Բամբուկազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Բամբուկազգիներ (Bambusoideae)
Luerss., 1893

Բամբուկազգիներ (լատին․՝ Bambusoideae), Հացազգիների (Poaceae) ընտանիքի խոշոր ենթաընտանիք է, որի ամենահայտնի ներկայացուցիչը Սովորական բամբուկն է (լատին․՝ Bambusa vulgaris

Տիպեր և տեսակներ

խմբագրել

Ենթաընտանիքի կազմում գոյություն ունի մոտ 1200 կենսաբանական տեսակ։ Գույություն ունի բամբուկի երկու հիմնական տիպ, որոնք միաժամանակ համարվում են երկու տրիբի ներկայացուցիչներ։

  • Տրիբ բամբուկներ (Bambuseae), ներկայացուցիչները սլացիկ, բարձրահասակ, հիմնականում ճյուղավորված ցողուններով փայտացած բույսեր են, ունեն գեղեցիկ սաղարթ, նուրբ տերևներ, երբեմն էկ հսկա ծաղկաբույլեր (հուրան)։
  • Տրիբ օլիրայիններ (Olyreae), ներկայացուցիչները սովորական խոտաբույսեր են, ցողունը չի փայտանում, որպես կանոն նրանց բարձրությունը չի գերազանցում մեկ մետրը։

Նկարագրություն

խմբագրել

Որոշ տեսակների աճ և զարգացում

խմբագրել
 
Չինաստանի Լիցզյան գետի ափին գտնվող բամբուկի պուրակ

Համարյա բոլոր բամբուկազգիները բարձրահասակ են (օրինակ՝ Dendrocalamus brandisii-ն կարող է հասնել մինչև 38 մետրի, ընդ որում ցողունի պարագիծն այդ դեպքում հասնում է 80 սմ-ի (այսինքն՝ 25 սմ տրամագիծ)։

Այս ենթաընտանիքի բույսերն աշխարհի շատ երկրներում համարվում են կարևոր տեխնոկուլտուրաներ, իսկ սովորական բամբուկի հետ կարող է համեմատվել միայն կոկոսյան արմավենին։ Սովորական բամբուկի հայրենիքը հայտնի չէ, չնայած այն տարածված է երկրագնդի երկու կիսագնդերում էլ։ Արմատներից մեծ արագությամբ դուրս են գալիս բազմաթիվ ցողուններ՝ 18 մ և ավելի երկարությամբ ու 1,3 սմ լայնությամբ։ Յուրաքանչյուր խումբ, կլոն[1] կամ ամբողջ պոպուլյացիա մի քանի տասնամյակների ընթացքում[2] չի ծաղկում, ապա ծաղկում է միաժամանակ և շատ ինտենսիվ, իսկ պտուղ տալուց հետո ոչնչանում է[1] ամբողջությամբ կամ միայն վերգետնյա մասը (արմատային համակարգը մնում է)։

Հսկա բամբուկ Bambusa gigantea-ն ծաղկում է 30 տարին մեկ անգամ։ Հնդկաչին թ��րակղզում Bambusa tulda-ն մեկ ամսվա ընթացքում աճում է 22 մ։ Ամազոնի ավազանում լայնատերև բամբուկը՝ Bambusa latifolia, հանդիսանում է աբորիգեն ֆլորայի կարևոր մասը։ Չինաստանից և Ճապոնիայից Եվրոպա են տեղափոխել բամբուկի խայտաբղետ տերևներով տեսակներ, որոնցից որպես դեկորատիվ բույս տարածված է ճապոնական ցածրահասակ բամբուկ՝ Bambusa fortunei-ն։

Բամբուկազգիներին բնորոշ է մեծ արագությամբ աճ։ Աճի ռեկորդային արագություն է գրանցվել մադակի (Phyllostachys bambusoides) մոտ․ մեկ օրվա մեջ աճել է 120 սմ[3]։

Որպես դեկորատիվ բույս աճեցնելու դեպքում պետք է հիշել, որ բամբուկին բնորոշ է լավ զարգացած արմատային համակարգը, ինչի շնորհիվ այն կարող է կարճ ժամանակում մեծ տարածքներ «գրավել»։ Դա կանխելու համար խորհուրդ է տրվում ցանքսից առաջ հողում հատուկ պատնեշներ ստեղծել, որպեսզի արմատները չտարածվեն։

