Բիլլի Հոլիդեյ
Բիլլի Հոլիդեյ (անգլ.՝ Billie Holiday), իսկական անունը Էլեանորա Ֆեյգան (անգլ.՝ Eleanora Fagan, ապրիլի 7, 1915[4][5][6][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][7][8] և Բալթիմոր[9] - հուլիսի 17, 1959[4][5][6][…], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10]) երգչուհի, որն իր յուրօրինակ երգաոճով էապես նպաստել է ջազային վոկալի զարգացմանը։
Բիլլի Հոլիդեյ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Billie Holiday |
Ի ծնե անուն | անգլ.՝ Eleanora Fagan[1][2] |
Նաև հայտնի է որպես | Lady Day[3] և Billie Holiday[2] |
Ծնվել է | ապրիլի 7, 1915[4][5][6][…] Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ[4][7][8] կամ Բալթիմոր[9] |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | հուլիսի 17, 1959[4][5][6][…] (44 տարեկան) Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[10] |
Գերեզման | Saint Raymond's Cemetery |
Ժանրեր | ջազ[11][12], jazz blues?[13], բալլադ[14][15][16], սվինգ երաժշտություն[17][18][19], ջազ վոկալ[20][21][22] և բլյուզ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգերի հեղինակ, հեղինակ, հեղինակ-կատարող, ջազ երգիչ, կոմպոզիտոր, ինքնակենսագիր և երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Commodore?, Vocalion, Verve Records, Aladdin?, OKeh Records?, Columbia Records, Capitol Records, MGM Records, Դեկա Ռեկորդս, Bluebird Records և Brunswick Records |
Անդամակցություն | Billie Holiday and her Orchestra? և Teddy Wilson and his Orchestra? |
Ամուսին | Ջո Գայ և անհայտ |
Պարգևներ | |
Կայք | billieholiday.com |
Ստորագրություն | |
Billie Holiday Վիքիպահեստում |
Կինը, որին գիտեն որպես լեգենդար բլյուզ դիվա Բիլլի Հոլիդեյ, աշխարհ է եկել Էլեոնորա Հարիս անունով։ Մեկ այլ վարկածով ամբողջական անունը հայտնի տիկին Դեյը ժառանգել է ծնողներից, որոնց անվանել են Սեդի Ֆեյգան և Կլերանս Հոլիդեյ։ Երիտասարդ տարիներին աղջիկը հաճախ օգտագործել է իր խորթ հոր՝ Gough ազգանունը։ «Բիլլի» անունը ապագա աստղը փոխ է առել «Billie Dove» համր կինոյի գլխավոր դերակատարից։
Lady Sings the Blues ինքնակենսագրության մեջ Բիլլի Հոլիդեյը գրել է. « Ես չեմ կարծում, որ բաց թողած լինեմ Բիլլի Դավի թեկուզ մեկ ֆիլմ։ Ես ուշաթափվում էի նրա համար»։ Հետաքրքիր է, որ Բիլլի Դավը դերասանուհի Լիլիան Բոնի մականունն էր[25]։
Կենսագրություն
խմբագրելԷլեանորան ծնվել է Ֆիլադելֆիայում, վաղ մանկությունն անց է կացրել Բալտիմորում։ Աղջկա ծնվելու ժամանակ երաժիշտ հայրը՝ Կլարսեն Հոլիդեյը (անգլ.՝ Clarence Holiday) (ծնվել է 1898), եղել է 16, մայրը՝ Սեյդի Ֆեյգանը ( անգլ.՝ Sadie Fagan) (ծնվել է 1896) 18 տարեկան[26]։
Էլեանորան 1927[27] կամ 1929[26] թվականին մեկնել է Նյու–Յորք, Հարլեմ, որտեղ մոր հետ ձերբակալվել է՝ մարմնավաճառության համար[26] ու պահվել է Ռուզվելտի կղզու բանտերից մեկում։ 1930-ականների սկզբներին ելույթ է ունեցել այն գիշերային ակումբներում, որտեղ ԱՄՆ –ի «չոր օրենքի» տարիներին անօրինական կերպով ոգելից խմիչք էր վաճառվում։ Պրոդյուսեր Ջոն Հեմոնդը նկատել է նրան և կազմակերպել նրա առաջին ձայնագրությունը Բենի Գուդմանի հետ՝ 1933 թվականի նոյեմբերին։ Նրա փառքը սկսել է Տեդի Ուիլսոնի նվագախմբի հետ մի շարք ձայնագրություններից հետո ( 1935 թվականի հուլիս — 1939 թվականի հունվար)։ Նույն տարիներին նա Կաունտա Բեյսի բիգ–բենդի՝ (1937) և Արտի Շոուի՝ (1938) մենակատարն էր։
