Գեորգի Պլեխանով
Գեորգի Վալենտինի Պլեխանով (ռուս.՝ Гео́ргий Валенти́нович Плеха́нов, կեղծանունները՝ Ն. Բելտով, Ա. Ս. Մաքսիմով-Դրուժբինին և այլն. նոյեմբերի 29 (դեկտեմբերի 11), 1856[1] կամ նոյեմբերի 29, 1856[2], Գուդալովկա, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 30, 1918[3][4][5][…], Զելենոգորսկ, Terijoki, Ֆինլանդիա), ռուս փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան ու պրոպագանդիստ, ռուսական ու միջազգային սոցիալիստական շարժման ականավոր գործիչ[8][9][10]։ Եղել է Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ-ի), «Իսկրա» թերթի հիմնադիրներից, Ռուսաստանում առաջին մարքսիստներից[11][12] մեկը։
Գեորգի Պլեխանով ռուս.՝ Гео́ргий Валенти́нович Плеха́нов | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29 (դեկտեմբերի 11), 1856[1] կամ նոյեմբերի 29, 1856[2] Գուդալովկա, Լիպեցկի գավառ, Տամբովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 30, 1918[3][4][5][…] (61 տարեկան) Զելենոգորսկ, Terijoki, Ֆինլանդիա բնական մահով |
Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | փիլիսոփա, քաղաքական գործիչ, լրագրող, գրող, պատմաբան, սոցիոլոգ, տնտեսագետ, արվեստագետ և հեղափոխական |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն[6][6] և քաղաքականություն[6][6] |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[7][6][6][…] |
Կուսակցություն | Զեմլյա ի վոլյա, Սև վերաբաշխում, Աշխատանքի ազատագրում և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն |
Georgi Plekhanov Վիքիպահեստում |
Հեղինակել է փիլիսոփայության, հասարակագիտության, գեղագիտության, բարոյագիտության հիմնախնդիրների, Ռուսաստանի հասարակական մտքի պատմության վերաբերյալ աշխատություններ։ Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ և ԽՍՀՄ-ի հիմնադիր Վլադիմիր Լենինը կոչ է արել առանձնակի ուշադրությամբ ուսումնասիրել հատկապես Պլեխանովի փիլիսոփայական ժառանգությունը, համարելով, որ դա «լավագույնն է մարքսիզմի միջազգային ողջ գրականության մեջ» («ибо это лучшее во всей международной литературе марксизма»)[13]:
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1856 թվականի նոյեմբերի 29-ին (նոր տոմարով՝ դեկտեմբերի 11-ին), ռուսական կայսրության Տամբովի նահանգի Գուդալովկա գյուղում (ներկայումս՝ Լիպեցկի մարզի Գրյազիի շրջանի Պլեխանովկա գյուղ), պահեստազորի շտաբս-կապիտանի ընտանիքում։ Ոսկե մեդալով ավարտել է Վորոնեժի Միխայլովյան զինվորական գիմնազիան, այնուհետև սովորել է Սանկտ Պետերբուրգի յունկերական ուսումնարանում։ 1874 թվականին ընդունվել է Պետերբուրգի լեռնահանքային ինստիտուտ, գերազանց ուսման համար արժանացել եկատերինյան կրթաթոշակի, բայց 1876 թվականին հեռացվել է ինստիտուտից «վարձը չմուծելու պատճառով» («за невзнос платы»)[14]:
1876 թվականին ընդունվել է նարոդնիկական «Զեմլյա ի վոլյա» («Земля и воля») կազմակերպության շարքերը, դարձել դրա ղեկավարներից մեկը, տեսական ու հրապարակախոսական հոդվածներ գրել։ Մասնակցել է 1876 թվականի դեկտեմբերի 6-ին Պետերբուրգի Կազանյան տաճարի մոտ կազմակերպված ցույցին, որը բանվորների մասնակցությամբ առաջին խոշոր բողոքի գործողությունն էր Ռուսաստանում։
1879 թվականին՝ «Земля и воля»-ի տրոհումից հետո, կազմակերպել ու ղեկավարել է «Չյոռնի պերեդել» խմբակը։ Խուսափելով ոստիկանական հետապնդումներից՝ 1880 թվականին տեղափոխվել է Շվեյցարիա։