Ծաղկունք

խմբագրել
 
Ծաղկող բամբուկ

Բամբուկի որոշ տեսակներ շատ հազվադեպ են ծաղկում․ հարյուր տարին մեկ անգամ կամ ավելի ուշ։ Նույնիսկ անտառի ստորին յարուսում աճող սազան կամ ցածրահասակ բամբուկը ծաղկում է 20 տարին մեկ անգամ։ Բույսը ծաղկելուց հետո անմիջապես ոչնչանում է, քանի որ այդ շրջանում այն ծախսում է պահեստավորած էներգիայի վերջին բաժինը։ Որպես կանոն ծաղկման շրջանում գրավում է մեծ տարածքներ, որոնց վրա աճում է բամբուկը։ Ծաղկելուց հետո բույսի ոչնչացումը հաճախ բերում է տվյալ տարածքում վերջինիս ամբողջությամբ վերացման։ Նման դեպք է տեղի ունեցել, օրինակ Եվրոպայում 20-րդ դարի 90-ական թվականներին, որտեղ բամբուկն աճեցնում են որպես այգու բույս։ Պետք է նշել, որ կանոնավոր էտը կարողանում է կանխել ծաղկումը և նրան հաջորդող ոչնչացումը։

Քանի որ բամբուկը հազվադեպ է ծաղկում, այդ գործընթացը այնքան էլ լավ չի ուսումնասիրված։ Օրինակ՝ մինչև վերջ պարզ չէ, թե ինչու է բույսը հազվադեպ ծաղկում և ինչն է դրա համար խթան հանդիսանում։ Գիտնականները ենթադրում են, որ սա էվոլյուցիոն հարմարվածություն է, որն ապահովում է բազմացումը․ բնության մեջ չկան կենդանիներ և թչուններ, որոնք սնվում են բացառապես այս բույսի սերմերով։ Այնուամենայնիվ համատարած ծաղկումն ունի նաև էկոլոգիական և տնտեսական հետևանքներ։ Պտուղների քանակի ավելացումը հաճախ հանգեցնում է տվյալ տարածքում կրծողների պոպուլյացիաների աճին, ինչն էլ բերում է տարածքում հիվանդությունների և սովի առաջացման։ Օրինակ՝ Բենգալյան ծոցի շրջանում Melocanna bambusoides-ի ծաղկումը ամեն 30-35 տարին մեկ կործանարար հետևանքների է հանգեցնում[4]։ Կրծողների պոպուլյացիայի աճին զուգընթաց մեծ արագությամբ ոչնչանում է նրանց հասանելի սնունդը, մասնավորապես հացահատիկային կուլտուրաները, ինչն էլ հանգեցնում է սովի։ Կրծողները տարածում են նաև շատ հիվանդություններ, որոնք կարող են հանգեցնել համաճարակների։ Այսպիսով, ծաղկելուց հետո առաջանում են մեծ քանակությամբ սերմեր, որոնք նոր սերնդի սկիզբ են տալիս։ Սերունդը կարող է նման լինել ծնողական ձևերին կամ տարբերվել նրանցից, օրինակ՝ գույնով։ Հայտնի է, որ բամբուկի որոշ տեսակներ սերմեր չեն ցրում, անգամ եթե նրանք պարբերաբար ծաղկում են։ Bambusa vulgaris-ը, Bambusa balcooa-ն և Dendrocalamus stocksii-ն հանդիսանում են այդպիսի տեսակների վառ օրինակներ[5]։

Տարածվածությունը

խմբագրել

Լինելով արևադարձային և մերձարևադարձային բույս, բնության մեջ բամբուկը աճում է Ասիայում, Եվրոպայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Ավստրիալայում, հայտնի են նաև պուրակներ Օվկիանիայում։ Խոտաբույսային տեսակները հանդիպում են բացառապես արևադարձային շրջաններում, այն դեպքում, երբ որոշ փայտացած տեսակներ իրենց շատ լավ են զգում ավելի ցուրտ շրջաններում։ Այսպես, օրինակ՝ Chusquea aristata-ն արևելյան Անդերում 4700 մ բարձրության վրա առաջացնում է անանցանելի թավուտ, որոնք բարձրանում են ավելի վերև, անգամ մինչև ձյան սահմանը, իսկ Հիմալայան լեռներում բամբուկի որոշ տեսակների բարձրությունը հասնում է 3800 մետրի։ Ճապոնական Bambusa metake-ն և որոշ չինական բամբուկներ շատ լավ աճում են Կենտրոնական Եվրոպայում՝ Հունգարիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռումինիայում, նախկին Հարավսլավիայի երկրներում, Ռուսաստանում (Կովկասյան շրջան, Դաղստան, Կրասնոդարի շրջան),Բուլղարիայում, Ղրիմում։ Սասա (լատին․՝ Sasa) ցեղի ներկայացուցիչները նույնիսկ աճում են Կուրիլյան կղզիներում։

