Բենդամուստին

քիմիական միացություն

Բենդամուստին, վաճառքային անունը Տրեանդա, քիմիոթերապևտիկ միջոց, որն օգտագործվում է քրոնիկական լիմֆոցիտային լեյկեմիայի, բազմակի միելոմայի և Ոչ հոջկինյան լիմֆոմայի դեպքում[2][3]։ Այն կիրառվում է ներերակային ներարկման ձևով[2]։

Բենդամուստին
Քիմիական բանաձևC₁₆H₂₁Cl₂N₃O₂
Մոլային զանգված5,9E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Դասակարգում
CAS համար16506-27-7
PubChem65628
EINECS համար680-659-4
SMILESCN1C2=C(C=C(C=C2)N(CCCl)CCCl)N=C1CCCC(=O)O
ЕС680-659-4
ChEBI59069
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հաճախ հանդիպող կողմնակի երևույթներն են՝ ցածր արյան բջիջների քանակ, տենդ, սրտխառնոց, լուծ, ախորժակի կորուստ, հազ և ցան[2]։ Այլ ծանր կողմնակի երևույթներից են ալերգիկ ռեակցիաները և վարակների ռիսկի բարձրացումը[2]։ Հղիության ընթացքում օգտագործումը կարող է վնասել երեխային[2]։ Բենդամուստինը պատկանում է ալկիլացնող միջոցների ընտանիքին[2]։ Այն իր ազդեցությունը թողնում է խանգարելով ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի ֆունկցիան[2]։

ԱՄՆ-ում բենդամուստինը բժշկական օգտագործման համար հաստատվել է 2008թ-ին[2]։ Այն ներառված է Առողջապահական համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում, որոնք համարվում են առողջապահական համակարգի ամենաարդյունավետ և անվտանգ դեղերը[4]։ Միացյալ թագավորությունում NHS-ի համար դեղի արժեքն է 275․81 ֆունտ 100մգ-ի համար[3]։ Այն համարվում է ազոտային իպրիտի ածանցյալ[2]։

Բժշկական ցուցումներ

խմբագրել

Բենդամուստինը կիրառվում է և՛ որպես մոնոթերապիա, և՛ համակցված ձևով՝ էտոպոսիդի, ֆլուդարաբինի, միտոքսանտրոնի, մեթոտրեքսատի, պրեդնիզոնի, ռիտուքսիմաբի, վինկրիստինի, 90Y-իբրիտումոմաբի և թիուքսետանի հետ։

Լիմֆոմաներ

խմբագրել

III/IV աստիճանի կրկնվող կամ դեղորայքակայուն լիմֆոմաներով և թիկնոցաբջջային լիմֆոմայով հիվանդների՝ նախկինում ռիտուքսիմաբ պարունակող քիմիոթերապիայի կիրառումով կամ առանց դրա կիրառման, բուժման համար կարող է կիրառվել բենդամուստին, միտոքսանտրոն և ռիտուքսիմաբ համակցումը[5]։ 2012թ-ին Գերմանիայում այն համարվեց առաջին գծի բուժման միջոց դանդաղ հարաճող լիմֆոմաների բուժման համար[6]։ 2012թ-ի հունիսին տպագրված հոդվածում նշվում էր, որ ռիտուքսիմաբի հետ կիրառման դեպքում դիտվում է ավելի քան կրկնապատկված առանց հիվանդության հարաճման ապրելիություն։ Այս համակցման դեպքում նվազում է նաև կողմնակի երևույթների քանակը, ի համեմատ նախկինում կիրառվող R-CHOP սխեմայի[7]։

Կողմնակի երևույթներ

խմբագրել

Հաճախ հանդիպող կողմնակի երևույթները բնորոշ են դեղի խմբին՝ ազոտային իպրիտի ածանցյալներին, ներառելով սրտխառնոց, հոգնածություն, փսխումներ, լուծ, տենդ, փորկապություն, ախորժակի կորուստ, հազ, գլխացավ,անհասկանալի քաշի կորուստ, դժվարաշնչություն, ցանավորում և բերանաբորբ, ինչպես նաև իմունաճնշում, սակավարյունություն և թրոմբոցիտների ցածր քանակ։ Հայտնի է, որ այս դեղը հազվադեպ է առաջացնում մազաթափություն (ալոպեցիա), ի տարբերություն մնացած քիմիոթերապևտիկ դեղերի[8]։

