Գեորգի Սարաջև
Գեորգի Վարդի Սարաջև (սեպտեմբերի 15, 1919[1], Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] - մայիսի 4, 1986, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային դաշնակահար, մանկավարժ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1974)։
Գեորգի Սարաջև | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 15, 1919[1] Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1] |
Երկիր | ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 4, 1986 (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ժանրեր | դասական երաժշտություն |
Մասնագիտություն | դաշնակահար և երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | դաշնամուր |
Աշխատավայր | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1942)[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1942 թվականին ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան , 1944 թվականին՝ ասպիրանտուրան, նույն ժամանակից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1966 թվականից՝ պրոֆեսոր)։ 1964 թվականից ղեկավարել է դաշնամուրային ամբիոն (1974-1977 թվականներին՝ դաշնամուրային ֆակուլտետի դեկան)։
Հանդես է եկել Հայֆիլհարմոնիայի դաշնամուրային տրիոյի կազմում։ Դաշնամուրային պիեսների (Տրիո, «!քսպրոմտ», «Երգեր առանց խոսքի», հայկական ժողովրդական և աշուղական երգերի մշակումներ) հեղինակ է։ Կազմել է «Դաշնամուրի ձեռնարկ»[2]։
Ընտանիքը
խմբագրելԳեորգի Սարաջև դարձել է մի ամբողջ երաժշտական դինաստիայի հիմնադիր[3]։
- Կինը՝ Աննա Սարաջյան՝ երգչուհի։
- Որդին՝ Սերգեյ Սարաջյան՝ դաշնակահար։
- Որդին՝ Վահրամ Սարաջյան՝ թավջութակահար։
- Թոռը՝ Գեորգի Սերգեի Սարաջյան ՝ դաշնակահար։
- Թոռնուհին՝ Աննա Սերգեի Սարաջյան։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 212)։ |