Բյուրական

գյուղ Հայաստանում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բյուրական (այլ կիրառումներ)

Բյուրական, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]՝ Արագած լեռան հարավարևելյան լանջին, Ամբերդ գետակի ձախ կողմում, Աշտարակ տարածաշրջանի Բյուրական համայնքում[3]։

Գյուղ
Բյուրական
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
ՀամայնքԱրագածոտնի մարզ, Աշտարակի շրջան, Հայկական մարզ և Էջմիածնի գավառ
Մակերես21,27 կմ²
ԲԾՄ1460±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն4345 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունբյուրականցի
Ժամային գոտիUTC+4
Բյուրական (Հայաստան)##
Բյուրական (Հայաստան)
Բյուրական (Արագածոտնի մարզ)##
Բյուրական (Արագածոտնի մարզ)

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 11 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1475 մ։ Ընդհանուր տարածքը՝ 3200 հա։ Գյուղատնտեսական նշանակության հողերն են. վարելահողեր՝ 160 հա, պտղատու այգիներ՝ 67 հա։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2001 թվականի մարդահամարի, Բյուրականի մշտական բնակչությունը 4312, իսկ առկա բնակչությունը 3930 հոգի է[4]։ Բյուրականի ազգաբնակչության փոփոխությունը.[5]

Տարի Բնակչություն
1831 240 մարդ [6]
1873 799 մարդ [7]
1897 1354 մարդ [6]
1926 2123 մարդ [6]
1939 2606 մարդ [6]
1959 2435 մարդ [6]
1970 3185 մարդ [6]
1979 3344 մարդ [6]
1989 4558 մարդ [8]
2001 4312 մարդ [6]
2011 4345 մարդ [1]


Համայնքի տնտեսության առաջատար ճյուղեր

խմբագրել
 
Եկեղեցի Արտավազդիկ

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և պտղաբուծությամբ։ Համայնքում այգեգործության մեջ հիմնականում զբաղվում են ծիրանի, խնձորի, դեղձի, տանձի, կեռասի և սալորի մշակությամբ։ Հիմնական այգիները տնտեսությունների տնամերձ հողակտորներում են, որոնց միջին չափը 2700 քմ է։ Տնամերձերում տարածված են նաև ընկուզենիները, որոնցից յուրաքանչյուր տնտեսություն տարեկան ստանում է միջինը 500 կգ ընկույզ։ Համայնքում տարածված է նաև ելակի մշակությունը, քանի որ համայնքի բնակլ��մայական պայմանները նպաստավոր են դրա համար։ Ստանում են որակյալ բերք, որը հիմնականում իրացվում է Երևան քաղաքում, ինչպես նաև գնվում է վերավաճառողների և վերամշակող ընկերությունների կողմից։

Համայնքում կա մոտ 3100 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։

Ճյուղի անվանումը Համայնքի մարդկանց/տնտեսությունների ներգրավվածությունը ճյուղի մեջ
Այգեգործություն 95%
Ելակի մշակում 60%
Անասնապահություն 90%

Մշակվող հողերի բաշխվածության աղյուսակ

Դասակարգում Հողատերերի քանակ Մեկ հողատիրոջ չափաբաժինը /հա/
Խոշոր 2 30 և ավելի
Միջին - -
Մանր 900 0.27 հա

Խոշոր եղջերավոր անասուններ

Դասակարգում Ֆերմերների քանակ Գլխաքանակ
Խոշոր 10 10-ից ավելի
Միջին 600 2-6
Մանր 675 1-2
 
Բյուրականի աստղադիտարան

Անասնապահությամբ զբաղվում են տնտեսությունների մոտ 90%։ Սակայն հիմնականում արտադրանքն իրացվում է սեփական կարիքների բավարարման նպատակով։ 10 տնտեսությունները հիմնականում կաթը հանձնում են մթերող ընկերություններին։

