Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գորգան (այլ կիրառումներ)

Գորգան (պարս.՝ گرگان), քաղաք Իրանի հյուսիսում, Գոլեսթան օսթանում, վերջինիս վարչական կենտրոնը։ Քաղաքը գտնվում է Կասպից ծովից 30 կմ հեռավորության վրա, հեռավորությունը մայրաքաղաք Թեհրանից կազմում է մոտ 400 կմ դեպի արևելք։ Գորգանից 150 կմ հեռավարության վրա գտնվու�� է Գոլեստանի ազգային պարկը։

Քաղաք
Գորգան
պարս.՝ گرگان
ԵրկիրԻրան Իրան
ՕստանԳոլեսթան
ՇահրեստանԳորգան
ՀամայնքCentral District?
Մակերես656 քառակուսի մղոն
ԲԾՄ148 մետր
Բնակչություն350 676 մարդ (2016)[1]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0171
Պաշտոնական կայքgorgan.ir
Գորգան (Իրան)##
Գորգան (Իրան)

Բնակչություն

խմբագրել

Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 350 676 մարդ, որոնք կազմում էին 111 099 տնտեսություն[2]։ Բնակչությամբ Գոլեսթան օսթանի ամենախոշոր քաղաքն է[3]։ Գորգանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.

Տարի 1956 1966 1976 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 28 380[4] 51 181[5] 88 033[6] 139 430[6] 162 468[7] 188 710[7] 269 226[8] 329 536[9] 350 676[2]

Պատմություն

խմբագրել

Քաղաքը հին հունական աղբյուրներում հայտնի է Հիրկանիա անունով, որը գալիս է պահլավերեն Վարկանա անվանումից (Գայլերի երկիր)։ Ավելի ուշ շրջանում քաղաքն անվանվել է Աստարաբադ և այդ անունը կրել է մինչև 1937 թվականը։

Լենկ Թեմուրը 1384 թվականին ավերել է Գորգանը։

Քույր քաղաքներ

խմբագրել

Գորգագործություն

խմբագրել

Գորգանը, ինչպես և ողջ Գոլեստան գավառը, հայտնի է գորգագործությամբ։ Ջաջիմ կարպետները գործվում են այս գավառում։ Գոլեստանի կարպետագործության ավանդույթները գալիս են հին իրանական Բուխարա քաղաքից, որն այժմ Ուզբեկստանի կազմում է։

Գոլեստանում գերիշխում է չափավոր և խոնավ կլիման, որը հայտնի է «չափավոր կասպյան կլիմա» անվանումով։ Գոլեստանում կլիմայի ձևավորման վրա ազդում են մի շարք գործոններ՝ Ալբորզի լեռնաշղթան, լեռների ուղղվածությունը, քամիները և այլն։ Այս գործոնների շնորհիվ Գոլեստանում երեք տարբեր կլիմաներ են ձևավորվել՝ չափավոր, լեռնային և կիսաչոր։ Տարեկան տեղումները կազմում են 600 մմ։

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Գորգանում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 29 32,4 35 39 43 45 44 44 41,6 39 36 29,2 45
միջին առավելագույնը (°C) 12,4 13,1 15,3 21,2 29,6 30,9 32,6 32,7 29,9 24,8 18,8 14,3 22,74
միջին նվազագույնը (°C) 3,4 3,8 6,1 10,7 15,5 19,9 22,8 22,9 19,6 13,9 8,9 5,2 12,73
բացարձակ նվազագույնը (°C) −10 −6 −3,2 0 2,8 10 15 13 9 3 −2 −7 −10
տեղումների քանակը (մմ) 55 55,8 79,4 52,8 44,1 33,4 22,2 27,3 38,9 66,1 68,5 57,5 601
Աղբյուր՝ Օդերևութաբանական կայանների վիճակագրություն
 
Գորգանի մեծ պարիսպ - համայնապատկեր

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  2. 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 29-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  3. «IRAN: Golestan» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «GORGĀN iii. Population». Encyclopædia Iranica (անգլ.).
  7. 7,0 7,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորգան» հոդվածին։