Դալայ Լամա
Դալայ Լամա, (տիբեթերեն՝ ཏཱ་ལའི་བླ་མ་: ta la’i bla ma, մոնղ.՝ Դալայ Բագշ), Տիբեթի Գելուգպա դպրոցի (հիմնադրված 1391 թվականին) հոգևոր առաջնորդ։ Տիբեթական բուդդայականության կանոնների համաձայն՝ Դալայ Լաման բադհիսատտվա Ավալոկտեշվարայի(տիբ. སྤྱན་རས་གཟིགས) վերամարմնավորումն է (տիբեթերեն՝ སྤྱན་རས་གཟིགས): 17-րդ դարի սկզբից մինչև 1959 թվականը Դալաի Լամայի` Տիբեթի աստվածպետական կառավարիչի, նստավայրը եղել է Տիբեթի մայրաքաղաքը՝ Լհասան։ Դրա հետ կապված մինչև հիմա Դալայ Լաման համարվում է Տիբեթի հոգևոր առաջնորդը։ Դալայ Լամային դիմում են «Նորին Սրբություն»։ Շատ հաճախ Դալայ Լամային համարում են Գելուգպա դպրոցի տնօրեն, սակայն դրա տնօրենը Գանդեն Տրիպան է։
Դալայ Լամա | |
---|---|
Կրոն | Տիբեթական բուդդայականություն և Gelug? |
Կայք | dalailama.com |
Dalai Lamas Վիքիպահեստում |
«Դալայ» մոնղոլերեն նշանակում է «օվկիանոս»՝ հսկայի իմաստով, «լամա» համարժեք է սանսկրիտերեն «գուրու» բառին և նշանակում է «ուսուցիչ»։ Դալայ Լամայի մահից հետո վանականները սկսում են հաջորդ Դալայ Լամայի մարմնավորման` երեխայի, որոնումները, նա պետք է ունենա որոշակի հատկանիշններ և թեստ հանձնի։ Այն սովորաբար տևում է մի քանի տարի։ Այնուհետև երեխան ուղարկվում է Լհասա, որտեղ նա կրթություն է ստանում ամենափորձառու լամաների հսկողության ներքո։ Դալայ Լաման և Պանչեն Լաման միմյանց հետ փոխկապակցված են ինչպես ուսուցիչ և աշակերտ. նա, որը ավելի ծեր է՝ ուսուցիչն է, իսկ որը ավելի երիտասարդ` աշակերտը։ Դալայ Լամային նաև անվանում են Տիբեթի առաջնորդ։
Պատմություն
խմբագրել1578 թվականին տումետ-մոնղոլների կառավարիչը՝ Ալտան խանը, իր ժողովրդի հետ ընդունեց բուդդիզմը Գելուգ դպրոցի լամաներից մեկի՝ Սոնամա Գաիցոյի նախաձեռնությամբ և տվեց նրան Դալայ Լամայի տիսղոսը։ Դալայ Լամա 5-րդ ստանալով օիրատ-խոշուտնորի կառավարչի՝ Գուշի խանի օգնությունը՝ 17-րդ դարում կարողացավ միավորել ամբողջ Տիբեթը։ Այդ պահից սկսած հետագա Դալայ Լամաները շարունակեցին կառավարել երկիրը մինչ չինական զորքի ներխուժումը՝ 1949 թվականը և 1959 թվականին Տիբեթի ամբողջական բռնագրավումը։ Դալայ Լամա 14-րդ փախավ Հնդկաստան, որտեղ մինչև 2011 թվականը համարվել է աքսորում Տիբեթի ղեկավարության փաստացի կառավարիչը։ 2011 թվականին նա հրաժարվեց աշխարհիկ իշխանությունից, որը անցնում է աքսորում ղեակավարության նախագահին(կլանու տրիպա)։
Չինաստանի կառավարությունը փորձում է իր վրա վերցնել նոր ռեինկարնացիայի(վերամարմնավորման) ընտրությունը, հիմնվելով Ցին կայսրության Խունլի կայսեր կառավարման ժամանակ մի նախադեպի վրա, որը հաստատեց Դալայ Լամայի և այլ բարձրաստիճան լամաների ընտրության ընթացակարգը, ոսկեգույն սափորից հանելով նրանց՝ թղթերի վրա գրված անունները, որը խորհրդանշում էր կայսրերի հովանավորույունը Գելուգ դպրոցի բուդդայականությանը[1]։ Վերջերս այս մեթոդը օգտագործվեց Պանչեն Լամայի ընտրության ժամանակ, որը նոր Դալայ Լամային ընտրելու արտոնություն ստացավ։
2007 թվականին «Մոսկվայի արձագանքը» հարցազրույցի ժամանակ 14-րդ Դալայ Լաման ասաց, որ իր հաջորդ վերամարմնավորումներում Դալայ Լաման հրաժարվելու է քաղաքական առաջնորդի պաշտոնից, իսկ Դալայ Լամայի գործունեության շարունակումը մնում է Տիբեթի ժողովրդի հայեցողությանը[1]։