1883 թվականին հիմնել է «Աշխատանքի ազատագրում» («Освобождение труда») խմբակը, որ ռուսական մարքսիստական առաջին խմբակն էր։
1894 թվականի վերջին — 1895 թվականի սկզբներին Պլեխանովի նախաձեռնությամբ ստեղծվել է «Արտասահմանում ռուս սոցիալ-դեմոկրատների միությունը» («Союз русских социал-демократов за границей»): 1900—1903 թվականներին նա մասնակցել է «Искра» թերթի հիմնադրման ու ղեկավարման աշխատանքներին։ 1901 թվականին դարձել է «Ռուսական սոցիալ-դեմոկրատիայի արտասահմանյան լիգա»-ի կազմակերպիչներից մեկը։ Անմիջական մասնակցություն է ունեցել ՌՍԴԲԿ II համագումարի նախապատրաստմանը։
ՌՍԴԲԿ II համագումարից հետո Պլեխանովը մի կարճ ժամանակ ընկերակցել է բոլշևիկներին, այնուհետև հեռացել է Լենինից և դարձել ՌՍԴԲԿ-ի մենշևիկյան խմբակցության առաջնորդներից մեկը։ 1905—1912 թվականներին Ժնևում հրատարակել է «Սոցիալ-դեմոկրատի օրագիրը» («Дневник социал-демократа») պարբերականը։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցել է Գերմանիայի դեմ կռվող դաշնակից երկրներին, կոչ է արել մարտնչելու գերմանական իմպերիալիզմի դեմ[15]։ Եղել է «Միասնություն» («Единство») սոցիալ-դեմոկրատական խմբի հիմնադիրներից ու ղեկավարներից մեկը[16]։
1917 թվականի փետրվարյան հեղափոխությունը Պլեխանովին հնարավորություն է ընձեռել 37 տարի տևած վտարանդությունից հետո վերջապես վերադառնալու հայրենի Ռուսաստան։ Այստեղ նա սատարել է Ժամանակավոր կառավարությանը, ընդդիմախոսել Լենինի «Ապրիլյան թեզիսներ»-ին՝ դրանք բնորոշելով որպես զառանցանք։
Հոկտեմբերյան հեղափոխության նկատմամբ բացասական վերաբերմունք է դրսևորել, քանզի գտնում էր, որ Ռուսաստանը դեռևս պատրաստ չէ սոցիալիստական հեղափոխության. «...ռուսական պատմությունը դեռ չի աղացել ցորենի այն ալյուրը, որից ժամանակի ընթացքում թխվելու է սոցիալիզմի քաղցրաբլիթը»[17][18]: Նա համարում էր, որ մեկ դասակարգի, իսկ որ առավել վատթար է՝ մեկ կուսակցության կողմից իշխանության զավթումը և պրոլետարիատի դիկտատուրայի ու միակուսակցական համակարգի հաստատումը տխուր հետևանքներ կարող է ունենալ[18]՝ հանգեցնելով քաղաքացիական պատերազմի[19]։
Պլեխանովը մահացել է 1918 թվականի մայիսի 30-ին ֆիննական Պիտկա Յարվի մասնավոր առողջարանում (ներկայումս՝ Լենինգրադի մարզի Իլյիչյովո ավան), ուր մեկնել էր դեռև 1887 թվականից իրեն տանջող տուբերկուլյոզից բուժվելու նպատակով[20]։ Թաղվել է Սանկտ Պետերբուրգի Վոլկովյան գերեզմանատանը՝ Վիսարիոն Բելինսկու և Նիկոլայ Դոբրոլյուբովի շիրիմների կողքին։ Թեև նա եղել է Լենինի ու վերջինիս ղեկավարած կուսակցության եռանդուն ու անկեղծ ընդդիմախոսը, ԽՍՀՄ կոմկուսը բարձր է գնահատել նրան՝ համարելով ռուսական մարքսիզմի հիմնադիր հայր, խոշոր փիլիսոփա-մտածող[21]։
Երկեր
խմբագրելՊլեխանովին միջազգային համբավ են բերել[22] «Սոցիալիզմը և քաղաքական պայքարը» («Социализм и политическая борьба»)[23] ( 1883 թ. ), «Պատմության նկատմամբ մոնոստիկ հայացքի զարգացման հարցի մասին» («К вопросу о развитии монистического взгляда на историю»), «Պատմության մատերիալիստական ըմբռնման մասին» («О материалистическом понимании истории»), «Պատմության մեջ անհատի դերի մասին» («К вопросу о роли личности в истории»), «Մարքսիզմի հիմնական հարցերը» («Основные вопросы марксизма») և այլ աշխատություններ։
- Огюстен Тьерри и материалистическое понимание истории
- «Наши разногласия»[24] (1885 г.)