Կիրառություն

խմբագրել

Որպես սնունդ

խմբագրել
 
Բամբուկի նոր կտրած ընձյուղներ
 
Բամբուկի ընձյուղներ՝ Մեծ պանդայի հիմնական սնունդ 

Բամբուկի երիտասարդ ընձյուղներն օգտագործվում են սննդի մեջ՝ որպես բանջարեղեն։ Սննդի մեջ օգտագործվող ամենատարածված տեսակներն են Bambusa-ն, Dendrocalamus-ը и Phyllostachys-ը։

Բամբուկի նոր կտրած ընձյուղներն ունեն պինդ, օդով լցված խցերով բաց դեղնավուն միջուկ։ Սննդի մեջ օգտագործվող բամբուկը կտրում են անմիջապես ծլելուց հետո, երբ ընձյուղները դեռ չեն հասցրել պատվել ամուր, մուգ շագանակագույն տերևներով։

Բամբուկի ընձյուղները հիմնականում ներկրում են Ասիայից և Լատինական Ամերիկայից։ Եվրոպայում բամբուկը որպես գյուղանտեսական բույս ածեցնում են միայն Իտալիայում։

Բամբուկի ընձյուղները պարունակում են ցիանոգեն գլիկոզիդ, որը քայքայվում է ջերմային մշակման ժամանակ։ Բամբուկի շատ տեսակներ պարունակում են դառնահամ նյութեր, որոնք նույնպես ոչնչանում են ջերմային մշակման ժամանակ։ Ճապոնիայում բամբուկի ընձյուղները եփում են, օրինակ՝ բրնձի հղկումից առաջացած ալյուրով, որը պարունակում է բրնձի հատիկի արտաքին շերտերը։ Բամբուկի ընձյուղներն օգտագործվում են ավանդական բժշկության մեջ։

Վարսակի նման սերմերը նույնպես կարելի է օգտագործել սննդի մեջ։

Բամբուկը հանդիսանում է մեծ պանդայի հիմնական սնունդը։

 
Բամբուկի կիրառությունը․ Մումբայի և Հնդկաստանի անտառները
 
Բամբուկից կառուցված տուն
 
Ճապոնիայում բամբուկից պատրաստած խսիրներով ծառերը պաշտպանում են ցրտից

Որպես կառուցապատման նյութ

խմբագրել

Այս կոպիտ, թեթև և շատ ամուր խոտաբույսից կարելի է տներ կառուցել։ Կար ժամանակ, երբ Թաիլանդի մայրաքաղաքն ամբողջությամբ գտնվում էր բամբուկե լաստերի վրա։ Բամբուկից կառուցում էին նաև կամուրջներ և ջրատարներ.

Այգեգործության մեջ

խմբագրել

Չինական այգեգործության մեջ բամբուկը համարվում է հիմնական տարր։ Եվրոպական այգիներում նույնպես այն շատ հայտնի է։

Դեկորատիվ այգեգործության մեջ բամբուկը կարելի է օգտագործել պուրակների, ներքին փոքրիկ բակերի, տեռասների ձևավորման մեջ, նաև լույսից և քամուց պաշտպանելու համար։ Հյութալի, կանաչ տերևները, տարբեր գունավորմամբ և ձևի ցողունները սազում են ցանկացած այգուն և շատ ներդաշնակ են լինում ծաղիկների և ծառերի հետ։ Բամբուկը մշտադալար բույս է, ուստի նրա ընձյուղները կարելի է վայելել նույնիսկ ձմռանը։