Ձմռանը Դալայ Լամայի նստավայրը Պոլատա ամրոցն է Լհասայում, իսկ ամռանը՝ Նորբուլինկա ամրոցը։ 1959 թվականից սկսած Դալայ Լաման ապրում է հյուսիսհնդկական Դհարամսալա քաղաքում։
Դալայ Լամաները 1391 թվականից մինչև մեր ժամանակները
խմբագրելԱնուն | Կյանքի տարիները | Կառավարման տարիներ | Տիբեթերեն/ Ուալիի գրադարձություն | Չինարենացված գրադարձություն | Այլ գրադարձություններ | |
---|---|---|---|---|---|---|
1. | Դալայ Լամա I | 1391—1474 | × | དྒེ་འདུན་འགྲུབ་dge ‘dun ‘grub | Gêdün Chub | Gedün Drup, Gendun Drup |
2. | Դալայ Լամա II | 1475—1541 | × | དགེ་འདུན་རྒྱ་མཚོ་dge ‘dun rgya mtsho | Gêdün Gyaco | Gedün Gyatso, Gendün Gyatso |
3. | Դալայ Լամա III | 1543—1588 | 1578—1588 | བསོད་ནམས་རྒྱ་མཚོ་bsod nams rgya mtsho | Soinam Gyaco | Sönam Gyatso |
4. | Դալայ Լամա IV | 1589—1616 | [?] | ཡོན་ཏན་རྒྱ་མཚོ་yon tan rgya mtsho | Yoindain Gyaco | Yontan Gyatso |
5. | Դալայ Լամա V | 1617—1682 | 1642—1682 | བློ་བཟང་རྒྱ་མཚོ་blo bzang rgya mtsho | Lobsang Gyaco | Lobzang Gyatso, Lopsang Gyatso |
6. | Դալայ Լամա VI | 1683—1706 | [?]-1706 | ཚང་དབྱངས་རྒྱ་མཚོ་tshang dbyangs rgya mtsho | Cangyang Gyaco | |
7. | Դալայ Լամա VII | 1708—1757 | 1751—1757 | བསྐལ་བཟང་རྒྱ་མཚོ་bskal bzang rgya mtsho | Gaisang Gyaco | Kelsang Gyatso, Kalsang Gyatso |
8. | Դալայ Լամա VIII | 1758—1804 | 1786—1804 | བྱམས་སྤེལ་རྒྱ་མཚོ་byams spel rgya mtsho | Qambê Gyaco | Jampel Gyatso, Jampal Gyatso |
9. | Դալայ Լամա IX | 1806—1815 | (1808—1815)×× | ལུང་རྟོགས་རྒྱ་མཚོ་lung rtogs rgya mtsho | Lungdog Gyaco | Lungtog Gyatso |
10. | Դալայ Լամա X | 1816—1837 | — | ཚུལ་ཁྲིམ་རྒྱ་མཚོ་tshul khrim rgya mtsho | Cüchim Gyaco | Tshültrim Gyatso |
11. | Դալայ Լամա XI | 1838—1856 | 1844—1856 | མཁས་གྲུབ་རྒྱ་མཚོ་mkhas grub rgya mtsho | Kaichub Gyaco | Kedrub Gyatso |
12. | Դալայ Լամա XII | 1857—1875 | 1873—1875 | འཕྲིན་ལས་རྒྱ་མཚོ་‘phrin las rgya mtsho | Chinlai Gyaco | Trinle Gyatso |
13. | Դալայ Լամա XIII | 1876—1933 | 1895—1933 | ཐུབ་བསྟན་རྒྱ་མཚོ་thub bstan rgya mtsho | Tubdain Gyaco | Thubtan Gyatso, Thupten Gyatso |
14. | Դալայ Լամա XIV | 1935 — | 1950 — | བསྟན་འཛིན་རྒྱ་མཚོ་bstan ‘dzin rgya mtsho | Dainzin Gyaco |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Кузьмин С.Л. Отношения наставник-покровитель и проблема статуса Тибета // Наука и буддизм: Материалы научной конференции с участием иностранных ученых (Улан-Удэ — Байкал, 6—8 июля 2012 г.). / Учреждение РАН «АН «Ин-т монголоведения, буддологии и тибетологии». – Улан-Улан: Издательство Бурятского госуниверситета, 2012. — С. 261—273.
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(անգլ.)
- ВКонтакте պաշտոնական էջ (ռուս.)
- The 13 Previous Dalai Lamas(անգլ.)
- articles by the Dalai Lama(անգլ.)
- Heiliger im Exil(գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 263)։ |