Բուլղարիայի ազգային պատկերասրահ
Բուլղարիայի ազգային պատկերասրահ (բուլղար․՝ Национална художествена галерия, Natsionalna hudozhestvena galeriya) կերպարվեստի ազգային պատկերասրահ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Այստեղ ներկայացված է բուլղարական արվեստի 50,000 նմուշ։ Տեղակայված է Սոֆիայի Ալեքսանդր Բատենբերգ հրապարակում, պատմական շենքում, որը նախկինում եղել է արքայական պալատ։ Թանգարանը գտնվում է ծովի մակարդակից 556 մետր բարձրության վրա[1]։
Բուլղարիայի ազգային պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Բուլղարիա |
Տեղագրություն | Սոֆիա |
Ղեկավարության նստավայր | Սոֆիա, Բուլղարիա |
Հիմնադրվել է | 1946 |
Կայք | nationalartgallerybg.org |
Պատմություն
խմբագրելԱզգային պատկերասրահի կառուցումը պլանավորվել է 1934-1941 թվականներին։ Բուլղարացի առաջին կին ճարտարապետ Վիկտորյա Անգելովայի նախագծով կառուցված շենքն ընդգրկում էր և՛ ռենեսանսի, և՛ ժամանակակից արվեստի հավաքածուներ։ Շենքի կառուցումն ավարտվել է 1942 թվականին, սակայն 1944 թվականի Բուլղարիայի ռմբակոծման ժամանակ ամբողջովին ավերվել է[2]։ Միապետության վերացումից և Բուլղարիայի ազգային հանրապետության ստեղծումից հետո թագավորական պալատի մեծ մասը տրամադրվեց Ազգային պատկերասրահին։ Ռմբակոծումից պահպանված կտավներով ու արքայական հավաքածուով համալրվեց հավաքածուի կազմը։
Պատկերասրահի միջնադարյան բաժինը ձևավերվեց 1965 թվականին և զբաղեցնում է Ալեքսանդր Նևսկու տաճարի կրիպտեն։ 1985 թվականին արտասահմանյան արվեստի հատվածն առանձնացավ և դարձավ Արտասահմանյան արվեստի ազգային պատկերասրահ և տեղափոխվեց արքայական տպագրատան նախկին շենք։
Ազգային պատկերասրահում ներկայացված են ոչ միայն Ազգային վերածննդի արվեստի ժամանակակից նմուշներ, այլ նաև միջնադարյան կտավների մեծ հավաքածու, որը ներառում է ավելի քան 4000 սրբապատկեր։
Գրականություն
խմբագրել- Vitanova, Antoniya. "The National Art Gallery – a museum and partner to contemporary art". Interview with Borislav Danailov. Bulgarian Diplomatic Review Magazine. Retrieved 2006-07-23.
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Բուլղարիայի ազգային պատկերասրահ, բարձրություն, տեղայնք». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «МУЗЕЙНОТО ДЕЛО В БЪЛГАРИЯ» (Bulgarian). Build Bulgaria. 2007. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 9-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- Բուլղարիայի ազգային պատկերասրահի պաշտոնական կայքը Արխիվացված 2008-06-14 Wayback Machine
- Ազգային պատկերասրահի լուսանկարները Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուլղարիայի ազգային պատկերասրահ» հոդվածին։ |