Տարբեր պարագաների արտադրության մեջ

խմբագրել
  • Բամբուկն օգտագործվում է կահույքի պատրաստման համար։ Նրանից պատրաստում են գլխազարդեր, հյուսած կողովներ, վարագույրներ և այլն։
  • Ճավա կղզու բնակիչները բամբուկն օգտագործում են որպես կերակուր պատրաստելու համար «ամանեղեն»։
  • Չինաստանում օգտագործվում է որպես գրելու համար նախատեսված վրձին։
  • Ճապոնիայում, միջնադարում, բամբուկի հաստ բներից պատրաստում էին տարաներ հեղուկների համար։
  • Եվրոպայում բամբուկից երկար ժամանակ պատրաստում էին անձրևանոցների բռնակներ։ Հայտնի է ձկնորսության համար հախատեսված ձկնորսական գավազանը և դահուկները։ ԱՄՆ-ում 19-րդ դարում պատրաստում էին նույնիսկ հեծանիվների շրջանակներ։

Երաժշտական գործիքների պատրաստման մեջ

խմբագրել
 
Բանսուրի
Բանսուրի-բաս (մի տոնայնություն)
Փոքր բանսուրի (մի տոնայնություն)

Որոշ երկրներում, առաջին հերթին Չինաստանում, Ինդոնեզիայում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Թաիթի կղզում բամբուկից պատրաստում են տարբեր երաժշտական գործիքներ։ Օրինակ՝ Ճապոնիայում բամբուկից պատրաստում էին ֆլեյտաներ, իսկ Հնդկաստանում՝ բանսուրի։ Բամբուկից պատրաստում են նաև հարվածային գործիքներ։

Զենքի պատրաստման մեջ

խմբագրել
 
Բամբուկից պատրաստված զենք

Բամբուկից պատրաստում են տարբեր տեսակի զենքեր. օդային զենքեր, փայտե կոթով զենքեր, նետեր, նետերի համար ծայրեր, նիզակներ։

Ճապոնիայում բարդ մշակման արդյունքում պատրաստում են սամուրայական աղեղներ։ Մշակման նույն տեխնոլոգիաները կիրառելով, մարզիկ-աղեղնավորների համար բամբուկից պատրաստում են աղեղներ։ Վիետնամական պատերազմի ժամանակ ամերիկական զորքի դեմ պայքարող պարտիզանները ծուղակներ և գայլերի փոսեր էին պատրաստում, որոնց հատակին ամրացված էին բամբուկից ցցերով փայտեր։

Սրված բամբուկի ցցերը ինդոնեզիական աշխարհազորայինների համար ծառայում էին որպես իմպրովիզային զենք՝ հոլանդական գաղութարարների դեմ պայքարում։ Ինդոնեզիայում այսպիսի սրածայր բամբուկը համարվում է ազգային ազատագրական պայքարի խորհրդանիշ (ինդոն.՝ Bambu runcing, բառ․՝ սուր բամբուկ) Կան լեգենդներ (այնուամենայնիվ չկան պաատմական փաստեր կամ վավերագրական աղբյուրներ, որտեղ դրանք հիշատակվում են), որ բամբուկն օգտագործվել է որպես երկար և տանջող խոշտանգումներ ու մահապատիժ իրականացնելու գործիք։ Զոհին ամրացնում էին ծայրը կտրած բամբուկի կամ երիտասարդ ծլի վրա, որոնք աճելով ծակում էր վերջինիս։

Որպես հումք

խմբագրել

Չինաստանում թղթի մեծ մասը արտադրվում էր բամբուկի երիտասարդ ծիլերից։ Յամայկայում արտադրվող բամբուկի թելիկները հյուսիսամերիկյան թղթի գործարանների հիմնական հումքն էր համարվում։ Հին ծիլերի միջհանգույցներում ռաջանում է այսպես կոչված տաբակսիր, որն օգտագործվում է չինական բժշկության մեջ, նաև որպես փայլեցնող միջոց և մեծ քանակությամբ արտահանվում է Արաբական թերակղզի։

Մշակութային նշանակություն

խմբագրել
 
Բամբուկի թղթի վրա թանաքով նկար, չինացի նկարիչ Վեյի Վեյայի (մոտ․ 1540—1590) աշխատանք

