Գաբրիելե Ռոսսետտի
Գաբրիելե Ռոսսետտի (իտալ.՝ Gabriele Rossetti, փետրվարի 28, 1783[1][2][3][…], Վաստո, Կիետի, Աբրուցցո, Իտալիա[4] - ապրիլի 24, 1854[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), իտալացի բանաստեղծ և հայրենասեր, Դանթե Ռոսսետտիի, Ուիլյամի, Մարիայի և Քրիստինա Ռոսսետտիի հայրը։
Գաբրիելե Ռոսսետտի | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1783[1][2][3][…] |
Ծննդավայր | Վաստո, Կիետի, Աբրուցցո, Իտալիա[4] |
Վախճանվել է | ապրիլի 24, 1854[1][2][3][…] (71 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Գերեզման | Հայգեյթ գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, գրական քննադատ և գրող |
Լեզու | իտալերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն, Մեծ Բրիտանիայի թագավորություն և Երկու Սիցիլիաների թագավորություն |
Անդամակցություն | Կարբոնարներ |
Աշխատավայր | Լոնդոնի թագավորական քոլեջ |
Ամուսին | Ֆրենսիս Պոլիդորի[5] |
Զավակներ | Դանթե Գաբրիել Ռոսսետտի[6], Մարիա Ֆրանչեսկա Ռոսսետտի[6], Ուիլիամ Մայքլ Ռոսսետտի[6] և Քրիստինա Ջորջ Ռոսսետտի[5][6] |
Gabriele Rossetti Վիքիպահեստում |
Սկզբում զբաղվել է գեղանկարչությամբ, եղել է Նեապոլի թանգարանի կոնսերվատոր։ Նա ակտիվորեն մասնակցել է Իտալիայի հեղափոխությանը[7], հակազդեցությամ ժամանակ նա թաքնվել է անգլիական նավում՝ քողարկվելով որպես անգլիական սպա[7]։ Լոնդոնում հաստատվելուց հետո նա դարձել է Լոնդոնի թագավորական քոլեջի (անգլ.՝ King’s College) իտալական լեզվի և գրականության պրոֆեսոր։
Նա մեկնաբանություններ է կատարել Դանթեի «Աստվածային կատակերգության» վրա (հատոր I-II, 1826-1927), որտեղ նա փորձել է ապացուցել, որ նա տոգորված է եղել հակապապական և բարեփոխական հակումներով, ինչը լիովին համապատասխանում է «Երիտասարդ Իտալիայի» ձգտումներին։ Քննադատները թշնամաբար են արձագանքել այս փորձին, և Ռոսսետտին այն չի ավարտել։ Ի պաշտպանություն իր քաղաքական հայացքների՝ նա հրատարակել է «Sullo spirito antipapale» (1830)։ Չնայած Հռոմի պապի աշխարհիկ իշխանության դեմ իր հարձակումների ողջ կոշտությանը՝ Ռոսսետտին տոգորված էր մեղմ կրոնական հայացքներով, ինչի մասին վկայում են նրա բանաստեղծությունները՝ «Iddio e l'uomo, salterio» (1833) և «L'arpa evangelica» (1852)[7]։
Ռոսսետտիի բանաստեղծությունների ամբողջական ժողովածուն, որը բազմակի հրատարակություն է ունեցել, հրատարակել է Ջոզուե Կարդուչչին[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Giartosio M. L. Enciclopedia Treccani (իտալ.) — Istituto dell'Enciclopedia Italiana, 1936.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Gaunt W., Bryson J. Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 925.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://etchings.arts.gla.ac.uk/catalogue/biog/?nid=RossDG
- ↑ 7,0 7,1 7,2 «Россетти, Габриэль». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Poesie di Gabr. R.», Флоренция, 1861
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Ռոսսետտի» հոդվածին։ |