Դաֆնա Գրունևելդ
Դաֆնա Գրունևելդ (հոլ.՝ Daphne Groeneveld, դեկտեմբերի 24, 1994, Լեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ)[1], հոլանդացի մոդել։ Ավելի հայտնի դարձավ 2010 թվականին Vogue Paris ամսագրի դեկտեմբեր-հունվար համարի շապիկին հայտնվելիս՝ Թոմ Ֆորդի հետ հայտնվելուց հետո։
Դաֆնա Գրունևելդ Daphne Groeneveld | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 24, 1994 (29 տարեկան) |
Ծննդավայր | Լեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Ազգություն | հոլանդացի |
Մասնագիտություն | մոդել |
Աշխատավայր | Women Management (Միլան, Փարիզ), Supreme Management (Նյու Յորք), Women Paris (Փարիզ), Select Model Management (Լոնդոն), PhotoGenics (Լոս Անջելոս), Scoop Models (Կոպենհագեն) |
Կայք | models.com/models/daphne-groeneveld |
Daphne Groeneveld Վիքիպահեստում |
Կարիերա
խմբագրելԳրունվելդը ծնվել է Լեյդերդորպում և առաջին անգամ բացահայտվել է այն ժամանակ, երբ մոդելային գործակալություններից մեկը նրան հարցրել է, թե նա կցանկանար դառնալ մոդել[2]։ 2010 թվականին Միլանում մասնակցել է աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրությանը։ 2011 թվականին ճանաչվել է լավագույն հոլանդացի մոդել՝ Marie Claire Netherlands Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ։
Նկարահանվում է Միու Միու, Ժիվանշի, Վերսաչե, Louis Vuitton, Քելվին Քլայն Sheer Beauty Fragrance և Դիոր ապրանքանիշների գովազդների համար[3]։
Գրունևելդը հայտնվել է Vogue Paris[4], i-D, Numero, Vogue Japan, Vogue Russia, Vogue Korea, LOVE և V ամսագրերի շապիկին։
Նա քայլել է այնպիսի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Աննա Սուին, Chanel-ը, Դիորը, Դոնա Կարանը, Էմիլիո Պուչին, Etro-ն, Ֆենդին, Gucci-ն, Ջեյսոն Վուն, Ջոն Գալիանոն, Կարլ Լագերֆելդը, Lanvin-ը, Louis Vuitton-ը, Մարկ Ջակոբսը, Պրադան, Ռոբերտո Կավալին, Shiatzy Chen-ը և Վերսաչին։
2013 թվականի Models.com կայքի «Թոփ 50 մոդելներ» ցուցակում զբաղեցրել է 23րդ հորիզոնականը։
Նա H&M ապրանքանիշի աշուն/ձմեռ 2012 հավաքածուի դեմքն էր[5]։
Նա ժամանակակից արտիստ Ջան Լիսմանի հետ խաղացել է ART COUTURE կարճամետրաժ ֆիլմում՝ Met Ball-ի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «The Elusive and Exclusive Daphne Groeneveld».
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Daphne Groeneveld for H&M». Words About Fashion. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաֆնա Գրունևելդ» հոդվածին։ |