Գերտրուդա Ռասկ

միսիոներ

Գերտրուդա Ռասկ (նորվ.՝ Gjertrud Rasch, 1673[1], Kvæøya, Կվեֆյորդ, Թրոմս, Նորվեգիա - դեկտեմբերի 21, 1735(1735-12-21)[2], Նուուկ, Գրենլանդիա, Դանիա), միսիոներուհի։

Գերտրուդա Ռասկ
Դիմանկար
Ծնվել է1673[1]
ԾննդավայրKvæøya, Կվեֆյորդ, Թրոմս, Նորվեգիա
Մահացել էդեկտեմբերի 21, 1735(1735-12-21)[2]
Մահվան վայրՆուուկ, Գրենլանդիա, Դանիա
ՔաղաքացիությունՆորվեգիա
Կրոնլյութերականություն
Մասնագիտությունմիսիոներուհի
ԱմուսինHans Egede?[2]
ԵրեխաներPaul Egede? և Niels Egede?
 Gertrud Rask Egede Վիքիպահեստում

Գրենլանդիայում դանիական-նորվեգական միսիոներ Հանս Էգեդի առաջին կինը, միսիոներ ու թարգմանիչ Պաուլա Էգեդի մայրը։

Կյանքը Նորվեգիայում

խմբագրել

Գերտր��ւդա Ռասկը (ծխամատյանում գրվել է որպես Գերտրուդա Նիլսդատտեր Ռասկ) ծնվել է Կվյոյա քաղաքում, (Թրոմս, Նորվեգիա)։ Եղել է Նիլս Նիլսեն Ռասկի (1641-1704) և Նիլ Նիլսդատտերի (ծնվ.` 1716) վեց երեխաներից երրորդը։ Մեծացել է Նորվեգիայի հյուսիսային մռայլ կլիմայի պայմաններում և 34 տարեկան հասակում ամուսնացել է Լոֆոտենյան կղզիներից Վոգան կոմունայի 21-ամյա քահանա Հանս Էգեդի հետ։ Նրանք չորս երեխա են ��ւնեցել՝ Պաուլը (1709–1789), Նիլս Էգեդեն (1710–1782), Կիրստին Մատտեան (1715–1786) և Պետրոնելլան (1716–1805)[3]:

Գրենլանդիայում առաքելություն հիմնելու Ռասկի ամուսնու վճռականությունն իրականացել է 1710 թվականից ոչ ուշ։ Գերտրուդ Ռասկը սկզբում վճռականորեն դիմադրել է նրա ծրագրին, բայց ի վերջո ենթարկվել է նրա կամքին, այն բանից հետո, երբ ամուսինը խոստացել է, որ առանց նրա չի մեկնի Գրենլանդիա։

Առաքելություն Գրենլանդիայում

խմբագրել

1718 թվականին ամուսինները երեխաների հետ տեղափոխվել են Բերգեն, որտեղից էլ Հյուսիսային պատերազմի ավարտից հետո` 1721 թվականի մայիսի 12-ին, նավարկել են դեպի Գրենլանդիա, 1721 թվականի հուլիսի 3-ին հասել Բաալ գետին (այժմ` Նուուպ Կանգերլուա), որը գտնվում է կղզու հարավ-արևմտյան ափին։ Կանգե կղզում` գետաբերանի և ծովախորշի մոտ, նրանք հիմնադրել են «Հույսի գաղութը» (Haabets Koloni): Այն տան մնացորդները, որտեղ ընտանիքն սկզբում ապրել է շուրջ 25 այլ անձանց հետ միասին գոյություն ունի մինչ օրս։ Բնակավայրը տեղափոխվել է մայր ցամաք և 1728 թվականին նահանգապետ Կլաուս Պորսն այն վերանվանել է Գոտհոբկորոլևսկի։

Չնայած պիետիզմի ուժեղ հակվածությանը՝ Գերտրուդը սատարել է ամուսնու միսիոներական գործունեությանը ինուիտների շրջանում` նրանց համար աշխատելով որպես բուժքույր։ 1733 թվականին ժամանել են մորավյան միսիոներներ Քրիստիան Ստախը, Մաթիաս Ստախը և Քրիստիան Դավիդը, ովքեր հիմել են բնակավայր, որը նախ կոչվում էր Նոր Հերնհութ, իսկ հետո` Նուուկ։ Նրանց հետ է ապրել նաև Հանս Էգեդեի կողմից դավանափոխված մի երեխա, որին ուղարկել են Դանիա՝ մասնակցելու Քրիստիան VI-ի թագադրության արարողություններին։ Երեխան վարակվել է բնական ծաղիկով և այս հիվանդությունը փոխանցել անպաշտպան ինուիտներին, որոնցից հազարավորները մահացել են հաջորդ երկու տարվա ընթացքում[4]։ Գերտրուդ Էգեդը խնամել է հիվանդներին, բայց ի վերջո նա նույնպես հիվանդացել և մահացել է 1735 թվականին։

1736 թվականին ամուսինն իր որդու` Պաուլայի հետ հեռացել է կղզուց, կնոջ մարմինը տեղափոխել Դանիա և թաղել Կոպենհագենի Սուրբ Նիկոլայի եկեղեցում (այժմ ՝ Կունստհալեն Նիկոլայ), որտեղ հետագայում` 1758 թվականին, իր մահից հետո թաղել են նաև Էգդենին։

Ճանաչում

խմբագրել

Ի պատիվ Գերտրուդա Ռասկի` Գրենլանդիայում և Դանիայում փողոցներ են անվանակոչվել, Կակորտոկում` եկեղեցի (նախկինում հայտնի էր որպես Ջուլիանեհոբ), Նուուկում` մանկատուն և ռեստորան։

Դանիայի Նակսկով քաղաքում 1923 թվականից գործարկվել է «Գերտրուդա Ռասկ» սառցահատը։ 47-մետրանոց նավն օգտագործվել է Կոպենհագենից Գրենլանդիա առևտրի և հետախուզական ուսումնասիրությունների կազմակերպման համար, բայց այն խորտակվել է 1942 թվականին՝ Նոր Շոտլանդիայի ափերի մոտ։

Ծանոթագրություններ

խմբագրել