Գիզա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գիզա (այլ կիրառումներ)
Գիզա[2] (արաբ․՝ مدينة الجيزة), քաղաք Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում, գտնվում է Վերին Եգիպտոսում, Նեղոսի ձախ ափին, Կահիրե-Ասուան երկաթգծի կայարան, Կահիրեի հարավարևմտյան արվարձան։ Էլ Գիզա նահանգի վարչական կենտրոն։ Բնակչությունը՝ 5 598 402 մարդ (դեկտեմբերի 12, 2020)[1]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Գիզա | |||||
արաբ․՝ الجيزة | |||||
| |||||
Գիզայի բազմաթիվ փողոցներից կարելի է բուրգ տեսնել | |||||
Երկիր | Եգիպտոս | ||||
Համայնք | Ալ-Գիզա | ||||
Հիմնադրված է | 642 թ. | ||||
Մակերես | 187 կմ² | ||||
ԲԾՄ | 30±1 մետր | ||||
Բնակչություն | 5 598 402 մարդ (դեկտեմբերի 12, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | +20 2 | ||||
Փոստային դասիչ | (+20) 2 | ||||
Պաշտոնական կայք | giza.gov.eg/English/default.aspx | ||||
| |||||
Եգիպտոսի երրորդ խոշորագույն քաղաքն է։
Պատմություն
խմբագրելԳիզան Մեմֆիսի հյուսիսային գերեզմանատունն էր հայտնի դարձավ IV դինաստիայից հետո, մեծ բուրգերի կառուցումից հետո՝ այստեղ դրվեցին փարավոնների դամբարաններ։ Էլ Գիզայի մոտ Լիբիայի անապատում պահապանվել է փարավոնների դամբարաններ Քեոպսի, Հեֆրենայի և Միկերինա որոնք կառուցվելեն մ.թ.ա. առաջին դարի երրորդ կեսին և գրվել է հելենիստական գրականությունում՝ (աշխարհի յոթ հրաշալիքներում)։
969 թվականի Ջահհարայի գլխավորած բանակը ներխուժեց Եգիպտոս և հաղթեց Գիզայի ճակատամարտում պարտւթույան մատնելով Աբասսի բանակին։
XX դարի վերջում Գիզան միաձուլվեց Կահիրեի հետ միասին և ներկայացրեց Կահիրեի մայրաքաղաքի արևմտյան ձախակողմյա մասը։ Դեսպանատներից շատերը գտնվում էին այնտեղ, այդ թվում ռուսական դեսպանատունը։ Բացի այդ, այստեղ էին նաև Կահիրեի համալսարանի մասնաշենքերը։ 1999 թ. Կահիրեի մետրոպոլիտենի երկրորդ գիծը տարածվեց Գիզայով։
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.citypopulation.de/Egypt-Cities.html
- ↑ Атлас «Экономическая и социальная география мира». — Роскартография, 2003.
- ↑ https://www.ibb.istanbul/icerik/kardes-sehirler
Գրականություն
խմբագրել- Густерин П. В. часть // Города Арабского Востока. — М.: Восток—Запад, 2007. — С. 123. — (Энциклопедический справочник). — 2000 экз. — ISBN 978-5-478-00729-4.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիզա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 66)։ |