Գերմանական բանվորական կուսակցություն
Գերմանական բանվորական կուսակցություն (գերմ.՝ Deutsche Arbeiterpartei, DAP), կարճ պատմություն ունեցող քաղաքական կուսակցություն և Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության (գերմաներեն՝ Nationalsozialistische Deutsche Arbeiterpartei, NSDAP) նախօրինակը։ ԳԲԿ–ն գործել է 1919 թվականի հունվարից մինչև 1920 թվականի փետրվարը։
Գերմանական բանվորական կուսակցություն գերմ.՝ Deutsche Arbeiterpartei | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Վայմարյան Հանրապետություն |
Առաջնորդ | Karl Harrer? և Անտոն Դրեքսլեր |
Հիմնադիր | Karl Harrer?, Անտոն Դրեքսլեր, Դիտրիխ Էկարտ և Gottfried Feder? |
Հիմնադրված | հունվարի 5, 1919 |
Լուծարված | փետրվարի 24, 1920 |
Գաղափարախոսություն | German nationalism?, ազգայնականություն և հակակոմունիզմ |
Շտաբ | Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն |
Նախորդ | German Fatherland Party? |
Հաջորդ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
German Workers' Party Վիքիպահեստում |
Հիմնումը
խմբագրելԳԲԿ–ն հիմնվել է 1919 թվականի հունվարի 5–ին Մյունխենի «Fürstenfelder Hof» հյուրանոցում Անտոն Դրեկսլերի կողմից[1]։ Այն ձևավորվել է 1918 թվականին Դրեկսլերի հիմնած Անկախ բանվորների կոմիտեի հիմքի վրա (Freier Arbeiterausschuss für einen guten Frieden)[1]։ Հետագայում՝ 1918 թվականին, Կարլ Հարրերը (Տուլեի ընկերության անդամ ու լրագրող) Դրեկսլերին և այլոց համոզեց ստեղծել «Քաղաքական աշխատավոր միություններ»[1]։ Անդամները պարբերաբար հանդիպում էին նացիոնալիզմի և հրեաների դեմ ուղղված հակասեմականության գաղափարները բանավիճելու համար[1]։ Դրեկսլերին 1918 թվականի դեկտեմբերին նրա ուսուցիչ Պոլ Տաֆելի կողմից առաջարկվեց հիմնել «Գերմանական բանվորական կուսակցությունը»։ Տաֆելը Պանգերմանական միության առաջնորդն էր և «Տուլեի ընկերության» անդամը։ 1919 թվականի հունվարին՝ ԳԲԿ–ի ստեղծումից հետո, Դրեկսլերն առաջադրվեց որպես դրա նախագահ, իսկ Հարրերը դարձավ «Ռեյխի ներկայացուցիչ», ինչը ժամանակի պատվավոր կոչումներից էր[2]։ Մայիսի 17–ի հավաքին ներկա էին ընդամենը տասը մարդ, իսկ հետագայում նրանց թիվն աճեց՝ օգոստոսին հասնելով 38–ի[3]։
Ադոլֆ Հիտլերի անդամությունը
խմբագրելԱռաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Ադոլֆ Հիտերը վերադարձավ Մյունխեն։ Փաստացի կրթություն կամ պրոֆեսիոնալության հեռանկար չունենալով՝ նա փոձում էր որքան հնարավոր է երկար մնալ բանակում[4]։ 1919 թվականի հուլիսին նա զբաղեցրեց Verbindungsmann–ի պաշտոնը (հետախույզ), որ ազդեցություն ունենա մյուս զինվորների վրա և մուտք գործի ԳԲԿ։ Հետևելով կուսակցության գործունեությանը՝ Հիտլերին սկսեցին հետաքրքրել Անտոն Դրեկսլերի հակասեմականության, նացիոնալիստական, հակակապիտալիստական և համակոմունիստական գաղափարները[1]։ 1919 թվականի սեպտեմբերի 12–ին նա մասնակցել է Sterneckerbräu–ի հավաքներին, տեղի հաճախորդների և պրոֆեսոր Բաումանի հետ քաղաքակական բուռն բանավեճերին, որոնք կասկածի տակ էին դնում Գոտֆրիդ Ֆեդերի հակակոմունիստական գաղափարները։ Նմանանատիպ բանավեճերում նա մեծ տպավորություն գործեց կուսակցության այլ անդամների վրա՝ դրսևորելով իր հռետորական ձիրքը, ինչի արդյունքում պրոֆեսորը լքեց դահլիճը՝ կրելով ոչ երկիմաստ պարտություն[5]։ Դրեկսլերը, հիացած Հիտլերի հռետորական ունակություններով, նրան հրավիրեց միանալ կուսակցությանը։ Բանակի իր հրամանատարների հրամանով Հիտլերը կուսակցության անդամ դառնալու հայտ ներկայացրեց[6]։ Չնայած Հիտլերն ի սկզբանե ցանակում էր ստեղծել սեփական կուսկացությունը՝ նա պնդում էր, որ ցանկացել է դառնալ ԳԲԿ–ի անդամ, քանի որ այն փոքր էր, և վերջնական արդյունքում նա կարող էր դառնալ կուսակցության ղեկավար[7]։
Մոտ մեկ շաբաթվա ընթացքում Հիտլերը բացիկ ստացավ, որով նա պաշտոնապես կուսակցության անդամ դարձավ և կանչվեց կոմիտեի հավաքին։ Հիտլերը մասնակցեց գարեջրատանը անցկացված կոմիտեի հավաքին[8]։ Որպես կանոն զինծառայողներին արգելվում էր կուսակցությունների անդամ դառնալ, սակայն Հիտլերի դեպքում նա ուներ կապիտան Կարլ Մայրի թույլտվությունը։ Բացի այդ՝ Հիտլերին թույլ էին տվել նաև մնալ բանակում և ստանալ շաբաթական 20 ոսկե նամականիշ աշխատավարձ[9]։ Այն ժամանակ, երբ Հիտլերը միացավ կուսկացությանը, չկային համարներ կամ քարտեր։ Միայն 1920 թվականի հունվարին ներմուծվեց համարակալման սկզբունքը, որի արդյունքում Հիտլերն անդամների այբբենական կարգով դասավորությունում զբաղեցրեց 555–րդ համարը։ Իրականում նա 55–րդ անդամն էր, բայց համարակումը սկսել էին 501–ից, որ կուսակցությունն ավելի մեծ թվա[10]։ Հիտլերն ավելի ուշ իր «Իմ պայքարը» գրքում նշել է, որ նա կուսակցության յոթերորդ անդամն է եղել[11]։ Հոֆբրոյկելլեր (գերմ.՝ Hofbräukeller) գարեջրատանը հոկտեմբերի 16–ի ելույթի ժամանակ Հիտլերը դարձավ կուսակցության ամենաակտիվ ճառասացը։ Հիտլերի նշանակալից հռետորոկան և պրոպագանդողական ունակությունները բարձր գնահատվեցին կուսկացության ղեկավարության կողմից, քանի որ 1919–1920 թվականներին ամբոխը հավաքվում էր նրա ճառը լսելու։ Անտոն Դրեկսլերի օգնությամբ Հիտլերը 1920 թվականի սկզբին դարձավ կուսկացության պրոպագանդայի ղեկավար։ Հիտլերը պրոպագանդան դիտարկում էր նացիոնալիզմը հանրության շրջաններում տարածելու միջոց[12]։
DAP–ից NSDAP
խմբագրելԿուսակցության մի քանի անդամներին գրավեցին Հիտլերի քաղաքական հայացքները։ Նա իր ամենամեծ հանդիպումը կազմակերպեց 1920 թվականի փետրվարի 24–ին Մյունխենի Staatliches Hofbräuhaus–ում, որին ներկա էին 2000 մարդ։ Այնուհետև, փորձելով կուսակցությունը հասանելի դարձնել լայն շերտերի ավելի մեծ թվով մարդկանց համար, փետրվարի 24–ին կուսկացությունն անվանափոխվեց Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության (NSDAP)[13][14]։ Նոր անունը վերցված էր ավստրիական մի կուսակցությունից, որը գործում էր նույն ժամանակահատվածում (Deutsche Nationalsozialistische Arbeiterpartei, Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն)։ Նախկինում Հիտլերն առաջակել էր կուսակցությունն անվանափոխել «Սոցիալ հողափոխական կուսակցության», Ռուդոլֆ Յունգը համոզեց Հիտլերին այն կոչել ՆՍԳԲԿ[15]։
Անդամներ
խմբագրելԿուսակցության հայտնի անդամներն էին․
- Էռնստ Ռյոմ,
- Անտոն Դրեկսլեր,
- Դիտրիխ Էկկարտ,
- Գոտֆրիդ Ֆեդեր,
- Հանս Ֆրանկ,
- Կարլ Հարրեր,
- Ադոլֆ Հիտլեր,
- Ալֆրեդ Ռոզենբերգ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Kershaw, 2008, էջ 82
- ↑ Kershaw, 2008, էջեր 82, 83
- ↑ Kershaw, 2008, էջ 83
- ↑ Kershaw, 1999, էջ 109
- ↑ Kershaw, 2008, էջ 75
- ↑ Evans, 2003, էջ 170
- ↑ Kershaw, 1999, էջ 126
- ↑ Kershaw, 2008, էջեր 75, 76
- ↑ Kershaw, 2008, էջ 76
- ↑ Mitcham, 1996, էջ 67
- ↑ Werner Maser, Der Sturm auf die Republik – Frühgeschichte der NSDAP, ECON Verlag, Düsseldorf, Vienna, New York, Moscow, Special Edition 1994, 3-430-16373-0
- ↑ Kershaw, 2008, էջեր 81, 84, 85, 89, 96
- ↑ Kershaw, 2008, էջ 87
- ↑ Zentner, Bedurftig, էջ 629
- ↑ Konrad Heiden, "Les débuts du national-socialisme", Revue d'Allemagne, VII, No. 71 (Sept. 15, 1933), p. 821
Գրականություն
խմբագրել- Evans, Richard J. (2003). The Coming of the Third Reich. New York; Toronto: Penguin. ISBN 978-0-14-303469-8.
- Kershaw, Ian (1999) [1998]. Hitler: 1889–1936: Hubris. New York: W. W. Norton & Company. ISBN 978-0-393-04671-7.
- Kershaw, Ian (2008). Hitler: A Biography. New York: W. W. Norton & Company. ISBN 978-0-393-06757-6.
- Mitcham, Samuel W. (1996). Why Hitler?: The Genesis of the Nazi Reich. Westport, Conn: Praeger. ISBN 978-0-275-95485-7.
- Shirer, William L. (1960). The Rise and Fall of the Third Reich. New York: Simon & Schuster. ISBN 978-0-671-62420-0.
- Zentner, Christian; Bedurftig, Friedemann (1997) [1991]. The Encyclopedia of The Third Reich. New York: Da Capo Press. ISBN 978-0-3068079-3-0.