- «К развитию монистического взгляда на историю» 1894
- «Beitrage zur Geschichte des Materialismus»
- «Н. Г. Чернышевский» և «За 20 лет» հոդվածների ժողովածուն
- «За 20 лет» (հոդվածների ժողովածու)
- «Критика наших критиков» (հոդվածների ժողովածու)
- Скептицизм в философии
- Об изучении философии
- К вопросу о роли личности в истории 1898
- Анархизм и социализм — Կարլ Մարքսի դուստրը՝ Էլեոնորան, գրել է, որ այս աշխատության մեջ նկատել է «la férule de mon рèге» (իր հոր ձեռքը)[22]
- На два фронта. հոդվածների ժողովածու. — 1905
- Основные вопросы марксизма. — 1908
- հոդվածների ժողովածու
- Год на родине (том 1, том 2)
- Литературное наследие. VIII ժողովածու. Մաս 1.
- Г. В. Плеханов об атеизме и религии в истории общества и культуры. — М.: Мысль, 1977. — 355 с.
- Группа «Освобождение Труда» (Из архивов Г. В. Плеханова, В. И. Засулич и Л. Г. Дейча). Ժողովածու 1.
- Первая марксистская организация России — группа «Освобождение Труда». 1883—1903. Документы, статьи, материалы, переписка, воспоминания.
- Г. В. Плехановъ, «О войне».
- «Война и мир». — М.: Издательство «Единство», 1917. — 30 с.
- Г. В. Плеханов. «Две линии революции». Петроград: К-во «Огни», 1917 — 16 с.
- История русской общественной мысли : Т. 1-3. — Санкт-Петербург : Мир, 1914—1917.
- История русской общественной мысли : (1-3 гл. из 4 т.) — Հետմահու հրատ. — [Петроград] : Петрогр. союз рабочих потреб. о-в, 1918. — 152 с.
- Очерки по истории русской общественной мысли XIX века: [հոդվածների ժողովածու] — Петроград : Рабочее кооперативное издательство «Прибой», 1923. — 311, [1] с., [1] л. портр.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Плеханов Георгий Валентинович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 5,0 5,1 5,2 Turchin V. S. Plekhanov, Georgy // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T068125
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Samuel H. Baron, Plekhanov: The Father of Russian Marxism. Stanford, CA: Stanford University Press, 1963; pg. 4.
- ↑ Baron, Plekhanov: The Father of Russian Marxism, pg. 6.
- ↑ Baron, Plekhanov: The Father of Russian Marxism, pp. 6-7.
- ↑ Samuel H. Baron, "Between Marx and Lenin: G.V. Plekhanov," Soviet Survey, vol. 32, no. 2 (April–June 1960); reprinted in Baron, Plekhanov in Russian History and Soviet Historiography, pp. 4-5.
- ↑ Haimson, The Russian Marxists and the Origins of Bolshevism, pg. 37.
- ↑ http://leninvi.com/t42/p290 Еще раз о профсоюзах, о текущем моменте и об ошибках тт. Троцкого и Бухарина
- ↑ «с. 4» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 26-ին.
- ↑ Samuel H. Baron, "Georgii Valentinovich Plekhanov," in George Jackson with Robert Devlin (eds.), Dictionary of the Russian Revolution. Westport, CT: Greenwood Press, 1989; pp. 447-449.
- ↑ Революция и гражданская война в России: 1917—1923 гг. Энциклопедия в 4 томах. — М.: Терра, 2008. — Т. 2. — С. 50. — 560 с. — (Большая энциклопедия). — 100 000 экз. — ISBN 978-5-273-00562-4
- ↑ Georgi Plekhanov, "Programme of the Social-Democratic Emancipation of Labor Group" contained in the Selected Philosophical Works: Volume 1 (Moscow: Progress Publishers, 1974) pp. 353-357.
- ↑ 18,0 18,1 Шикман А. П. Деятели отечественной истории. Биографический справочник. — Москва, 1997.
