Աքքա
Աքքա (եբրայերեն՝ עכו, արաբ․՝ عكا), Աքքո, Սեն-Ժան դ’Ակռ, հնադարյան քաղաք արևմտյան Գալիլեայում, որն ընկած է Հայֆա քաղաքից 23 կմ հյուսիս՝ Միջերկրական ծովի ափին։ Բնակչությունը՝ ▲48 900 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]։
Աքքա | |||
עַכּוֹ عكّا | |||
| |||
Երկիր | Իսրայել | ||
---|---|---|---|
Շրջան | Հյուսիսային մարզ (Իսրայել) | ||
Համայնք | Acre Subdistrict? | ||
Քաղաքապետ | Շիմոն Լանկրի | ||
Հիմնադրված է | մ.թ.ա. XVI դար թ. | ||
Այլ անվանումներ | Ակկո, Պտղոմայիս, Ակկա Սեն-Ժան դ’Ակռ | ||
Մակերես | 10, 3 կմ² | ||
ԲԾՄ | -0.9 — 29.4 մ | ||
Պաշտոնական լեզու | եբրայերեն | ||
Բնակչություն | 46 300 մարդ (2012) | ||
Ազգային կազմ | Հրեաներ (66, 4%), արաբներ (28, 1%), դրուզեր (0, 2%), այլք (5, 3%) | ||
Կրոնական կազմ | հուդաներ, քրիստոնեաներ, մուսուլմաններ | ||
Տեղաբնականուն | Աքքացի | ||
Հեռախոսային կոդ | +972 4 | ||
Պաշտոնական կայք | akko.muni.il (եբրայերեն) | ||
| |||
Բնակչություն
խմբագրելԸստ (2010)-ի մարդահամարի՝ քաղաքում բնակվում է 46 300 մարդ՝
- 66, 4 % — հրեա
- 25, 7 % — արաբ-մուսուլմաններ
- 2, 4 % — արաբ-քրիստոնյաներ
- 0, 2 % — դրուզեր
- 5, 3 % — այլք
Պատմություն
խմբագրելՔաղաքի ըստ հնէաբանների ունի 4000 տարվա պատմություն[2]։ Աքքան իր երկարամյա պատմության ընթացքում շատ անգամներ է ձեռքից ձեռք փոխանցվել։ Քաղաքի առաջին հիշատակումները գալիս են Թութմոս III-ի արշավանքներից։ Հետո քաղաքին տիրել են խեթերը։ Ք.ա. 725 թ Ասորեստանի արքա՝ Սալմանասար V-ը նվաճում է քաղաքը։ Պարսկական տերության ժամանակ քաղաքը ծառայել է որպես՝ ռազմա-ծովային կայան, ինչը լուրջ դեր է խաղացել Եգիպտոսի դեմ պատերազմելու ժամանակ։ Ստրաբոնը քաղաքը ներկայացնում է որպես՝ պարսից զորքերի հավաքատեղի եգիպտացիների դեմ պատերազմելու համար։ Ք.ա. 539 թ Բաբելոնյան գերությունից ազատված հրեաները չեն վերադառնալով չեն գրավում քաղաքը, վերջինս մնում է Տյուրոսի կազմում։ Հույն պատմիչները քաղաքը անվանում են Ակե՝ ինչը նշանակում է ապաքինում։ Ըստ հունական առասպելի Հերակլեսը այստեղ գտնում է բուժիչ խոտաբույսեր ինչով ել բուժում է իր վերքերը։ Ք. ա. 333 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին գրավում է քաղաքը և անվանափոխում՝ Պտղոմայիսի։ Նրա մահից հետո քաղաքը անցնում է Պտղոմեոսներին, իսկ հետո Սելևկյաններին։ Ք. ա. 71 թվականին քաղաքը գրավում է Տիգրան Մեծը[3], որը հետագայում տեղափոխվում է մերձեփրատյան Սելևկիա բերդը և այնտեղ մահապատժի ենթարկվում[4]։ Ք. ա. 52-54 թթ. Պոմպեոսը գրավում է քաղաքը։ Յարմուք գետի ճակատամարտում պարտվելուց և Երուսաղեմը կորցնելուց հետո։ Աքքան 638 թվականից անցավ Արաբական խալիֆայության կազմը և խալիֆայության կազմում մնաց մինչև 1104 թվականը, երբ Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ Բալդուն I-ը գրավեց այն։ 1187 թ. Սալահ ալ-Դինը կարողացավ հետ գրավել քաղաքը սակայն 1189-1191 թթ. Աքքայի պաշարման ժամանակ խաչակիրները հետ գրավեցին քաղաքը և իրենց տիրապետության տակ պահեցին այն մինչև 1291 թվականը։ 1517 թվականին օսմանյան զորքերը Սելիմ I հրամանատարությամբ գրավում են քաղաքը։ 1799 թվականին քաղաքը պաշարում է Նապոլեոն Բոնապարտը, սակայն չի կարողանում գրավել։
1800-ականների կեսերին այստեղ աքսորված բահայիները թողել են այսպիսի վկայություն քաղաքի մասին. ՞՞ ... Աքքան Օսմանյան կայսրության ամենասարսափելի մարդասպանների, կողոպտիչների և քաղաքական հանցագործների վերջնական աքսորավայրն էր։ Քաղաք-բանտը կազմված էր կեղտոտ փողոցներից և խոնավ ու բարձիթողի տներից։ Այնտեղ չկային խմելու ջրի աղբյուրներ, իսկ օդի մասին ասում էին, որ այն այնքան գարշահոտ է, որ երբ քաղաքի վրայով որևէ թռչուն է փորձում թռչել, այն սատկում է, քաղաքը վխտում էր մակաբույծներով, խոնավ էր և նման էր մեղվի փեթակի՝ մռայլ, գարշահոտ և ծուռումուռ փողոցներով՞[5]:
1918 թվականին գեներալ Ալլենբիի ղեկավարած բրիտանական զորքերը կարողանում են գրավել քաղաքը, այսպիսով Բրիտանիան ստանում է Աքքան Պաղեստինյան մանդատով։ ՄԱԿ-ի Պաղեստինյան նախագծի համաձայն քաղաքը պետք է անցներ Պաղեստինին սակայն Արաբո-իսրայելական պատերազմների ժամանակ Իսրայելի զինուժը գրավում է քաղաքը։
Ներկա իրավիճակը
խմբագրելՊատերազմից հետո քաղաքը սկսում է ծաղկել։ 1960-ականների կեսերին հին քաղաքի բնակչությունը տեղափոխվում է նոր քաղաք՝ հինը դարձնելով զբոսաշրջության կենտրոն։ Ներկայումս քաղաքը Արևմտյան Գալիլեայի վարչական կենտրոնն է և բահայի հավատի հետևորդների ուխտավայրը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Šnatôn statîstî le-Yisra'el(բազմ․) — (untranslated). — Iss. 70. — ISSN 0081-4679
- ↑ Andrew Petersen (2002 թ․ փետրվարի 6). A Gazetteer of Buildings in Muslim Palestine: Volume I (British Academy Monographs in Archaeology) (Pt.1) (Hardcover). British Academy. էջ 68.
- ↑ Հովսեփ Փլավիոս. Հրեաների պատմությունը, գիրք 13, §16, 4
- ↑ Ստրաբոն. Աշխարհագրություն, 16.2.3, [1].
- ↑ «Акка». bahaiarc.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ piligrimage arm, Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին
Գրականություն
խմբագրել- Barron, J. B., ed. (1923). Palestine: Report and General Abstracts of the Census of 1922 (PDF). Government of Palestine.
- Kahanov, Yaacov; Stern, Eliezer; Cvikel, Deborah; Me-Bar, Yoav (2014). Between Shoal and Wall: The naval bombardment of Akko, 1840. Vol. 100. էջեր 147–167. doi:10.1080/00253359.2014.901699.
{{cite book}}
:|journal=
ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքքա» հոդվածին։ |