Զգուշացում

խմբագրել

Բենդամուստինի լուծույթը չի կարող օգտագործվել դեղի փոխանակման փակ համակարգի սարքում․

  • Սննդի և դեղերի վերահսկման կազմակերպությունը 2015թ-ի մարտի 11-ին զգուշացրեց, որպեսզի բենդամուստինի լուծույթը չօգտագործվի դեղի փոխանակման փակ համակարգի սարքում, ադապտերների և ներարկիչների մեջ, որոնք պարունակում են պոլիկարբոնատ կամ ակրիլոնիտրիլ-բուտադիեն-ստիրեն, պայմանավորված N,N-դիմեթիլացետամիդի հետ անհամատեղելիությամբ։

PhaSealR և SpirosR դեղի փոխանակման փակ համակարգի սարքերը պարունակում են կամ պոլիկարբոնատ կամ ակրիլոնիտրիլ-բուտադիեն-ստիրեն, և դեղի հետ շփման արդյունքում քայքայվում են։

Սա կարող է բերել սարքի խափանման, նյութի մնացորդի հնարավոր պահպանման սարքի մեջ, որը կարող է բերել այնպիսի լուրջ հետևանքների, ինչպիսիք են դեղը պատրաստող և ներարկող առողջապահական համակարգի աշխատակիցների մաշկի վնասումները և հիվանդների մոտ մանր արյունատար անոթների խցանումը։

Խորհուրդ է տրվում․

  • Անմիջապես դադարեցնել PhaSealR և/կամ SpirosR սարքերի օգտագործումը բենդամուստինի ներարկման դեպքում
  • Օգտագործել միայն պոլիպրոպիլենային ներարկիչներ։ Այս ներարկիչները թափանցիկ են
  • Շարունակել օգտագործել բոլոր ունիվերսալ PPE-ները և հետևել անվտանգության կանոններին, երբ պատրաստվում են ներարկել թունավոր դեղեր, ինչպիսին է բենդամուստինը։

Դեղաբանություն

խմբագրել

Բենդամուստինը սպիտակ, ջրալույծ մանր բյուրեղային փոշի է՝ երկդիմի հատկություններով։ Այն ազդում է որպես ալկիլացնող միջոց՝ առաջացնելով ԴՆԹ-ի հիմքերի ներշղթայական և միջշղթայական խաչաձև փոխազդեցություններ։

Ներերակային ներարկումից հետո այն արագորեն նյութափոխանակվում է լյարդում ցիտոքրոմ P450 համակարգով։ Դեղի ավելի քան 95%-ը կապված է սպիտակուցի՝ հիմնականում ալբումինի հետ։ Միայն ազատ բենդամուստինն է ակտիվ։ Արտազատումը երկփուլանի է՝ 6-10 րոպե կիսատրոհման պարբերությունով, և վերջնական կիսատրոհման պարբերությունը կազմում է մոտ 30 րոպե։ Այն արտազատվում է գերազանցապես երիկամներով։

Պատմություն

խմբագրել

Առաջին անգամ Բենդամուստինը արտադրվել է 1963թ-ին Օզեգովսկու և Կրեբսի կողմից արևելյան Գերմանիայում (նախկին Գերմանիայի դեմոկարտական հանրապետություն)[9]։ Մինչև 1990թ․ այն հասանելի էր միայն արևելյալ Գերմանիայում։ Արևելյան Գերմանիայի հետազոտողները հայտնաբերեցին վերջինիս արդյունավետությունը քրոնիկական լիմֆոցիտային լեյկեմիայի, Հոջկինի լիմֆոմայի, ոչ-Հոջկինի լիմֆոմայի, բազմակի միելոմայի և թոքի քաղցկեղի դեպքում։

