Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի), (օգոստոսի 28, 1847(1847-08-28)[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն - մայիսի 8, 1930(1930-05-08), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ, ամփոփվել է Մայր տաճարի բակում), Ամենայն հայոց կաթողիկոս 1911 թ.-ից առ 1930 թվականը։ Հաջորդել է Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցուն։ Նա նաև ունի հայրենասիրական կոչ` ուղղված հայ զինվորներին, բայց այն ամբողջությամբ մեզ չի հասել։ 1914 թվականի դեկտեմբերին Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե-ի որոշմամբ ստեղծվեց Եղբայրական օգնության Էջմիածնի կոմիտեն հենց իր` կաթողիկոսի գլխավորությամբ։

Գևորգ Ե Սուրենյանց
Գևորգ Ե Սուրենյանց
Կառավարում
Տիտղոս Կաթողիկոս
Ժամանակամիջոց 1911-1930 թթ. որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Թիֆլիսի դասական գիմնազիա
Գործունեություն Հասարակական-քաղաքական գործիչ
Հոգևոր-մշակութային գործիչ
Ծնվել է Օգոստոսի 28, 1847
Մահացել է Մայիսի 8, 1930 (82 տարեկանում)
Մահվան վայր Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Թաղված է Էջմիածնի Մայր Տաճար, Արևելյան Հայաստան
Ձեռնադրում 1872 թ.
Մատթևոս Բ        Խորեն Ա Մուրադբեկյան

Կենսագրություն

խմբագրել

Սովորել է Թիֆլիսի դասական գիմնազիայում (1865–1868 թթ.)։ Ձեռնադրվել է վարդապետ՝ 1872 թվականին, եպիսկոպոս՝ 1882 թվականին։ 1874 թվականին նշանակվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ուսուցիչ, 1875 թվականին՝ Արցախի թեմի առաջնորդ և դպրոցների տեսուչ։ 1877 թվականին ստանձնել է Ագուլիսի Սբ. Թովմա առաքյալ վանքի վանահայրությունը, 1878 թվականից՝ առաջնորդական փոխանորդ Ա��եքսանդրապոլում, 1881 թվականին նշանակվել է Երևանի փոխթեմակալ։ 1886 թ.-ից՝ Աստրախանի թեմի առաջնորդ։ 1894 թվականին նշանակվել է Վրաստանի թեմի առաջնորդ։ 1907 թ. նշանակվել է կաթողիկոսական տեղապահ, 1911 թ.՝ ընտրվել կաթողիկոս։ 1912 թվականին, երբ Հայկական հարցը վերստին մտնում է միջազգային դիվանագիտության օրակարգ, նրա նախաձեռնությամբ կազմվել է Հայ ազգային պատվիրակությունը (Պողոս Նուբարի ղեկավարությամբ), որի վրա դրված էր Հայ դատը եվրոպական կառավարությունների առջև պաշտպանելու առաքելությունը։

Նրա ջանքերով թեմում նորոգվել են եկեղեցիներ, կառուցվել նորերը, բացվել են նոր դպրոցներ, ուսումնական հաստատություններ, ստեղծվել է «Թիֆլիսի հայ քահանաների միաբանությունը»։
Հովանավորել է Մակար Եկմալյանին և նրա մշակած քառաձայն պատարագը մտցրել եկեղեցի։

 
Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 170-ամյակին նվիրված նամականիշ, 2017[2]

Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ Հայ եկեղեցին օգնել է բազմահազար աղետյալների։ 1914 թվականի դեկտեմբերի 28-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով և նրա անմիջական նախագահությամբ ստեղծվել է Եղբայրական օգնության կոմիտեն, որն զբաղվել է վիրավոր հայ կամավորներին և տասնյակ հազարավոր փախստական հայերին օգնություն ցուցաբերելու խնդիրներով։ Եղբայրական օգնության կոմիտեի բաժանմունքներ են ստեղծվել Երևանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում և այլուր։

1918 թվականի մայիսին զգալի դեր է խաղացել թուրքական զավթիչների դեմ հայ ժողովրդի մղած հերոսամարտերի կազմակերպման գործում։ Սարդարապատի ճակատամարտի բախտորոշ օրերին, չնայած զինվորական ղեկավարության պահանջին, Ամենայն հայոց կաթողիկոսությունը և Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը չեն տեղափոխվել ապահով վայր, իսկ Մայր Աթոռի միաբաններն իրենց անմիջական մասնակցությամբ հայ մարտիկներին քաջալերել են ռազմաճակատի առաջին գծում։ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո նա կոնդակներով համայն հայությանը կոչ է արել նեցուկ լինել կառավարությանը հայրենաշեն գործում։

  Թուրքը, կոտորած ու ավեր փռելով գալիս է, և մեր զորապետներն էլ այլ ելք չեն գտնում այդ աղետից, քան հայոց հայրապետին փախուստի մղել։ Նրանք ինձ առաջարկում են ոսոխի բերանին թողնել Մայր Աթոռ Սրբ. Էջմիածինը, մեր սրբարանը, հայ ժողովրդի վերջին կտորը։ Ո՛չ և ո՛չ։ Հազար անգամ ո՛չ։ Ես չեմ լքի մեր սուրբ նախնիներից ավանդ մնացած Մայր Աթոռը։ Եթե հայ ժողովուրդը չի կարող թշնամու առաջխաղացումը կասեցնել, եթե ի զորու չէ փրկելու մեր սրբությունները, ապա ես ինքս սուր կվերցնեմ և կ՛ընկնեմ Մայր Տաճարի գավիթում, բայց չեմ հեռանա պապերից ավանդ մնացած Սուրբ աթոռից։[3][4]
- Գևորգ Ե սուրենյանց, մայիս, 1918
 

Կաթողիկոսական գահին Գևորգ Ե Սուրենյանցին հաջորդել է Խորեն Ա Մուրադբեկյանը։

2017 թվականի դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվել «Կրոն. Տ.Տ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 170-ամյակը» թեմային նվիրված նամականիշ[2]։


Նախորդող՝
Մատթևոս Բ Կոնստանդնուպոլսեցի (Իզմիրլյան)
Կաթողիկոս
1911-1930
Հաջորդող՝
Խորեն Ա Մուրադբեկյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://am.hayazg.info/index.php?curid=6335
  2. 2,0 2,1 Կրոն. Տ.Տ. Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 170-ամյակը
  3. «Ամենայն Հայոց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կոչը հայ ժողովրդին. մայիս, 1918». Aniarc. 2020/10/05. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  4. Գևորգ Ե Սուրենյանցի կոչը.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 19