Դաշտային ձիաթռչնակ
Դաշտային ձիաթռչնակ (լատին․՝ Anthus campestris), խաղտտնիկների ընտանիքի պատկանող թռչուն։ Հայաստանում բնադրվող, չվող է, քիչ տարածված։
Դաշտային ձիաթռչնակ | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Anthus campestris | ||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
|
Արտաքին կառուցվածք
խմբագրելՄարմնի երկարությունը 10, 5 սմ է, թևերի բացվածքը՝ 25-28 սմ, կենդանի զանգվածը՝ 26-27 գ, թևի երկարությունը՝ 77-97 մմ։ Հասունի մարմնի փետրածածկը վերևից բաց դեղնադարչնագույն է՝ մուգ խայտերով, ներքևից՝ գրեթե առանց խայտերի։ Թևավերևի միջին սև ծածկող փետուրները կազմում են պտերի նկատելի 1 շարք։ Ականջի անցքն ու նրա շուրջը ծածկող մանր փետուրների ծայրերն ավելի մուգ են։ Կոկորդաշերտը մուգ է և նեղ, ոտ��երը՝ դեղնավուն, դիմային մասը՝ բաց։ Երիտասարդի մարմինը վերևից դարչնագույն է, փետուրները՝ բաց, լայն երիզով։ Կրծքին և մարմնի կողքերին կան մանր, դարչնագույն պտեր։
Կենսակերպ
խմբագրելԱչքի է ընկնում մարմնի ուղղահայաց կեցվածքով։ Թռիչքն ալիքաձև է։ Կերը որոնում է գետնին, արագ, մանրաքայլ հետապնդում զոհին։ Թառում է նաև էլեկտրական լարերին, սյուներին և այլն։ Բնակվում է կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ենթալպյան գոտում։ Երգում է ինչպես ճախրելիս, այնպես էլ քարին կամ թփին նստած։ Բաց տարածությունների թռչուն է, գերադասում է խոնավ մարգագետինները, առանձին դեպքերում կարող է հանդիպել նաև անտառային բացատներում։ Մեծ երամներ չի կազմում, բնադրվում է առանձին զույգերով, բույնը սարքում է գետնին՝ փոքրիկ փոսիկում, հաճախ թփի կամ քարի տակ։
Տարածվածություն
խմբագրելՏարածված է Եվրոպայում, հյուսիսային Աֆրիկայում, Ասիայում[1]։
Սննդառություն
խմբագրելՍնվում է գետնի վրա՝ միջատներով, առանձին դեպքերում՝ նաև սերմերով։ Սնվում է անողնաշարավորներով, սերմերով։
Բազմացում և զարգացում
խմբագրելԳարնանը վերադառնում է մարտ-ապրիլ ամիսներին, աշնանը չվում է հոկտեմբերին։ Տարածված է մասնավորապես կիսաանապատներում և լեռնային տափաստաններում։ Բնադրում են զույգերով՝ ապրիլի 2-րդ կեսից մայիսի վերջը։ Բույնը գավաթաձև է (տրամագիծը՝ 12-13, 5 սմ), ցամքարը՝ անփույթ՝ փետուրներից և բրդից, դևում է գետնին։ Ձվադրում է մայիսի վերջից հունիսի առաջին կեսը։ Մայիս-հուլիս ամիսներին դնում է 22 մմ տրամագծով, սպիտակավուն՝ դարչնագույն պտերով 4–5 ձու (1 ձվի զանգվածը կազմում է էգի միջին կենդանի զանգվածի 10, 7%-ը)։ Սեպտեմբերին հայտնվում են թռիչքին լավ տիրապետող երիտասարդ անհատներ։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Մ. Ս. Ադամյան (1988). Հայաստանի թռչունները. Երևան: «Արևիկ». էջ 21.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտային ձիաթռչնակ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաշտային ձիաթռչնակ» հոդվածին։ |