Բենդամուստինի առաջին մարքետինգային հաստատումը տեղի ունեցավ Գերմանիայում, երբ այն սկսեց վաճառվել Ռիբոմուստին անվան տակ Ասթելլաս Ֆարմա GmbH-ի արտոնագրով, Մունդիֆարմա միջազգային կազմակերպության կողմից։ Այն նշանակվում է, որպես մեկ դեղամիջոց կամ համակցված բուժման ձևով՝ այլ հակաքաղցկեղային դեղերի հետ, դանդաղ հարաճող ոչ-Հոջկինի լիմֆոմայի, բազմակի միելոմայի և քրոնիկական լիմֆոցիտային լեյկեմիայի համար։ SymBio դեղաբանական կազմակերպությունը ստացավ բացառիկ իրավունք Ճապոնիայում և Ասիա-խաղաղօվկիանոսյան որոշ երկրներում բենդամուստինի հիդրոքլորիդ արտադրելու և վաճառելու։

2008թ-ի մարտին Ցեֆալոնը ԱՄՆ-ի սննդի և դեղերի վերահսկման կազմակերպության կողմից իրավունք ստացավ ԱՄՆ-ում բենդամուստին արտադրելու, որտեղ այն վաճառվում էր Տրեանդա անվան տակ քրոնիկական լիմֆոցիտային լեյկեմիայի բուժման համար[10]։

2008թ-ի հոկտեմբերին սննդի և դեղերի վերահսկման կազմակերպությունը հաստատեց նաև Տրեանդայի օգտագործումը դանդաղ հարաճող B բջջային ոչ-Հոջկինի լիմֆոմայի բուժման համար, որից 6 ամիս հետո այն սկսեցին կիրառել ռիտուքսիմաբի կամ ռիտուքսիմաբ պարունակող սխեմաների հետ[11]։

Հետազոտություններ

խմբագրել

Այն հետազոտվում է նաև սարկոմաների բուժման համար[12]։ Այժմ բենդամուստինը գտնվում է հետազոտության երկրորդ փուլում AL ամիլոիդոզի ոչ-քաղցկեղային բուժման համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Bendamustine
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 «Bendamustine Hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. 3,0 3,1 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 579. ISBN 9780857111562.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. Weide R, Hess G, Köppler H, և այլք: (2007). «High anti–lymphoma activity of bendamustine/mitoxantrone/rituximab in rituximab pretreated relapsed or refractory indolent lymphomas and mantle cell lymphomas. A muticenter phase II study of the German Low Grade Lymphoma Study Group (GLSG)». Leuk. Lymphoma. 48 (7): 1299–1306. doi:10.1080/10428190701361828. PMID 17613757.
  6. New Combo Replaces CHOP for Lymphoma. Dec 2012 Արխիվացված 2014-09-11 Wayback Machine
  7. «'Rediscovered' Lymphoma Drug Helps Double Survival: Study». 2012 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին.
  8. Tageja N, Nagi J (Aug 2010). «Bendamustine: something old, something new». Cancer Chemotherapy and Pharmacology. 66 (3): 413–23. doi:10.1007/s00280-010-1317-x.
  9. Ozegowski W, Krebs D (June 1963). «Aminosäureantagonisten. III. ω‐[Bis‐(β‐chloräthyl)‐amino‐benzimidazolyl‐(2)]‐propion‐ bzw. ‐buttersäuren als potentielle Cytostatika». Advanced Synthesis and Catalysis. 20: 178–186. doi:10.1002/prac.19630200310.
  10. «Cephalon press release – Cephalon Receives FDA Approval for TREANDA, a Novel Chemotherapy for Chronic Lymphocytic Leukemia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2008 թ․ մարտի 23-ին.
  11. «Cephalon press release -Cephalon Receives FDA Approval for TREANDA to Treat Patients with Relapsed Indolent Non-Hodgkin's Lymphoma». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 3-ին.
  12. Bagchi S (August 2007). «Bendamustine for advanced sarcoma». Lancet Oncol. 8 (8): 674. doi:10.1016/S1470-2045(07)70225-5. PMID 17726779.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենդամուստին» հոդվածին։