  • Համայնքում կան երկու խոշոր այգեգործներ՝ 30 հա և 50 հա հողատարածքներով։ Հիմնականում աճեցնում են՝ խնձոր, ծիրան, դեղձ, տանձ, սալոր։ 30 հա-ից 40% խնձորի այգիներ են, 30%՝ ծիրանի, 20%՝ դեղձ և տանձ, սալոր, կեռաս՝ 10%։ 50 հա-ից խնձորի այգիներ՝ 40%, տանձ՝ 20%, դեղձ՝ 20%, ծիրան, սալոր և այլ՝ 20 %։
  • Համայնքի առաջատար ելակ աճեցնողը, որը մշակում է 8000 քմ, սեզոնին ստանում է օրական 700 կգ բերք։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել
 
Եկեղեցի Սբ. Աստվածածին
 
Սբ. Հովհաննես եկեղեցի

Բյուրականում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Եկեղեցու արևելյան ճակատի խոյակավոր որմնասյունակամարաշարի ձևը հնագույներից է։ Հատակագծային հորինվածքով հարդարանքի մեկնաբանությամբ յուրօրինակ տաճարը բազմաթիվ տարրերով առնչվում է Հայաստանի 4_7 դարերի ճարտարապետությանը, որից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է ոչ ուշ' 7_րդ դարում' նախաքրիստոնեական շենքի հիմքի վրա։ Չնայած այս փաստին' եկեղեցին համարվում է 10_րդ դարի կառույց։ Այդ հնագույն ժամանակներից պահպաանվել է ուղղանկյուն խորանը' իր որմնախորշով հանդերձ։

Ըստ 1428թ._ին գրված մի ձեռագրի' Բյուրականում եղել է երեք եկեղեցի' Սուրբ Հովհաննես, Սուրբ Նշան և Սուրբ Հովհաննու Սուրբ Աստվածածին (Արտավազիկ)։ Սուրբ Հովհաննես եկեղեցին գտնվում է գյուղի կենտրոնում, որի անունը ոչ թե Հովհաննես Դրասխանակերտցու անունով է ավանդաբար կնքվել, այլ' եկեղեցին նախապես նվիրված է եղել Հովհաննես Մկրտչին։

Գյուղի հարավ_արևելյան մասում է գտնվում Հովհաննես Դրասխանակերտցու կառուցած Սուրբ Արտավասիկ եկեղեցին։ Այն կոչվել է Սուրբ Հովհաննու Սուրբ Աստվածածին, կառուցվել է Դրասխանակերտցու կաթողիկոսության սկզբնական շրջանոում' 898_914թթ, սեփական միջոցներով, Բագրատունիներից գնված բերդ _ ամրոցիկի մեջ։ Այստեղ նա հիմնել է եպիսկոպոսանիստ վանք։

Սուրբ Նշան եկեղեցին չի պահպանվել , բացառված չէ, որ այն գտնվել է բերդի մեջ։ Հ. Դրասխանակերտցու կողմից նշված թատրոնի և մոնումենտալ շենքերի մնացորրդները հավանաբար նույնպես գտնվել են ամրոցի տարածքում։ 1467թ._ի մի հիշատակարանում նշվում է, որ Սուրբ Նշան եկեղեցուն կից ամրոցը եղել է որպես վանք_մենաստան, գրչության կենտրոն։

Հ. Դրասխանակերտցու ամրոցիկում է տեղի ունեցել բյուրականցիների ինքնապաշտպանությունն ընդդեմ արաբական գնդերի։ 924թ_ի ապրիլի 17_ին Բեշիր զորավարը հարձակվում է Բյուրականի վրա, որպեսզի Հ.Դրասխանակերտցի կաթողիկոսին շղթայակապ տանի մայրաքաղաք Դվին։ Կատարելու համար տերունական պատվերը' կաթողիկոոսը փախուստի մեջ էր Սևանից Բյուրական, ապա Բագարան արքունական ապարանք։ Գյուղի բնակիչները' Սահակ եպիսկոպոսի գլխավորությամբ, պայքարել են արաբական գնդի դեմ։

