Բացարձակ աստղային մեծություն
Բացարձակ աստղային մեծություն (M), աստղերի համար այն որոշվում է նրանց տեսանելի աստղային մեծությամբ, եթե այն տեղաբաշխված լիներ դիտողից 10 պարսեկ հեռավորության վրա։ Արեգակի բացարձակ բոլոմետրիկ (այսինքն հաշվի առնելով էլեկտրամագնիսական սպեկտրի բոլոր ալիքի երկարությունները) աստղային մեծությունն է +4,7:
Եթե հայտնի է տեսանելի աստղային մեծությունը և հեռավորությունը մինչև մարմինը , ապա կարելի է հաշվել բացարձակ աստղային մեծությունը հետևյալ բանաձևով՝
որտեղ՝ = 10 պկ ≈ 32.616 լուսային տարի
Համապատասխանաբար, եթե հայտնի են տեսանելի և բացարձակ աստղային մեծությունները, հեռավորությունը կարելի է հաշվել հետևյալ բանաձևով՝
Բացարձակ աստղային մեծությունը կապված է լուսատվության հետ հետևյալ հարաբերությամբ՝
որտեղ՝ և - Արեգակի լուսատվությունն ու բացարձակ աստղային մեծությունն են։
Արեգակնային համակարգի մարմինների բացարձակ աստղային մեծությունը (H)
խմբագրելԱրեգակնային համակարգի մարմինների համար (մոլորակներ, աստերոիդներ և գիսաստղեր) օգտագործվում է բացարձակ աստղային մեծության այլ տարբերակ[1]։ Նրանց համար բացարձակ աստղային մեծությունը ընդունվում է հավասար տեսանելի մեծությանը, որը նրանք կունենային 1 ա. մ. հեռավորության վրա Արեգակից և դիտողից, ընդ որում, դիտողը պետք է տեսնի մարմնի ամբողջական ֆազան (այսինքն տեսականորեն դիտողը պետք է գտնվի Արեգակի կենտրոնում)։
Հարկ է նշել, որ ինքնալուսատու մարմինների համար՝
- H = M − 31,57.
Գոյություն ունեն մի շարք հաշվարկված աղյուսակներ աստերոիդների առավել տարածված ալբեդոների արժեքների համար (0,25 - 0,05)[2][3][4]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Absolute Magnitude (H)
- ↑ «Աստերոիդի չափերի հաշվարկը ըստ նրա բացարձակ աստղային մեծության (ՆԱՍԱ)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Աստերոիդի չափերի հաշվարկը ըստ նրա բացարձակ աստղային մեծության (IAU MPC)
- ↑ «Աստերոիդի չափերի հաշվարկը ըստ նրա բացարձակ աստղային մեծության (ճշգրտված հաշվարկներ)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 340)։ |