Բենյամին Վերբիչ
Բենյամին Վերբիչ (սլովեն.՝ Benjamin Verbič, նոյեմբերի 27, 1993[1], Ցելե, Սլովենիա[2]), սլովենացի ֆուտբոլիստ, «Պանաթինաիկոս» ակումբի և Սլովենիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։
Քաղաքացիությունը | Սլովենիա | ||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 27, 1993[1] (31 տարեկան) | ||||||||||||||||||||
Ծննդավայր | Ցելե, Սլովենիա[2] | ||||||||||||||||||||
Հասակ | 1,78 մետր | ||||||||||||||||||||
Քաշ | 70 կիլոգրամ | ||||||||||||||||||||
Դիրք | եզրային կիսապաշտպան | ||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելՎերբիչը «Ցելե» ակումբում իր նորամուտը նշել է 2011 թվականի մայիսի 29-ին «Պրիմորիեի» դեմ խաղում։ Առաջին գոլը խփել է «Օլիմպիայի» դեմ խաղում 2012 թվականի ապրիլի 3-ին։ 2012 թվականի օգոստոսի 24-ին վարձավճարով տեղափոխվել է «Շամպիոն», որտեղ խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 3 անգամ։ 2014 թվականի հոկտեմբերի 25-ին կատարել է իր առաջին հեթ-տրիկը «Ռադոմլյեի» դեմ խաղում, իսկ մրցաշրջանում խփել է ընդամենը 15 գոլ և դարձել լավագույն ռմբարկուներից մեկը։
2015 թվականի ապրիլին չորս տարվա պայմանագիր է կնքել «Կոպենհագենի» հետ։ Դանիայի Սուպերլիգայում նորամուտը նշել է հենց առաջին տուրում՝ հուլիսի 26-ին մասնակցելով «Էսբյերգի» դեմ խաղին։ «Առյուծների» կազմում առաջին գոլը խփել է «Ռանդերսի» դեմ խաղում։
Հուլիսի 19-ին Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի որակավորման փուլի շրջանակներում անցկացված խաղում (1:2) գրավել է Սլովակիայի «Ժիլինա» ակումբի դարպասը[3]։ «Կոպենհագենը» հասել է փլեյ-օֆֆ փուլ, որտեղ միայն արտագնա գոլի կանոնով պարտվել է ադրբեջանական «Ղարաբաղին» և հայտնվել Եվրոպայի լիգայի խմբային փուլում։ 2017 թվականի նոյեմբերի 2-ին ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլի շրջանակներում երկու գնդակ է խփել չեխական «Զլին» ակումբի դարպասը (3:0)[4]։ Նոյեմբերի 23-ին աչքի է ընկել Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասը խփած գոլով, սակայն նրա թիմը պարտվել է (1:2)[5]։
2017 թվականի դեկտեմբերի 23-ին հինգ տարվա պայմանագիր է կնքել Կիևի «Դինամոյի» հետ[6]։
2022 թվականի հուլիսի 29-ին պայմանագիր է կնքել հունական «Պանաթինաիկոսի» հետ։ Համաձայնագիրը նախատեսվել է մինչև 2025 թվականի ամառը։ Ֆուտբոլիստը տեղափոխվել է ազատ գործակալի կարգավիճակով։
Կարիերան հավաքականում
խմբագրել2013-2014 թվականների ընթացքում ընդգրկվել է Սլովենիայի երիտասարդական հավաքականի կազմում։ Մասնակցել է 6 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։
Սլովենիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել Է Կատարի դեմ խաղում (0:1), որտեղ խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, իսկ 77-րդ րոպեին նրան փոխարինել է Անդրաժ Կիրմը։ Հավաքականի կազմում իր նորամուտի գոլը խփել է 2016 թվականի նոյեմբերի 11-ին աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում՝ գրավելով Մալթայի հավաքականի դարպասը (1:0)[7]։
Ձեռքբերումներ
խմբագրել- «Կոպենհագեն»
- Դանիայի չեմպիոն (2) - 2015/16, 2016/17
- Դանիայի գավաթակիր (2) - 2015/16, 2016/17
- «Դինամո»
- Ուկրաինայի չեմպիոն - 2020/21
- Ուկրաինայի գավաթակիր (2) - 2019/20, 2019/20
- Ուկրաինայի սուպերգավաթակիր (2) - 2018, 2019
Անհատական
խմբագրել- Ուկրաինայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ (2) - 2018 թվականի հուլիս-օգոստոս, 2020 թվականի հուլիս
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ «København vs. Žilina — 19 July 2017 — Soccerway». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 21 (օգնություն) - ↑ «København vs. Zlín — 2 November 2017 — Soccerway». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 19 (օգնություն) - ↑ «Lokomotiv Moskva vs. København — 23 November 2017 — Soccerway». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 31 (օգնություն) - ↑ «Беньямин Вербич — игрок «Динамо»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 23-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 16 (օգնություն) - ↑ «Malta vs. Slovenia — 11 November 2016 — Soccerway». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 19 (օգնություն)