Գևորգ Հովհաննիսյան (պետական գործիչ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Գևորգ Հարությունի Հովհաննիսյան (1907, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ կուսակցական և պետական գործիչ, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար (1947-1954)։
Գևորգ Հովհաննիսյան | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Կրթություն՝ | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Մասնագիտություն՝ | պետական ծառայող |
Ծննդյան օր | 1907 |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | 1957 |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Համամիութենական կինոակադեմիայի ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1925 թվականին նշանակվել է Թբիլիսիի Վ. Ի. Լենինի անվան Համամիութենական պիոներական կազմակերպության հրահանգիչ, 1931-1932 թվականներին եղել է Լենինականում Հայաստանի 2-րդ պետական թատրոնի տնօրեն (այժմ՝ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն), 1932-1933 թվականներին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի տնօրեն[1]։ 1935 թվականից ղեկավարել է Մոսկվայում Հայաստանի մշակույթի տունը։ Վերադառնալով Հայաստան՝ ղեկավարել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
1940-1944 թվականներին եղել է Երևանի կինոստուդիայի տնօրեն, 1944-1947 թվականներին՝ ՀԽՍՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարի տեղակալ, 1947-1954 թվականներին՝ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար։ Միաժամանակ եղել է Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության վարչության նախագահը, 1948 թվականից՝ նաև ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին կից արվեստի գործերի վարչության պետ։
Ծանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- С. Симонян «Дипломаты армянского происхождения XX века»․