Բամբուկն ունի բազմաթիվ խորհրդանշական իմաստներ։ Այսպպես, օրինակ, Չինաստանում խորհրդանշում է երկարակեցությունը, Հնդկաստանում՝ ընկերությունը։ Ֆիլիպիններում գյուղացիները տնկարկներում տեղադրում են բամբուկից պատրաստած խաչեր՝ որպես թալիսման, որը երջանկություն է գրավում։ Ճապոնիայում բամբուկը նույնպես ունի դրական նշանակություն։ Ճապոնիայում այն ուղիղ աճի և ընձյուղների ու տերևների թարմ կանաչ գույնի շնորհիվ խորհրդանշում է մաքրություն։ Սոճու ճյուղերի և ծաղկող սակուրայի հետ միասին, բամբուկը համարվում է ծագող արևի երկրի խորհրդանիշը։ Այս երեք բույսերը ոչ միայն համարվում են երջանկության խորհրդանիշներ, այլ օգտագործվում են սուշիի գնային կատեգորիաներ նշանակելու համար։ Ճապոնիայում տարվա վերջին յուրաքանչյուր մուտքի դռան մոտ հայտնվում են սոճու ճյուղերի և բամբուկի ընձյուղների կապեր (կադոմացու), որոնք ճապոնացիների պատկերացմամբ հաջորդ տարվա համար երջանկություն են գրավում դեպի տուն։ Բամբուկը շատ չինացի նկարիչների համար եղել է պատկերելու համար սիրված առարկա։ Բամբուկ պատկերող վարպետներից ամենահայտնին եղել է սունյան դարաշրջանի նկարիչ Վեն Տունը (1019—1079)։

Քանի որ բամբուկը շատ հազվադեպ է ծաղկում, և նրա սերմերն օգտագործվում են սննդի մեջ առավելապես սովի տարիներին, ապա ծաղկող բամբուկը որոշ մշակույթներում մեկնաբանվում է որպես սովին նախորդող։ Ասիայի, օրինակ Անդամանյան կղզիների որոշ մշակույթներում համարվում է, որ մարդկությունը առաջացել է բամբուկի ընձյուղների միջհանգույցներից։ Իսկ Ճապոնիայում և Մալայզիայում կան համոզմունքներ երիտասարդ աղջկա մասին, որն ապրում է բամբուկի ցողունում և հայտնվում է երբ կտրում են ընձյուղը։

Գոյություն ունեն բամբուկի հետ կապված ասացվածքներ և այլ թևավոր խոսքեր։ Օրինակ՝ ԱՄՆ-Ի հետ պատերազմում վիետնամացիների լոզունգն էր՝ «Բամբուկն այսպես չի թեքվում»

Դասկարգում

խմբագրել

Բամբուկազգիների ենթաընտանիքին (Bambusoideae) պատկանում են մոտ 1 200 տեսակ։ Նրանք բաժանվում են երկու տրիբերի և մի քանի ենթատրիբերի։


Տրիբ Olyreae, որի մեջ մտնում է 21 ցեղ։


Տրիբ Bambuseae, որի մեջ մտնում են բամբուկի փայտացած տեսակներ։ Սյն բաժանված է 9 ենթատրիբի՝ 77 ցեղերով։

Ենթատրիբ Arthrostylidiinae՝ 13 ցեղերով

Ենթատրիբ Arundinariinae՝ 16 ցեղերով։

Ենթատրիբ Bambusinae՝ 10 ցեղերով։

Ենթատրիբ Chusqueinae՝ 2 ցեղերով։
Ենթատրիբ Guaduinae՝ 5 ցեղերով
Ենթատրիբ Melocanninae՝ 9 ցեղերով։
Ենթատրիբ Nastinae՝ 6 ցեղերով։
Ենթատրիբ Racemobambodinae-ն՝ 1 ցեղով։
Ենթատրիբ Shibataeinae-ն՝ 8 ցեղերով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Бамбук // Биологический энциклопедический словарь / глав. ред. М. С. Гиляров. — М.: Советская энциклопедия, 1986. — С. 48-49.
  2. W. Arthur Whistler, Tropical ornamentals: a guide, pages 77-78, Timber Press, 2000, ISBN 978-0-88192-475-6
  3. Мельникова С. В. Трава-великан Արխիվացված 2012-06-01 Wayback Machine (Ստուգված է 27 Սեպտեմբերի 2010)
  4. «Muli bamboo (plant), Encyclopædia Britannica». Britannica.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 24-ին.
  5. K.K. Seethalakshmi; M.S. Muktesh Kumar (1998). Bamboos of India – A Compendium. Kerala Forest Research Institute (KFRI) International. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 13-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբուկազգիներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բամբուկազգիներ» հոդվածին։