Գրոսետո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրոսետո (այլ կիրառումներ)
Գրոսետո (իտալ.՝ Grosseto), քաղաք Իտալիայի Խորհրդարանական Հանրապետության Տոսկանայի մարզի Գրոսետո գավառում։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Գրոսետո | |||||
իտալ.՝ Grosseto | |||||
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Համայնք | Գրոսետո | ||||
Մակերես | 473,55 կմ² | ||||
ԲԾՄ | 10±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▼81 321 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 0564 | ||||
Փոստային դասիչ | 58100 | ||||
Ավտոմոբիլային կոդ | GR | ||||
Պաշտոնական կայք | comune.grosseto.it | ||||
| |||||
Քաղաքը գտնվում է Սիենա քաղաքից դեպի հարավ՝ Տիրենյան ծովից 14 կմ հեռավորության վրա։
Համարվում է Տոսկանայի մարզի համանուն գավառի վարչական կենտրոնը, խոշորագույն քաղաքը և արդյունաբերական գլխավոր կենտրոններից մեկը։
Ըստ 2011 թվականի Իտալիայի կենտրոնական բյուրոյի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 80 718 մարդ։ Բնակչության հիմնական մասը կաթոլիկ իտալացիներն են, որոնք խոսում են իտալերենով։
Պատմություն
խմբագրելՀին ժամանակներում քաղաքում բնակվել են էտրուսկները, որոնք ապրել են ներկայիս քաղաքից 5 կմ հեռավորության վրա գտնվող տարածություններում։
Ժամանակի ընթացքում էտրուսկներին փոխարինել են հռոմեացիները, սակայն պահպանվել է քաղաքի խորհրդանիշը՝ արծվառյուծը, որը նաև համարվում է էտրուսկների պաշտոնական խորհրդանիշը։
Քաղաքի մասին առաջին հիշատակվում են դեռևս մեր թվականության 803 թվականին։ 1137-1138 թվականներին քաղաքը անցել է Բավարական ծագմամբ Ֆրանկոնների թագավորական դինաստիայի տիրապետության տակ։
Քաղաքը հատկապես նշանավորվում է իր պատմական կարևոր հուշարձաններով և թագավորների արձաններով։ Քաղաքում է գտնվում Ավստրիայի դուքս Լեոպոլդ II-ի բրոնզաձույլ արձանը։
Քույր քաղաքներ
խմբագրելԻտալիայի Գրոսետո քաղաքը քույր քաղաք է ութ այլ քաղաքների հետ, որոնցից վեցը եվրոպական են, իսկ մյուս երկուսը՝ ասիական։
Քույր քաղաքներն են՝
Կլիմա
խմբագրելԱմիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ռեկորդային բարձր °C (°F) | 19.0 (66.2) |
22.6 (72.7) |
25.6 (78.1) |
27.8 (82) |
31.2 (88.2) |
35.3 (95.5) |
37.8 (100) |
39.2 (102.6) |
36.2 (97.2) |
28.8 (83.8) |
24.0 (75.2) |
19.6 (67.3) |
39.2 (102.6) |
Միջին բարձր °C (°F) | 12.4 (54.3) |
13.2 (55.8) |
15.5 (59.9) |
17.7 (63.9) |
22.5 (72.5) |
26.7 (80.1) |
30.1 (86.2) |
30.4 (86.7) |
26.4 (79.5) |
21.6 (70.9) |
16.1 (61) |
13.0 (55.4) |
20.47 (68.85) |
Միջին ցածր °C (°F) | 2.7 (36.9) |
2.7 (36.9) |
4.3 (39.7) |
6.5 (43.7) |
10.2 (50.4) |
13.8 (56.8) |
16.7 (62.1) |
17.3 (63.1) |
14.5 (58.1) |
11.1 (52) |
6.4 (43.5) |
3.6 (38.5) |
9.15 (48.48) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −13.2 (8.2) |
−13.0 (8.6) |
−7.4 (18.7) |
−1.0 (30.2) |
2.8 (37) |
7.4 (45.3) |
8.8 (47.8) |
10.0 (50) |
6.6 (43.9) |
1.5 (34.7) |
−5.2 (22.6) |
−10.0 (14) |
−13.2 (8.2) |
Տեղումներ մմ (դյույմ) | 51.2 (2.016) |
55.1 (2.169) |
49.3 (1.941) |
51.8 (2.039) |
37.3 (1.469) |
28.5 (1.122) |
17.6 (0.693) |
37.4 (1.472) |
81.7 (3.217) |
88.9 (3.5) |
92.2 (3.63) |
59.2 (2.331) |
650.2 (25.599) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 7 | 6 | 6 | 8 | 6 | 4 | 2 | 3 | 5 | 7 | 9 | 7 | 70 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատկերասրահ
խմբագրել
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Իտալիայի Գրոսետո քաղաքի մասին՝ Կաթոլիկ հանրագիտարանի հոդված
- Գրոսետե քաղաքի պաշտոնական կայքը իտալերեն լեզվով (իտալ.)
- Գրոսետեի մասին Արխիվացված 2010-10-01 Wayback Machine Տոսկանայի բնակավայրերի համառոտ նկարագիրը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրոսետո» հոդվածին։ |