Բիլ Կոնդոն
Ուիլյամ «Բիլ» Կոնդոն (անգլ.՝ William «Bill» Condon, հոկտեմբերի 22, 1955[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր (1999) «Աստվածներ և դևեր» ֆիլմի համար ադապտացված լավագույն սցենարի համար։
Բիլ Կոնդոն | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1955[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] |
Կրթություն | Կոլումբիայի համալսարան և Regis High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր և ռեժիսոր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0174374 |
Կենսագրություն
խմբագրելԲիլ Կոնդոնը ծնվել է 1956 թվականի հոկտեմբերի 22-ին Նյու Յորքում[4]։ Կոլումբիայի համալսարանի Կոլումբիայի քոլեջում սովորել է փիլիսոփայություն։
Բիլ Կոնդոնն սցենարիստի իր կարիերան սկսել է փոքրաբյուջե�� ֆիլմերի սցենարներ գրելով, ինչպիսիք են «Տարօրինակ վարք» (1981) և «Տարօրինակ եկվորներ» (1983) կինոնկարները։ Որպես ռեժիսոր նրա նկարահանած առաջին ֆիլմը եղել է «Քույր, քույր» գոթական միստերիան, որում խաղացել են Էրիկ Շտոլցը և Ջենիֆեր Ջեյսոն Լին։ Դրանից հետո նա նկարահանել է մի քանի թրիլլերներ հեռուստատեսության համար, որոնցից է «Սպա��ություն 101» (1990) ֆիլմը, որում նկարահանվել է Փիրս Բրոսնանը։ Այդ ժամանակաշրջանում նա նաև գրել է «F/X2» (1991) թրիլլերի սցենարը, որի ռեժիսորն էր Ռիչարդ Ֆրանկլինը։
Բեռնարդ Ռոուզի սարսափ ֆիլմի նմանակումը դարձած «Քենդիմեն 2։ Հրաժեշտ մարմնին» ֆիլմը (1995) նկարահանելուց հետո Բիլ Կոնդոնը ճանաչում է ձեռք բերում։ Նա էլ ավելի հայտնի է դառնում իր հաջորդ՝ «Աստվածներ և դևեր» ֆիլմի թողարկումից հետո, որի ռեժիսորը լինելուց բացի նա նաև հեղինակել է ֆիլմի սցենարը, որ հիմնված էր Քրիստոֆեր Բրամի վիպակի վրա։ Այդ ֆիլմի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի լավագույն էկրանավորման համար։ Բիլ Կոնդոնը նույն անվանակարգում «Օսկարի» է ներկայացվել նաև «Չիկագո» ֆիլմի՝ համանուն մյուզիքլի էկրանավորման համար։ 2004 թվականին նա հանդես է եկել որպես «Քինսի» ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր։ Ֆիլմը, որ պատմում է հակասական անձնավորություններից մեկի՝ առաջիններից մեկը մարդու սեքսուալության ուսումնասիրությամբ զբաղված Ալֆրեդ Քինսիի մասին, նկարահանվել է 35 օրում և ընդգրկում է Քինսիի կյանքի 15-ամյա մի ժամանակաշրջան։
2005 թվականին Բիլ Կոնդոնն արժանացել է GLAAD կազմակերպության Սթիվեն Ֆ. Կոլզակի անվան մրցանակի, որ շնորհվում է այն համասեռամոլներին կամ բիսեքսուալներին, որոնք մեդիա ոլորտում պայքարում են հոմոֆոբիայի դեմ[5]։
2005 թվականին Բիլ Կոնդոնը հայտարարել է, որ նախատեսում է գրել սցենար և նկարահանել ֆիլմ, որը կդառնա The Supremes երաժշտական խմբի կարիերայի մասին պատմող բրոդվեյական «Dreamgirls» հայտնի մյուզիքլի էկրանավորումը։ Դա երկրորդ մյուզիքլն էր, որ էկրանավորում էր Բիլ Կոնդոնը։ Ֆիլմը, որում նկարահանվել են Ջեյմի Ֆոքսը, Էդի Մերֆին, Ջենիֆեր Հադսոնը, Անիկա Նոնի Ռոուզն ու Դենի Գլովերը, վարձույթի է տրվել 2006 թվականի դեկտեմբերին։ Այն հաջողության է ունեցել քննադատների ու կինոդիտողների շրջանում և արժանացել է երկու «Օսկարի», «Գրեմմիի», ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի երկու մրցանակի և երեք «Ոսկե գլոբուսի», այդ թվում նաև «Տարվա լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Բիլ Կոնդոնը Քլինթ Իսթվուդի հետ միասին արժանացել է «Արբանյակ» մրցանակի որպես «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում։
2009-2010 թվականներին Բիլ Կոնդոնն աշխատել է հեռուստանախագծերի վրա. նա եղել է «Օսկարի» 81-րդ մրցանակաբաշխության արարողության սցենարի հեղինակն ու «Այդ սարսափելի «Ք» տառը» սերիալի էպիզոդներից մեկի ռեժիսորը։ Դրանից հետ նա հրավիրվել է նկարահանելու «Մթնշաղ» կինոսագայի վերջին երկու մասերը, որոնցից առաջինը թողարկվել է 2011, երկրորդը՝ 2012 թվականներին։
Ֆիլմագրություն
խմբագրելՌեժիսոր
խմբագրել- 1987 – Քույր, քույր / Sister, Sister
- 1990 – Սպանության 101 / Murder 101
- 1991 – Սպիտակ սուտ / White Lie
- 1991 – Մահ ջրում / Dead in the Water
- 1993 – Մահացու հարաբերություններ / Deadly Relations
- 1993 – Մարդը, որ հրաժարվում էր մեռնել / The Man Who Wouldn't Die
- 1995 – Քենդիմեն 2։ Հրաժեշտ մարմնին / Candyman: Farewell to the Flesh
- 1998 – Աստվածներ և դևեր / Gods and Monsters
- 2004 – Քինսի / Kinsey
- 2006 – Երազանքի աղջիկները / Dreamgirls
- 2011 – Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 / The Twilight Saga: Breaking Dawn - Part 1
- 2011 – Թիլդա / Tilda
- 2012 – Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 / The Twilight Saga: Breaking Dawn - Part 2
- 2013 – Հինգերորդ իշխանություն / The Fifth Estate
- 2015 – Միստր Հոլմս / Mr. Holmes
- 2017 – Գեղեցկուհին և հրեշը / Beauty and the Beast
Սցենարիստ
խմբագրել- 1981 – Մեռած երեխաներ / Strange Behavior
- 1983 – Տարօրինակ նվաճողներ / Strange Invaders (նաև սյուժեն)
- 1987 – Քույր, քույր / Sister, Sister
- 1990 – Սպանություն 101 / Murder 101
- 1991 – Սպանության պատրանք 2 / F/X 2
- 1998 – Աստվածներ և դևեր / Gods and Monsters
- 2002 – Չիկագո / Chicago
- 2004 – Քինսի / Kinsey
- 2004 – Սատանան և Դենիել Ուեբստերը / Shortcut to Happiness
- 2006 – Երազանքների աղջիկները / Dreamgirls
- 2011 – Էիլդա / Tilda
Պրոդյուսեր
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #129803448 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Bill Condon Biography (1956?-)». FilmReference.com. 2000 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ «IMDb». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Բիլ Կոնդոն (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Կոնդոն» հոդվածին։ |