1940—1950-ականներին ելույթ է ունեցել թատրոններում և գիշերային ակումբներում՝ որպես ջազ երգի մենակատար, գրել է երգեր, նկարահանվել է ֆիլմերում։ Շատ շուտով Հոլիդեյը ջազի աշխարհում մեծ հռչակ է ձեռք բերել։ Բարձր ձայնով կատարել է սիրային թեմաներով դանդաղ երգերը («Lover Man», «Don’t Explain»)[28][29]։ Նրա հայտնիությունն ամրապնդվել է «Սիմֆոնիան սևում» (1935) ֆիլմում, որտեղ նա նկարահանվել է Դյուկ Էլինգտոնի հետ։ 1939 թվականին ձայնագրել է սևամորթների դատաստանի մասին երգ՝ («Strange Fruit»), որը երկար տարիներ հանդիսացել է նրա «այցեքարտը»։ Strange Fruit երգի բառերը գրել է բանաստեղծ և հասարակական գործիչ Աբել Միրոպոլը՝ աֆրոամերիկացու նկատմամբ ինքնադատաստանի մոտիվներով մի լուսանկար տեսնելուց հետո։ Դա գրողի հոգում զգացմունքային արձագանք և ռասսայական խտրականության նկատմամբ բողոք է առաջ բերել։ Հետո հեղինակը բառերին երաժշտություն է ավելացրել և այն հայտնվել է Բիլլիի մոտ[30]։
Ամենասովորական երգերը, որոնք արդեն տասնյակ անգամ ձայնագրվել էին, «Տիկին Դեյը» (հենց այդպես են նրան անվանել երկրպագուները՝ նրա ընկերոջ Լեստեր Յանգի պես) կարծես նոր էր հայտնաբերում՝ իր կատարումներով նրանց տալով ինքնատիպություն։ Ֆրանսուհի Էդիտ Պիաֆի պես (որի հետ նրան հաճախ են համեմատել), Բիլլի Հոլիդեյը ստիպել է հաշվի նստել իր անհատականության հետ՝ շրջվելով շոու բիզնեսից, ինչը նոր բան էր, քանի որ այդ ժամանակ բոլոր երգչուհիները կարող էին փոխարինել միմյանց։ Երեսուն տարեկանից հետո Հոլիդեյի մոտ առողջության հետ կապված քրոնիկ խնդիրներ են առաջացել։ Նրան մի քանի անգամ ձերբակալել են թմրամիջոցներ պահելու և օգտագործելու համար, նա շատ է խմել, որն էլ բացասաբար է անդրադարձել ձայնի վրա, և այն հետևողականորեն կորցրել է իր ճկունությունը։ Նրա կյանքի վերջին տարիները մթագնել է թմրանյութերից կախումը և ոստիկանության հսկողության տակ գտնվելը։ Բիլլի Հոլիդեյը մահացել է Նյու-Յորքում 1959 թվականի հուլիսի 17-ին՝ 44 տարեկանո��մ։ Հոլիդեյի մահից հետո նրա կենսագրության տարբեր դրվագների վերաբերյալ բազմաթիվ ֆիլմեր են էկրանավորվել և գրքեր գրվել։ 1972 թվականի «Տիկինը բլյուզ է երգում» ֆիլմում երգչուհու դերը կատարել է Դայանա Ռոսը։ 1987 թվականին Հոլիդեյը հետմահու արժանացել է «Գրեմմի» մրցանակի՝ կենդանության օրոք ձեռքբերումների համար։ Երկու տարի անց U2 ռոք-խումբը երգչուհու հիշատակին է նվիրել «Angel of Harlem» երգը։ Նրա կատարման դանդաղ, ծույլ շարժումները հայտնի են ժամանակակից շատ ջազ կատարողների մոտ՝ օրինակ Նորա Ջոնսի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://www.billieholiday.com/
- ↑ 2,0 2,1 https://www.francemusique.fr/personne/billie-holiday
- ↑ Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 http://www.biography.com/people/billie-holiday-9341902
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 http://famousdude.com/14250-billie-holiday.html
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.maniadb.com/artist/117837?o=l
- ↑ 9,0 9,1 9,2 Southern E. Biographical Dictionary of Afro-American and African Musicians — Greenwood Publishing Group, 1982.
