Գեորգի Խոլոպով
Գեորգի Կոնստանտինի Խոլոպով (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1914[1] կամ նոյեմբերի 9, 1914[1], Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 31, 1990[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուս գրող, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Գեորգի Խոլոպով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1914[1] կամ նոյեմբերի 9, 1914[1] |
Ծննդավայր | Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 31, 1990[1] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
1934 թվականին հրատարակել է առաջին պատմվածքները, այնուհետև՝ «Սուսաննայի փախուստը» (1940) պատմվածքների ժողովածուն և «Արջի որջ» (1940) վեպը։ Ետպատերազմյան շրջանում լույս են տեսել «Կրակներ ծովախորշում» (1947), «Ահեղ տարի» (1955), «Գրենադա» (1961, հայերեն հրատարակչություն՝ 1973), «Դոկեր» (1965, հայերեն հրատարակչություն՝ 1973) վեպերը, «Չհնարված պատմվածքներ պատերազմի մասին» (1968) ժողովածուն և այլն։ 1973 թվականից Լենինգրադի գրողների կազմակերպության վարչության առաջին քարտուղարն է, 1957 թվականից՝ «Զվեզդա» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 68)։ |