Բեթսի Ռեպելիուս
Յոհաննա Էլիզաբեթ Ռեպելիուս (հոլ.՝ Johanna Elisabeth Repelius, հայտնի է որպես Բեթսի, հունվարի 31, 1848[1][2][3][…], Ամստերդամ, Նիդերլանդներ - հունվարի 23, 1921[1][2], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի նկարչուհի, աշխատել է ջրաներկով, ստեղծել է պարզ, մեկ ֆիգուրով կենցաղային ժանրի տեսարաններ։
Բեթսի Ռեպելիուս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 31, 1848[1][2][3][…] |
Ծննդավայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | հունվարի 23, 1921[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ուսուցիչ | Nicolaas van der Waay? և Աուգուստ Ալեբե |
![]() |
Կենսագրություն
խմբագրելԲեթսին ծնվել է 1848 թվականին Ամստերդամում՝ հարուստ վաճառականի ընտանիքում։ Եղել է ընտանիքի ութ երեխաներից կրտսերը[4]։ Հոր ցանկությանը հակառակ՝ որոշել է դառնալ նկարիչ և նկարչության դասեր է ստացել պատմական ժանրի նկարիչ Պետրուս Ֆրանցիսկոս Գրիվի մոտ[5]։ Հետագայում սովորել է Կարել Ֆրանս Ֆիլիպոյի մոտ (1825-1897), որը հայտնի էր իր ժանրային տեսարաններով։ 1873-1876 թվականներին սովորել է Ամստերդամի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ նրան դասավանդել է Ավգուստ Ալեբեն։ Նիկոլաս ֆան դեր Վաայի մոտ սովորել է ջրաներկ, հետագայում դարձել է նրա մտերիմ ընկերը[4]։ 1875 թվականին Բեթսին դարձել է Arti et Amicitiae (Արվեստ և ընկերություն) միության անդամ, 1878 թվականից հետո դարձել է նրանց ցուցահանդեսների մշտական մասնակից։
1889 թվականին իր ժառանգած հարստության շնորհիվ Բեթսին կարողացավ կառուցել մի տուն, որը նախագծել էր հայտնի ճարտարապետ Յոզեֆ Կայպերսը[5]։ Այն ձեղնահարկում ստուդիա ուներ և ընտանեկան զինանշանը ներառված էր շենքի ճակատային հատվածում։ Ավելի ուշ Բեթսին հրավիրում է երիտասարդ Պիտ Մոնդրիանին՝ առաստաղին նկարազարդելու առեղծվածային և պուտտո տեսարաններ։ Բեթսին հաճախ փողոցից մարդկանց հրավիրում էր կեցվածք ընդունելու իր նկարների համար[5]։ Հատկանշական է, որ նրա աշխատանքների մեծ մասում կերպարները նայում են ներքև կամ դեպի կողք։
Բեթսին չի ամուսնացել, բայց ունեցել է նկարիչ ընկերների լայն շրջանակ, այդ թվում Թհերեսե Շխվարտզեն և Լիզի Անսինը։
Բեթսին կատարել է բարեգործություններ, հատկապես նվիրաբերել է կույրերի համար ստեղծված կազմակերպություններին։ Իր կտակում նա զգալի գումարներ է թողել իր բոլոր ընկերներին։ Բեթսիի ստուդիայի պարունակությունը մնացել է գարեջրագործ Ջերարդ Ադրիաան Հեյնիկենի զարմուհի ծաղիկներ նկարող Մարի Հեյնիկենին[5]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Johanna Elisabeth Repelius — 2009.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 Brief biography @ Stamboom Wesseling.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Brief biography @ Huygens.
Գրականություն
խմբագրել- P. Gorter and M. Bax, "Vondelstraat 29. Betsy Repelius en haar opdrachten aan Joseph Cuypers en Piet Mondriaan", Jaarboek Amsterodamum (2006).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեթսի Ռեպելիուս» հոդվածին։ |