- ↑ 10,0 10,1 10,2 The New York Times Billie Holiday Dies Here at 44; Jazz Singer Had Wide Influence / J. Kahn — Manhattan: New York Times Company, A. G. Sulzberger, 1959. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
- ↑ Rate Your Music — 2000.
- ↑ https://play.google.com/store/music/artist/Nina_Simone?id=At76nkxulbjagixm4v6njsbm774
- ↑ http://www.jazzmusicarchives.com/album/billie-holiday/billies-blues(live)
- ↑ http://8tracks.com/shoujolemon/romantic-fantasy
- ↑ http://play.wimpmusic.com/album/1307826
- ↑ http://www.deezer.com/en/profile/79941661
- ↑ http://www.independent.co.uk/travel/business-travel/heads-on-beds/heads-on-beds-aria-hotel-prague-788193.html
- ↑ http://www.cdbaby.com/Artist/HollyYarbrough
- ↑ http://www.fandango.com/billieholiday/overview/p94661
- ↑ http://www.cdbaby.com/Artist/MarianneMathenyKatz
- ↑ http://www.cdbaby.com/Artist/SonyaPerkins
- ↑ http://www.theguardian.com/music/musicblog/2009/may/25/jazz-billie-holiday-strange-fruit
- ↑ https://www.womenofthehall.org/inductee/billie-holiday/
- ↑ https://msa.maryland.gov/msa/educ/exhibits/womenshall/html/whflist.html
- ↑ «Билли Холидей: неподражаемая Леди Дэй».
- ↑ 26,0 26,1 26,2 Clarke, Donald. Billie Holiday: Wishing on the Moon. — Da Capo Press, 2009. — С. 508. — ISBN 9780786730872.
- ↑ Greene, Meg. Billie Holiday: A Biography. — Greenwood Publishing Group, 2007. — С. 122. — ISBN 9780313336294.
- ↑ Geckooz (2007 թ․ ապրիլի 15), Billie Holiday - Lover Man, Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին
- ↑ C BC (2014 թ․ հուլիսի 11), Billie Holiday - Don't Explain (Live 1958), Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին
- ↑ «Билли Холидей - Биография, факты, фото Леди Дэй». JazzPeople.
Արտաքին հղումներ
խմբագրել- Սկավառակագրություն Բիլլի Հոլիդեյ
- Բիլլի Հոլիդեյ. երգչուհու կյանքի 7 քիչ հայտնի փաստեր
- Բիլլի Հոլիդեյը «Ինֆո-Ջազի» ջազ հանրագիտարանում Արխիվացված 2018-11-14 Wayback Machine
- «50 տարի Բիլլի Հոլիդեյի մահից հետո» «Ջազի ժամանակը»հաղորդումով Արխիվացված 2011-02-19 Wayback Machine
- «Բիլլի Հոլիդեյից Տիկին Դեյ» «Ջազի ժամանակը»հաղորդումով» Արխիվացված 2011-08-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլլի Հոլիդեյ» հոդվածին։ |