Արևի խավարումը Լուսնի վրա

Արևի խավարումը Լուսնի վրա, աստղագիտական երևույթ, որը տեղի է ունենում, երբ Լուսինը, Երկիրը և Արևը մի գծով են շարվում, ընդ որում, Երկիրը գտնվում է Լուսնի ու Արևի միջև։ Երկրի ստվերն այդ ժամանակ ընկնում է Լուսնի վրա, որը Երկրից դիտարկվում է իբրև Լուսնի խավարում։ Այդ ժամանակ Լուսնից կարելի է դիտել Արևի խավարում, որի ժամանակ Երկրի սկավառակը ծածկում է Արևի սկավառակը։ Այդպիսով, Լուսնի վրա Արևի խավարումները տեղի են ունենում նույնքան հաճախ, ինչպես Երկրի վրա` Լուսնի խավարումները, ընդ որում Արևի խավարման լիարժեք փուլի շարունակակությունը, որը դիտարկվում է Լուսնից, կենտրոնական խավարման պարագայում կարող է հասնել 2.8 ժամի[3]։ Քանի որ Լուսինը ամբողջ ժամանակ Երկրին միայն մի կողմով է ուղղված, Լուսնի վրա Արևի խավարումները կարող են դիտարկվել Լուսնի` Երկրին ուղղված կողմում։

Արևի խավարումը տեսանելի է Լուսնի կենտրոնական հատվածից, օգոստոսի 28, 2007[1]
Ֆրանսիացի նկարիչ Լյուսիեն Ռյուդոյի նկարը, որը ցույց է տալիս` ինչպես կարող է լինել լուսավորությունը Լուսնի վրա Արևի խավարման ժամանակ[2]:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Земля должна быть тёмной и окружённой кольцом преломляемого света.
  2. Поверхность Луны выглядит красной, поскольку доходящий до неё солнечный свет преломляется через атмосферу Земли. Земля изображена неверно равной по размерам Луне.
  3. «Лунные затмения». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 6-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել