Գետնանոճի լավսոնի
Գետնանոճի լավսոնի
Գետնանոճի լավսոնի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Նոճազգիներ (Cupressaceae)
Ենթաընտանիք Նոճայիններ (Cupressoideae)
Ցեղ Գետնանոճի (Chamaecyparis)
Տեսակ Գետնանոճի լավսոնի (C. lawsoniana)
Միջազգային անվանում
Chamaecyparis lawsoniana
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Գետնանոճի Լավսոնի (լատին․՝ Camaecyparis Lavsoniana), նոճազգիների ընտանիքին պատկանող 30-40 մ, երբեմն՝ ավելի բարձրությամբ գեղազարդ, մշտադալար ծառ է։

Կենսաբանական նկարագիր

խմբագրել
 

Պսակը նեղ բրգաձև է, ստորին հատվածներում քիչ լայնացած։ Ճյուղերը գրեթե հորիզոնական են՝ ունեն կախված ընձյուղներ։ Բնի և ճյուղերի կեղևը կարմրաշականակագույն է, երիտասարդ հասակում՝ հարթ, այնուհետև առաջանում են կլորավուն նուրբ շերտեր։ Ասեղնատերևները թփուկանման են, փայլուն, կանաչավուն կամ մոխրականաչավուն, խիտ դասավորված ընձյուղների վրա։ Կոները մանր են, կլորավուն շականակագույն, պատված թույլ կապտավուն խավով։ Երիտասարդ բուսակներն աճում են դանդաղ, 5 տարեկանից հետո աճը նկատելիորեն արագանում է։ Չափավոր ցրտադիմացկուն ծառ է, առանց բարդությունների աճում է մինչև -25 °C-ի պայմաններում, ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում ընձյուղների գագաթները ցրտահարվում և շարքից դուրս են գալիս։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, լավ է տանում ստվերը, չափավոր ջերմադիմացկուն է, հազվադեպ է վարակվում հիվանդություններով ու վնասատուներով, քամիների նկատմամբ դիմացկուն է։

Բազմացում

խմբագրել

Գետնանոճին բազմանում է սերմերով, ծածկած գրունտում՝ նաև ընձյուղային կտրոններով։ Գետնանոճին ունի ավելի քան 80 պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում պսակի ձևի ու գույնի բազմազանությամբ։ Մեր հանրապետությունում Լավսոնի գետնանոճին խորհուրդ է տրվում օգտագործել կիսաչոր մերձարևադարձային և կիսանապատային գոտիների կանաչ տնկարկներում՝ (ծառուղի, մենածառ, խումբ)։

Տարածվածություն

խմբագրել

Բնության մեջ աճում է Հյուսիսային Ամերիկայի և Արևելյան Ասիայի ծովի մակերևույթից մինչև 1500 մ բարձրության լեռնային անտառներում։

Գրականություն

խմբագրել
  • Արծ. Ա. Գրիգորյան, Գեղազարդ Պարտիզագործություն
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանոճի Լավսոնի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնանոճի Լավսոնի» հոդվածին։