- ↑ Щукина Т. В. Социал-демократия осенью 1917 года. Ростов-на-Дону, Новочеркасск, Донская область // Донской временник
- ↑ Последний адрес Плеханова. Симанков Н. Заведующий домом-музеем В. И. Ленина в Ильичёво. В газете Ленинградская здравница за май 1988 года.
- ↑ Baron, "Between Marx and Lenin: G.V. Plekhanov," pg. 6.
- ↑ 22,0 22,1 http://ecsocman.hse.ru/data/292/684/1219/92_plekhanovx20-x20lenin.doc
- ↑ «Trecho de O Socialismo e a luta política». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
- ↑ «capítulo do livro Nossas Diferenças». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 16-ին.
Գրականություն
խմբագրել- Аптекман О. В. Георгий Валентинович Плеханов. Из личных воспоминаний. — Л., 1924.
- Бережанский А. С. Г. В. Плеханов: от народничества — к марксизму / А. С. Бережанский. — Воронеж: Изд-во Воронеж. ун-та, 1990. — 208 с.
- Бэрон, Самуэль Х. Г. В. Плеханов — основоположник русского марксизма. — СПб.: Изд-во РНБ. Дом Плеханова, 1998.
- Гусаковский М. А. К проблеме человека в философии Г. В. Плеханова
- Жуйков Г. С. Группа «Освобождение труда». — М.: Изд-во социально-экон. лит-ры, 1962. — 164 с.
- Жуйков Г. С. Петербургские марксисты и группа «Освобождение труда» / Г. С. Жуйков. — Л.: Лениздат, 1975. — 328 с.
- Иовчук М. Т., Курбатова И. Н. Плеханов / Иовчук, М. Т., Курбатова, И. Н. — М.:Молодая гвардия, 1977 («Жизнь замечательных людей|ЖЗЛ»)
- Кирпиченок А. Георгий Валентинович Плеханов — первый русский марксист
- Курбатова И. Н. Начало распространения марксизма в России. Литературно-издательская деятельность группы «Освобождение труда» zip / Курбатова, И. Н. — М.: Мысль, 1983. — 268 с.
- Лелевич Г. Г. Г. В. Плеханов и задачи марксистской литературной критики
- Лифшиц М. А. Очерк общественной деятельности и эстетических взглядов Г. В. Плеханова
- {{книга|автор=Осипов В. Д. - Подснежник : Повесть о Г. Плеханове, М., издательство Политиздат,1982, 528 страниц, [7]|серия Пламенные революционеры, тираж=300000
- Петренко Е., Филимонова Т., Тютюкин С., Чернобаев А. Существовало ли «Завещание»? Полемика с публикаторами «Политического завещания» Георгия Плеханова
- Плеханова Р. М. Год на Родине. Два отрывка из воспоминаний — о пребывании Г. В. Плеханова в Териоках
- Плеханова Р. М. Из рукописи «Моя жизнь»
- Троцкий Л. Беглые мысли о Г. В. Плеханове Արխիվացված 2023-07-28 Wayback Machine
- Тютюкин С. В. Г. В. Плеханов. Судьба русского марксиста. — М.: РОССПЭН, 1997. — 376 с.
- Тютюкин С. В. Первая российская революция и Г. В. Плеханов. — М.: Наука, 1981. — 336 с.
- Узиков Ю. Уфимский мандат Плеханова
- Baron S. Plekhanov in Russian history and soviet historiography. — Pittsburgh: University of Pittsburgh Press, 1995. — 274 p.
- Плеханов Г. В. — на сайте «Материалистическая диалектика»
- Anarchism & Socialism (1895)(չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) (PDF ebook)
Արտաքին հղումներ
խմբագրել- Фонд Плеханова
- Биография Г. В. Плеханова
- Могила Плеханова на Литераторских мостках
- Георгий Плеханов — на сайте журнала «Скепсис»
- Плеханов Г. В. Избранные философские произведения в пяти томах Արխիվացված 2018-10-14 Wayback Machine
- Философско-литературное наследие Г. В. Плеханова в трёх томах Արխիվացված 2018-10-14 Wayback Machine
- Георгий Плеханов Արխիվացված 2021-06-16 Wayback Machine на сайте 1917. Свободная история|Проекта1917
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Պլեխանով» հոդվածին։ |