Դավիթ Շահնազարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դավիթ Գուրգենի Շահնազարյան (մայիսի 26, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական գործիչ։ Ֆիզմաթ գիտությունների թեկնածու։
Դավիթ Շահնազարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 26, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
David Shahnazaryan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Շահնազարյանը ծնվել է 1954 թվականին մայիսի 26-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ։ 1994-1995 թվականներին աշխատել է ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար։ Ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր։ 1995 թվականին ընտրվել է ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր, 1998 թվականին եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։ 1998-2001 թվականներին հիմնադրել և ղեկավարել է «21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցությունը, որը 2001 թվականին լուծարվել և միաձուլվել է Հայոց համազգային շարժմանը։ ՀՀՇ անդամ է, 2008-2012 թվականներին եղել է ՀԱԿ անդամ։
Նախորդող Էդուարդ Սիմոնյանց |
ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Շահնազարյան - 17 մայիսի 1995 |
Հաջորդող Սերժ Սարգսյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյան 1998 - 2001 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է կուսակցության լուծարման կապակցությամբ |