Բերգի համայնք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բերգ (այլ կիրառումներ)
Բերգ (նորվ.՝ Berg), համայնք Նորվեգիայի Թրոմս կոմսությունում։ Արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Համայնքի վարչական կենտրոնը Սկալան գյուղն է։ Պաշտոնական լեզուների ընտրության ժամանակ 3 լեզուներից որևէ մեկը չի ընտրել, այսինքն՝ չեզոք է։ Զբաղեցնում է 294 կմ² տարածք[1]։
Բերգ նորվ.՝ Berg | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի նախկին կոմունա | ||||
Մտնում է | Թրոմս | ||||
Վարչկենտրոն | Սկալան | ||||
Թրոն Աբելսոն (Trond Abelson) | |||||
Հիմնական լեզու | չեզոք (այսինքն համայնքը չի ընտրել լեզուներից որևէ մեկը) | ||||
Բնակչություն (2009) | 942 (0.02 %, 407-408 տեղ) | ||||
Տարածք | 294 (280 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1837 թ. | ||||
Սահմանակցում է | Լենվիք, Թրանյոյ և Տորսկեն | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 1929 | ||||
berg.kommune.no | |||||
Բերգը համայնքի կարգավիճակ է ստացել 1838 թվականի հունվարի 1-ին։ 1902 թվականի հունվարի 1-ին Բերգից առանձնացել է Թորսկեն համայնքը։
Այստեղ են աշխարհում առաջին անգամ աղբը վերամշակել և ստացել էլեկտրաէներգիա։
Անվանում
խմբագրելՀամայնքն իր անվանումը ստացել է Berg (լեռ) անունով ֆերմայից։
Բերգի զինանշան
խմբագրելԲերգ համայնքի զինանշանը իրենից ներկայացնում է սև և դեղին գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր։ Գույները այնպես են դասավորված, որ պատկերում են լեռներ, ինչը խորհրդանշում է համայնքի լեռնային ռելիեֆը։ Ընդունվել է 1987 թվականի հոկտեմբերի 2-ին[1]։
Բնակչություն
խմբագրելՀամաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Բերգ համայնքում բնակվում է 942 մարդ։ Համայնքի բնակչության քանակը վերջին 60 տարում նվազում է գրանցել (-14.3 տոկոս)[1]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Համայնքի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Արխիվացված 2011-05-14 Wayback Machine (նորվեգերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերգի համայնք» հոդվածին։ |