Գետնաբաղեղ բաղեղանման
Գետնաբաղեղ բաղեղանման | |
Գետնաբաղեղ բաղեղանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ցեղ | Գետնաբաղեղ (Glechoma) |
Տեսակ | Գետնաբաղեղ բաղեղանման (G. hederacea) |
Միջազգային անվանում | |
Glechoma hederacea |
Գետնաբաղեղ բաղեղանման (լատին․՝ Glechoma hederacea), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն
խմբագրել20-50 սմ բարձրությամբ, սողացող, քառանիստ, ճյուղավոր ցողունով, խաչաձև-հակադիր դասավորված երկարակոթ տերևներով մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Լայն, երիկամաձև տերևաթիթեղները աղեղնաեզր են։ Տերևանութներում զույգերով աճում են հնգանդամ, երկնագույն-մանուշակագույն կամ սպիտակավուն երկշուրթ ծաղիկները։ Պսակն ունի երկար, վերին մասում լայնացող խողովակ, վերին շուրթը կտրվածքով է, իսկ խոշոր միջին բլթակով ստորինը՝ եռաբլթակ։ Չորս միասերմ ընկուզիկներից կազմված պտուղը չոր է[1]։
Տարածվածություն
խմբագրելԱճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, անտառաեզրերին, խոնավ մարգագետիններում, աղբավայրերում։ Տարածված է Շիրակի և Լոռու մարզերում[1]։
Նշանակություն
խմբագրելԲուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը ծաղկման շրջանում։ Ցողուններն ու տերևները պարունակում են A, C վիտամիններ, դաբաղանյութեր, խեժ, խոլին, եթերայուղ, միկրոտարրեր և այլն։ Եփուկն օգտագործում են թարախային վերքերի և ֆուրունկուլների բուժման համար[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաբաղեղ բաղեղանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաբաղեղ բաղեղանման» հոդվածին։ |