Գոմաղբ

օրգանական նյութեր, որոնք հիմնականում ստացվում են կենդանիների արտաթորանքներից, որոնք օգտագործվում են որպես գյուղատնտեսական պարարտանյութ

Գոմաղբ, օրգանական պարարտանյութ՝ կազմված կենդանիների արտաթորանքից։ Օգտադործվում է որպես պարարտանյութ և վառելանյութ։ Չնայած հանքային պարարտանյութերի արտադրության ավելացմանը, գոմաղբը ներկայումս լայնորեն կիրառվում է դաշտավարությունում, զգալի չափով օգտագործվում է ջերմոցային տնտեսություններում։ Պարունակում է ազոտային միացություններ, բույսերի համար անհրաժեշտ հանքային նյութեր։

Գոմաղբ
Օրգանական նյութեր, որոնք հիմնականում ստացվում են կենդանիների արտաթորանքներից, որոնք օգտագործվում են որպես գյուղատնտեսական պարարտանյութ Խմբագրել Wikidata
Ենթակատեգորիապարարտանյութեր, organic matter Խմբագրել Wikidata
Կիրառությունըfertilizing Խմբագրել Wikidata
Նյութexcrement Խմբագրել Wikidata
Պատրաստման մեթոդԽմորում Խմբագրել Wikidata
By-p­ro­duct ofանասնապահություն Խմբագրել Wikidata

Պարարտանյութ

խմբագրել

Չոր նյութերի հիմնական մասը բարելավում է հողի կառուցվածքը, ջրային և օդային ռեժիմը, ֆիզիկաքիմիական կազմը։ Կալցիումը և մագնեզիումը նվազեցնում են հողի թթվայնությունը, իսկ մանրէները մեծացնում են կենսաբանական ակտիվությունը։ Գոմաղբը CO2-ի աղբյուր է, որն ուժեղացնում է օրգանական նյութերի սինթեզը բույսերում։

Գոմաղբի ազդեցությունը հողի վրա շարունակվում է մի քանի տարի։ Լինում են ցամքարով և առանց ցամքարի։ Ցամքարային գոմաղբի արդյունավետությունը կախված է հասունացման աստիճանից, պահպանումից, պատրաստման ձևերից։ Առանց ցամքարի գոմաղբը ստանում են խոշոր անասնապահական տնտեսություններում։ Այդպիսով գոմաղբը օգտագործում են գլխավորապես դեկորատիվ այգեգործության մեջ։

 
Գոմաղբը սովորաբար արտահայտվում է որպես կենդանիների արտաթորանքի և ծղոտի խառնուրդային զանգված

Վառելանյութ

խմբագրել

Հայտնի է նաև որպես «պասմա»՝ անասունների կղանքով պատրաստվող վառելիք, որը դեռևս գտնվում է թաց վիճակում։ Որքան լավ է պասման տրորվում (Ժողովուրդը ասում է «պասմա թափել», «պասմա տրորել», «պասմա կտրել» և այլն), այնքան այդ վառելիքի օգգ-ն մեծ է։

Աղբյուր

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոմաղբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 152