Բիքրոմատներ
Բիքրոմատներ, երկքրոմատներ, երկքրոմական թթվի աղեր��։ Նարնջակարմրավուն բյուրեղներ են։ Ալկալիների լուծույթներում փոխարկվում են քրոմատների, որոնք իրենց հերթին թթուների առկայությամբ վերածվում են բիքրոմատների։
Բիքրոմատներն ուժեղ օքսիդիչներ են, հատկապես թթվային լուծույթներում, տաքացնելիս քայքայվում են՝ անջատելով թթվածին։ Գործնական նշանակություն ունեն ալկալիական մետաղների և ամոնիումի ջրում լուծելի բիքրոմատներ։ Նատրիումի բիքրոմատը՝ , ջրային լուծույթներից նստում է որպես բյուրեղահիդրատ՝ (խտությունը՝ 2525 կգ/մ³), որը 84,6 °C-ից բարձր տաքացնելիս կորցնում է բյուրեղաջուրը։ Հալման ջերմաստիճանը՝ 356°С, 400 °C–ից բարձր քայքայվում է։ Ջրում լավ է լուծվում (100-ում՝ 188 գ, 20 °C-ում)։ Օգտագործում են դաբաղանյութեր, պիգմենտներ պատրաստելու, մետաղները մշակելու (կոռոզիայի նկատմամբ կայուն դարձնելու) համար, որպես արծնիչ տեքստիլ արդյունաբերությունում, նաև քրոմական խառնուրդ պատրաստելու համար։
Կալիումի բիքրոմատը՝ , քրոմպիկն է։ Ամոնիումի բիքրոմատը՝ , նարնջագույն նյութ է (խտությունը՝ 2150 կգ/մ³), լուծվում է սպիրտում և ջրում (100 գ ջրում՝ 30,8 գ, 15 °C–ում), տաքացնելիս քայքայվում է (185 °C)՝ : Օգտագործվում է լուսանկարչության, վիմագրության մեջ, պրոտեխնիկայում, քիմիական աշխատանոցում՝ ազոտ, քրոմական անհիդրիդ ստանալու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 450)։ |