Բեգլար Ամիրջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ամիրջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Բեգլար Աստվածատուրի Ամիրջանյան (Ամիրջան) (հուլիսի 2 (14), 1868[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 18, 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երգիչ (բարիտոն)։
Բեգլար Ամիրջանյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Բեգլար Աստվածատուրի Ամիրջան[1] |
Ծնվել է | հուլիսի 2 (14), 1868[1] Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 18, 1937[1] (68 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մասնագիտություն | օպերային երգիչ և երաժշտության ուսուցիչ |
Երգչաձայն | բարիտոն[1] |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Մեծ թատրոն[1] |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1886)[1], Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1889)[1] և Միլանի կոնսերվատորիա (1894)[1] |
Կենսագրություն
խմբագրելԲեգլար Ամիրջանյանը ծնվել է Թիֆլիսում։ 1885 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը և հանդես է եկել մենահամերգներով։ Մակար Եկմալյանի հրավերով 1886 թվականին երգել է Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցում։ 1886-1889 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում, 1894 թվականին ավարտել Միլանի կոնսերվատորիան։ 1895 թվականին իտալական օպերային թատրոնի կազմով հանդես է եկել Մոսկվայում։ 1895-1916 թվականներին՝ Մոսկվայի Մեծ, Թիֆլիսի արքունական թատրոնների, Սանկտ Պետերբուրգի ժողովրդական տան օպերայի մեներգիչ[2]։ 1899-1916 թվականներին հանդես է եկել Պերմում, Իրկուտսկում, Դոնի Ռոստովում, Օդեսայում, Նիժնի Նովգորոդում, Կազանում, Սարատովում, Վորոնեժում, Բաքվում, Սիմֆերոպոլում, Աստրախանում, Կիևում, Խարկովում և այլուր։
1913 թվականից երգեցողություն է դասավանդել Պետերբուրգում, 1916 թվականից՝ Թիֆլիսում։ 1921 թվականին Ամիրջանյանի նախաձեռնությամբ բացվել են 5 ժողովրդական երգի դպրոցներ, որոնցից մեկում նա դասավանդել է մինչ 1932 թվականը։ Համագործակցել է Կոմիտասի, Քրիստափոր Կարա-Մուրզայի հետ։ 1932 թվականին նկարահանվել է «Շակիր» ֆիլմի գլխավոր դերում[3]։
Դերերգեր
խմբագրել- Դև՝ Ռուբինշտեյնի «Դև»
- Ամոնասրո՝ Ռիգոլետտո Վերդիի «Աիդա»
- Ռիգոլետտո՝ Վերդիի «Աիդա», «Ռիգոլետտո»
- Վալենտին՝ Գունոյի «Ֆաուստ», 1894
- Ռուսլան՝ Գլինկայի «Ռուսլան և Լյուդմիլա»
- Իգոր իշխան, Ա Բորոդինի օպերան
- Իվան Ահեղ՝ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովուհի»
- Իշխան Ելեվկի՝ Չայկովսկու «Պիկովայա դամա»
- Վասիլի Լենոտևիչ Կոչուբեյ՝ Չայկովսկու «Մազեպա»
- Ֆիգարո՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»
- Մեֆիստոտել՝ Գունոյի «Ֆաուստ»
- Մարսել՝ Պուչչինիի «Բոհեմ»
- Էսկամիլո՝ Բիզեյի «Կարմեն»
- Յագո՝ Վերդիի «Օթելլո»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Բեգլար Ամիրջանյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 322)։ |