Գիծ A (Հռոմ)
Գիծ A (իտալ.՝ Linea A), Հռոմի մետրոպոլիտենի գծերից մեկը։ Գիծ B-ի հետ գնացքափոխումը «Տերմինի» կայարանի վրա է։ Հատում է քաղաքը հյուսիս-արևմուտքից դեպի հարավ-արևելք և ներառում է 27 կայարան։ Վերջին կայարաններն են «Բատտիստինի»-ն և «Անանյայինա»-ն։ Նշանակվում է նարնջագույնով։
A գիծ Linea A | |
---|---|
Գնացք S/300-ը Չիպրո կայարանում | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տիպ | Մետրոպոլիտեն |
Քաղաք | Հռոմ |
Կայարաններ | «Բատտիստինի» «Անանյայինա» |
Կայարանների թիվ | 27 |
Աշխատանքային տվյալներ | |
Բացված | 1980 թ. |
Երկրի նկատմամբ | վեր-, ստորգետնյա |
Տեխնիկական տվյալներ | |
Գծի երկարություն | 18,425 կմ |
Պատմություն
խմբագրելՆախագծումն սկսվել էր 1959 թվականին, պլանավորված էր, որ գիծը պետք է ուղղահայաց լիներ արդեն գոյություն ունեցող B գծին։ Գծի վրա աշխատանքները շարունակվեցին 1964 թվականին Տուսկոլանի շրջակայքում, բայց աշխատանքների թույլ կազմակերպությունը կատարեց հետաձգումների շարք։ Սկզբնական շինարարության մեթոդը ստեղծեց վերգետնյա տրանսպորտի համար խնդիրներ քաղաքի հարավ-արևերլքում։ Աշխատանքը նորից վերսկսվեց հինգ տարուց արդեն թունելների օգտագործմամբ, որոնք թույլ տվեցին լուծել տրանսպորտային խնդիրները, բայց բերեցին բողոքների ալիք, որոնք կապված էին տատանումների հետ, որոնք առաջանում էին փորող մեքենաներից։ Աշխատանքները նաև հաճախ դադարեցվում էր հնէաբանական պեղումների պատճառով, հատկապես Պիացցա դելլա Ռեպուբլիկայի շրջանում։
Գիծն աշխատանքի անցավ 1980 թվականի փետրվարին։ 90-ականների վերջերին այն երկարացվել էր մինչև «Բատտիստինի» կայարանը։
Հատվածների շինարարության ավարտներ՝
- 1980 թվականի փետրվարի 19՝ «Օտտավիանո» — «Չինեչիտտա»
- 1980 հունիսի 11՝ «Չինեչիտտա» — «Անանյինա»
- 1999 մայիսի 29՝ «Օտտավիանո» — «Վալլե-Աուրելիա»
- 2000 հունվարի 1՝ «Վալլե-Աուրելիա» — «Բատտիստինի»
Աղբյուրներ
խմբագրել- Գիծ A Արխիվացված 2009-09-28 Wayback Machine-ն Հռոմի մետրոպոլիտենի կայքում(իտալ.)
- Վիճակագրական տվյալներ Գիծ A-յի մասին Արխիվացված 2009-08-21 Wayback Machine(իտալ.)