Գագիկ Շահբազյան

հայ գյուղատնտես, դիվանագետ, պետական գործիչ

Գագիկ Մկրտչի Շահբազյան (հուլիսի 27, 1955(1955-07-27), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գյուղատնտես, դիվանագետ, գործիչ։ ՀՀ Գյուղատնտեսության և բնօգտագործման նախարար (1991-1993 և 1999-2000)[1]։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1984)։ Ունի «արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար» դիվանագիտական աստիճան (08.01.1996)[2]։

Գագիկ Շահբազյան
 
Կրթություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1977)
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու (1984)
Մասնագիտություն՝ պետական ծառայող, գյուղատնտես և դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 27, 1955(1955-07-27) (69 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան

Կենսագրություն

խմբագրել

1972-1977 թվականներին սովորել և ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ[3]։ 1977-1985 թվականներին աշխատել է ԽՍՀՄ գյուղմեքենաշինության նախարարության «Հայգյուղմեքենայացում» ԳԱՄ որպես կրտսեր գիտաշխատող, ասպիրանտ, ավագ գիտաշխատող։ 1985-1987 թվականներին ՀԽՍՀ պետագրոարդի ԱԱՀ կառավարման հայկական հանրապետական բարձրագույն դպրոցում եղել է գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր, 1987-1989 թվականներին ՀԽՍՀ պետագրոարդի գիտական ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ, 1989-1991 թվականներին՝ ՀԽՍՀ պետագրոարդի ԱԱՀ գիտական ապահովման հանրապետական կենտրոնի նախագահի առաջին տեղակալ, 1991 թվականին ՀՀ Էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, 1991-1993 թվականներին՝ ՀՀ պետական նախարար, գյուղատնտեսության նախարար, 1995-1996 թվականներին՝ ՀՀ կառավարություն, ԱՊՀ-ի, ԵՄ և միջազգային տնտեսական կազմակերպությունների հետ կապերի գծով նախարար, 1996-1997 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ 1996-1997 թվականներին համատեղության կարգով նշանակվել է նաև ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար։ 1997-1999 թվականներին ՌԴ-ում եղել է ՀՀ ��րտակարգ և լիազոր դեսպան։ 1999-2000 թվականներին զբաղեցրել է ՀՀ գյուղատնտեսության նախ��րարի պաշտոնը[1]։

Անդամակցություն

խմբագրել
  • Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անդամ,
  • Հայաստանի տնտեսագիտության և ֆինանսների ակադեմիայի անդամ,
  • Ռուսաստանի Դաշնության տեղեկատվական ակադեմիայի իսկական անդամ,
  • Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1998)[4]։

Տես նաև

խմբագրել
Նախորդող
Յուրի Ջավադյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Գագիկ Շահբազյան

1991-1993
Հաջորդող
Աշոտ Ոսկանյան
Նախորդող
Վլադիմիր Մովսիսյան
ՀՀ գյուղատնտեսության նախարար
Գագիկ Շահբազյան

1999-2000
Հաջորդող
Զավեն Գևորգյան

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Շահբազյան Գագիկ Մկրտչի
  2. Գագիկ Շահբազյան
  3. «Շահբազյան Գագիկ Մկրտչի ։». persons.anau.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.
  4. www.raen.am http://www.raen.am/members/sh1.html. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)