1026 թվականին կառուցվել է Ամբերդի Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Այստեղ է գտնվում նաև «Հայկաշեն» կաթողիկոսարան-առանձնատունը (1972 թ.) և «Բյուրականի աստղադիտարան» համալիրը (1945 թ.)։ Բյուրականը տունն է Բյուրականի աստղադիտարանի[9]։

Այստեղ մարդն ապրել է դեռևս հազարամյակներ առաջ։ Այդ մասին են վկայում Սուրբ Աղբյուրներ ձորասկզբին գտնվող կիկլոպյան ամրոց բնակավայրը և Զիզիքար կոչվող Բյուրականի հնագույն պաշտամունքային ջրի հուշարձանը։ Հուշարձանի տարածքում հայտնաբերվել է մ.թ.ա. 14_9_րդ դդ բրոնզե կացին։

Բյուրականից 3 կմ հյուսիս գտնվում է «Այծաբերդ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), մի փոքր դեպի հարավ՝ «Անտառուտ» ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակ), 2 կմ հարավ-արևմուտք՝ «Սոփանես» (X-XVIII դարեր) և «Փոս» (X-XVIII դարեր) գյուղատեղիները, 2 կմ հյուսիս՝ «Ճգնավոր» քարայր-կացարանը (XIII-XIX դարեր) և «Ցից քար» զոհարանը (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ)։

1909թ._ին Ն.Մառը Բյուրականի շրջակայքում կատարած հնագիտական հետազոտությունների ժամանակ' հայտնաբերել է ջրի պաշտամունքին նվիրված խոշոր քարերից քանդակված գլանաձև արձաններ' ձկան պատկերով վիշապաքարեր։

Բյուրականը թվերով և փաստերով

Առաջին գրավոր տեղեկությունը՝Գևորգ Ա. Բյուրականցի կաթողիկոսի մասին է

792-795թթ.

           Մ.Օրմանյան

Մինչև արաբ Բեշիր զորավարի հարձակումը 924թ.֊ի ապրիլի 17 գյուղը ունեցել է 120 տուն բնակչություն։

                                    Ղ.Ալիշան

1950թ.֊ին տեղի է ունեցել մայր առվի վերակառուցում։

Եկեղեցու հարավային պատին,մի վիմագրության մեջ նշվում է այն մասին,որ 1044թ.֊ին Բյուրականի թասակը(պետ հարկը) տալիս էր Վահրամ Պահլավունի իշխանը՝Ամբերդի սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցողը(1026թ.)

984թ.֊ի մի վիմագրության մեջ,որը նույնպես փորագրված է սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարավային պատին,գրված է՝<<ես հայր Գրիգոր որ հայաթաղի զակս դրի և առուն հանի>>և այլն։Հայաթաղ գյուղը գտնվել է Արտավասիկի շրջանում։

1231թ.

Ինչպես հիշատակվում է Ղուկաս կաթողիկոսի <<դիվան հայոց պատմության>> աշխատության մեջ՝Վաչուտյանների կառավարման տարիներին՝1231֊ին,Լոռու մերձակայքում ապրող Ջավախեցիները,Բյուրականցիներն ու Ապարանցիներն խնդրանքով դիմել են Տերունի սուրբ աթոռին,որպեսզի վերջինս իրենց վերցնի իր հովանավորության տակ՝չկամենալով լինել ոչ Սանահինի,և ոչ ել Հաղպատի թեմում.վերջիններիս խնդրանքը կատարվել է Մայր աթոռի կողմից։

    Կարծիք՝

Հավանաբար վրացական կաթոլիկություն չընդունելու պատճառով են դիմել Մայր աթոռին։Իսկ Բյուրականցիների,Ջավախեցիների և Ապարանցիների այնտեղ գտնվելու պատճառը երևի եղել է Վաչուտյանների իշխանության տարիներին(1200֊1360թթ.)Լոռու եկեղեցիների շինարարական ծավալուն աշխատանքները։Քանի որ Բյուրականցիները միշտ էլ ունեցել են քարարվեստի վարպետներ։

