Գաղտնագիր
Գաղտնագիրը կամ կրիպտոգրամման (հունարեն κρυπτός- գաղտնի և γράμμα- գիր բառերից) գրության ձև է, որը նպատակ ունի գրվածը հասկանալի դարձնել միայն որոշակի անձնավորությունների[1]։
Պատմություն
խմբագրելԳաղտնագիրն օգտագործվել է հին և միջին դարերից՝ քաղաքական, ռազմական, առևտրական, արհեստակցական և այլ տեղեկություններ հաղորդելու համար[2][3]։ Առաջին գաղտնագրերից մեկը գավազանագիրն է (Հուն. σκυτάλη- գավազան), որն օգտագործել են հին Սպարտայում հիմնականում ռազմական գործողությունների ժամանակ։ Դա պարզագույն փոխարինագիր է։ Մագաղաթի ժապավենը փաթաթում էին որոշակի հաստության ձողի վրա և երկարությամբ գրում։ Հետո գրվածը կարդալու համար, հարկավոր էր ժապավենը փաթաթել նույն հաստության ձողի վրա[4][5]։
______________________________________ | | | | | | | | | Ս | Ա | Հ | Ի | Ն | |__| Ս | Պ | Ա | Ր | Տ |__ | Ա | Յ | Ի | Գ | Ա | | | Ղ | Տ | Ն | Ա | Գ | | | Ի | Ր | Ն | Է | | | _______________________________________
Այսպիսով, «սա հին Սպարտայի գաղտնագիրն է» բառերը ժապավենը բացելուց հետո կկարդացվեն «սսադիապյտրհաիննիրքաէնտագ»
Փոխարինագիր է օգտագործել նաև Հուլիոս Կեսարը։ Բնագրի յուրաքանչյուր տառ փոխարինվել է այբուբենում որոշակի թվով ետևում գտնվող տառով։ Հուլիոս Կեսարն օգտագործում էր երեք տառի տարբերությամբ գաղտնագիր։
Հին Հնդկական Կամասուտրա գրքում սիրահարներին խորհուրդ է տրվում գաղտնագիր օգտագործել։
Հին Հայաստանի գաղտնագրեր
խմբագրելՀայկական գաղտնագրերի մի մասը պարունակում է քաղաքական տեղեկություններ, ծածկագրեր, մյուսը՝ հիշատակարաններ, որտեղ գրիչները տեղեկություններ են հաղորդում իրենց մասին։ Դրանք բաժանվում են մի քանի խմբերի՝
- Սյունակետագիր
- Կետագիր
- Օղակետագիր
- Գավազանագիր
- Փոխարինագիր
- Եղբայրագիր
- Աղավնագիր
- Գումարագիր
- Թվանշագիր և այլն[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Danesi, Marcel (2010 թ․ սեպտեմբերի 22). «Cryptograms and the Allure of Secret Codes». Psychology Today. Վերցված է 2017 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 2,0 2,1 Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1976, հատոր 2, էջ 669
- ↑ Sutherland, Denise w/Koltko-Rivera, Mark (2009). Cracking Codes and Cryptograms For Dummies. John Wiley & Sons. ISBN 978-1-1180-6847-2.
{{cite book}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Александр Семененко. Информационная безопасность: Учебное пособие. 4-е изд., стереотип.. — М.: МГИУ, 2010. — 277 p. — ISBN 978-5-2760-1876-8 с. 180
- ↑ Дориченко С. А., Ященко В. В. 25 этюдов о шифрах: Популярно о современной криптографии. — Теис, 1994. — ISBN 5-7218-0014-3 с. 15-19
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գաղտնագիր կատեգորիայում։ |
- Գաղտնագիրը հնագու, հատորյն ժամանակներից Արխիվացված 2007-12-13 Wayback Machine (անգլ.)
- Գաղտնագրի տեխնիկական բառարան (անգլ.)
- Գաղտնագրության մասին Արխիվացված 2009-10-30 Wayback Machine (անգլ.)
- Ինչպես վերծանել հայկական ծածկագրերը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 669)։ |