Բարձրաշեն (Արարատի մարզ)

գյուղ Հայաստանի Արարատի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարձրաշեն (այլ կիրառումներ)

Բարձրաշեն, գյուղ Հայաստանի Արարատի մարզում։ Համայնքի վարչական տարածքի մեջ են մտնում Բարձրաշեն և Կաքավաբերդ գյուղերը։ Բարձրաշեն գյուղը գտնվում է մարզկենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք, Կաքավաբերդը՝ համայնքի կենտրոնից 52 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Բարձրաշեն
Բարձրաշեն
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
ՀամայնքԱրարատի մարզ
Հիմնադրված է1830 թ.
ԲԾՄ1100 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1335[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Ավտոմոբիլային կոդ25
Բարձրաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)##
Բարձրաշեն (Արարատի մարզ) (Հայաստան)

Պատմություն

խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1830 թվականին։ Բնակչությունը գաղթել է 1828-1829 թթ. Արևմտյան Հայաստանից և Նախիջևանից, իսկ 1970-ական թթ. Աբովյանի շրջանի գյուղերից։

Նախ��ինում Բարձրաշեն գյուղն ունեցել է Բիթլիջա անվանումը և վերանվանվել է 1945 թվականին։

Բարձրաշեն գյուղն ընկած է Ազատ գետի աջ ափին՝ Արարատյան հարթավայրում։ Ծովի մակարդակից ունի 1100 մ բարձրություն։ Կաքավաբերդը գտնվում է Գեղամա լեռնաշղթայի լանջին՝ 1600 մ բարձրության վրա։ Գյուղի հարևանությամբ գտնվում է Խոսրովի արգելոցը։

Կլիման

խմբագրել

Կլիման չոր, ցամաքային է։ Ձմեռը չափավոր ցուրտ է, ամառը՝ շոգ ու ցամաքային։ Հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -4-ից -7 աստիճան, հուլիսյան միջինը՝ 23-ից 25 աստիճան։ Տարեկան մթնոլորտային տեղումները կազմում են 350-500 մմ։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ և չոր տափաստաններն են։ Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում։

Բնակչություն

խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բարձրաշենի մշտական բնակչությունը կազմել է 1335, առկա բնակչությունը՝ 1235 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].

Տարի 1897 1926 1939 1959 1970 1979 1989 2001 2004 2011
Բնակիչ 246 136 301 370 384 963 1477[3] 1411 1135 1335[1]

Տնտեսություն

խմբագրել

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ՝ լոլիկ, տաքդեղ, սմբուկ, ձմերուկ, սեխ, ինչպես նաև հացահատիկ։ Կաքավաբերդ գյուղի հողահանդակներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքեր և արոտավայրեր։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, թռչնաբուծությամբ։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 442011 թ. մարդահամարի արդյունքների ավելացում» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հունիսի 12-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 589

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարձրաշեն (Արարատի մարզ)» հոդվածին։