Գլադիատորների գործ
Գլադիատորների գործ (ռուս.՝ Дело гладиаторов), Նիկիտա Խրուշչովի կառավարության շրջանի սեռական սկանդալ՝ խոշորագույնը ԽՍՀՄ պատմության ընթացքում[1]։
Կոնստանտին Կրիվոշեինի մերձմոսկովյան Վալենտինովկայի ամառանոցում ընդհատակյա պոռնկատուն էին կազմակերպել, ուր բարձրաստիճան պաշտոնյաների համար ներգրավում էին համալսարանի փիլիսոփայական, լեզվաբանական ֆակուլտետների և բալետի ու թատերական ուսումնարանների ուսանողուհիներին։ Պոռնկատունը գործել է տարիներ[2]։
Բացահայտվել է, երբ աղջիկներից մեկի մայրը անստորագիր նամակ է ուղարկել Խրուշչովին։
Գործի անվանում
խմբագրելԳործում ներգրավվածները ստացել են «գլադիատոր» անվանումը հետևյալ՝ հավանաբար հորինված, միջադեպի պատճառով։ Ակադեմիկոս և մշակույթի նախարար Գեորգի Ալեքսանդրովին և նրա գործընկերներին հրավիրել են Մոսկվայի քաղաքային կոմիտեի բյուրոյի նիստի, որին մասնակցել է Նիկիտա Խրուշչովը։ Խրուշչովը երկար գոռգոռացել է մեղավորների վրա և հետո հարցրել Ալեքսանդր Եգոլինին, թե Ալեքսանդրովը երիտասարդ է և հասկանալի է, բայց դու այդ տարիքում ի՞նչ էիր անում։ Եգոլինը պատասխանել է․ թե ինքը միայն շոյել է, ինչը ռուսերեն հնչում է «գլադիլ» (ռուս.՝ гладил)։ Այստեղից էլ առաջացել է գլադիատորներ անվանումը[3]։
Ըստ մեկ այլ վարկածի՝ անունը կապվում է հին հռոմեական վաքխանալիաների հետ[1]։
Ներգրավվածներ
խմբագրել- Կոնստանտին Կրիվոշեին - գրող
- Գեորգի Ալեքսանդրով - գիտնական-փիլիսոփա, ԽՍՀՄ ԳԱ անդամ
- Վլադիմիր Կրուչկով - ՍՄԿԿ Կենտրանական կոմիտեի գիտության և մշակույթի բաժնի վարիչի տեղակալ, ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ
- Ալեքսանդր Եգոլին - ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ
- Միխաիլ Իովչուկ
- Սերգեյ Կաֆտանով — ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարար
- Սերգեյ Պետրով - Համաշխարհային գրականության ինստիտուտի փոխտնօրեն[2]
«Գլադիատորների գործում» ներգրավված բոլոր անձինք ազատվել են գրաված պաշտոններից[1]։
Քաղաքական աստառ
խմբագրելԸստ որոշ ուսումնասիրությունների` «հարեմի» պատմությունը և նրա մասին տարածված ասեկոսեները հատուկ, քաղաքական նպատակներով էին հերյուրված՝ Գեորգի Մալենկովին հավատարիմ անձանց կառավարությունից հեռացնելու նպատակով[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 ««Дело гладиаторов»: кто стоял за крупнейшим секс-скандалом в истории СССР». russian7.
- ↑ 2,0 2,1 «Дело гладиаторов». mediasole.ru. 26 июня 2019.
- ↑ 3,0 3,1 «"Разврат, пьянка, совращение девушек"». Журнал "Коммерсантъ Власть". 28.11.2005.