                                Ռ.Թադևոսյան

17֊րդ դարում Սարգիս Վարդապետ Բյուրականցին վերակառուցել է Տեղերի սուրբ Աստվածածին եկեղեցին ու կառուցել պարիսպը։

Դպրության սկիզբը Բյուրականում

Մինչև 1829թ.֊ը եղել է եկեղեցուն կից։Հետագայում դպրոց է ծառայել 1835թ.֊ի ռուս վերակացուների ամառանոցը՝որը գտնվել է Ամարաթի աղբյուրի մոտ,այն կործանվել է 1840թ.֊ի երկրաշարժից,որը ամենահզորն է եղել Բյուրականի համար։

Հայաստանի ազգային արխիվում 3 դասարանյա դասընթացների տարեթիվը 1875թ.֊նն է։

4 դասարանյա֊1876թ.,47 աշակերտ,1ուսուցիչ

1908թ.֊1 դասարան։

1909֊1910թթ.֊70 աշակերտ,2 ուսուցիչ

1910֊1911թթ.֊50 աշակերտ,2 ուսուցիչ։

1913թ.֊3 դասարանյա։

1916֊1917թթ.֊66 աշակերտ,2 ուսուցիչ։

1928թ.֊166 աշակերտ։

1928թ.֊ից դասընթացներ են նաև տեղի ունեցել Հայրապետական ամառանոցում՝Խրիմյան Հայրիկ <<կրթօջախ>>

1956թ.֊ին կառուցվել է Բյուրականի առաջին միջնակարգ դպրոցի մասնաշենքը՝Բյուրականի <<Օջախ ռեստորանային համալիր>>։

1990թ.֊ին դպրոց է ծառայել նաև <<Էֆենդու>> շենքը,որը պատկանել է պատմաբան <<Լեոի>> մայրական պապուն՝ Երվանդին։Այժմ այն պատկանում է Դանելի Գերմո֊ին։

Այդ տանը դասավանդել է և հանգստացել է՝ Կոմիտասը։Ապրել է նաև Սարգիս Սարգսյանի տանը։

1899թ.֊ին օգոստոսի 1֊ին,Բյուրականում երաժշտական գործիքներ պատրաստող վարպետներ՝Գրիգոր Բեջանյանը(Չիլինգարի Գրիգոր),և նրա աշակերը Ցոլակ Բաբայանը Կոմիտասին են նվիրում ծիրանի փայտից պատրաստված սրինգ 63,5սմ երկարությամբ,որը պահպանվում է Հայաստանի արվեստի թանգարանում։Այդ սրինգով 1906թ.֊ին հայ ժողովրդական և հոգևոր երգերի իր մշակումները ներկայացրել է Փարիզում։

Ռ.Թադևոսյան

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 47» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 30-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  7. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  8. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 599. — 4696 p.
  9. Բրեյդի Քիեսլինգ, Ռաֆֆի Քոճյան (2005). Վերահայտնաբերել Հայաստանը ուղեցույց (անգլերեն՝ Rediscovering Armenia Guide) (2-րդ ed.). Հայաստան: Մատիտ. էջ 47. ISBN 9994101218.

6. Ռաֆիկ Գ. Թադևոսյան։ Բյուրականը և

բյուրականցիները։ Երևան, 2015 ։

7 . Ալեքսանդր Ա. Մանուչարյան։

Դիտողություններ Բյուրականի

միջնադարյան հուշարձանների մասին։

8. А.Л. Якобсон. Из истории армянского

средневекового зодчества.

9. Ա. Գևորգյան, Լ.Պետրոսյան։ Բյուրականի

հնագույն պաշտմունքային հուշարձանը։ Հ.

1. Երևան, 1993։

10. Հ. Դրասխանակերտցի։ Պատմություն

հայոց։ Թիֆլիս, 1912։

11. Ղ. Ալիշան։ Բնաշխարհ Արարատայ։

Վենետիկ, 1890։