Արցունքները կաթում էին
«Արցունքներ կաթում էին» (ռուս.՝ «Слёзы капали»), «տխուր հեքիաթ», որը բեմադրել է Գեորգի Դանելիան 1982 թվականին։ Սյուժեն կարելի է դիտարկել որպես Հանս Քրիստիան Անդերսենի «Ձյունե թագուհի» հեքիաթի ժամանակակից մեկնաբանություն։ Ֆիլմում Բորիս Անդրեևը կատարել է իր վերջին դերը կինոյում։
Արցունքները կաթում էին ռուս.՝ Слёзы капали | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | տրագիկոմեդիա և հումորային դրամա |
Թվական | 1982 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Դանելիա[1] |
Սցենարի հեղինակ | Գեորգի Դանելիա, Կիռ Բուլիչյով և Ալեքսանդր Վոլոդին |
Դերակատարներ | Եվգենի Լեոնով, Իա Սավվինա, Նինա Գրեբեշկովա, Ալեքսանդրա Յակովլևա, Բորիս Անդրեև, Օլգա Մաշնայա, Լև Պերֆիլով, Բորիսլավ Բրոնդուկով, Պյոտր Շչերբակով, Նինա Ռուսլանովա, Իա Նինիձե, Նիկոլայ Պարֆյոնով, Անդրեյ Տոլուբեև, Բորիս Սմորչկով, Անատոլի Սոլովյով, Գալինա Նովոժիլովա, Իրինա Շմելյովա, Գենադի Յալովիչ, Ալեքսանդր Դենիսենկո, Տատյանա Նովիցկայա, Ռաիսա Կուրկինա, Դանուտա Ստոլյարսկայա, Էլեոնորա Շաշկովա, Ալեքսանդր Պավլով, Ռենե Խոբուա և Գեորգի Դանելիա |
Օպերատոր | Յուրի Կլիմենկո |
Երաժշտություն | Գիա Կանչելի |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
Սյուժե
խմբագրելՊատմությունը նույնն է, ինչ Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթում։ Չար տրոլը ստեղծել է կախարդական հայելի, որն արտացոլում է իրադրությունը և չափազանցնում ամեն վատը։ Հայելին կոտրվել է, և միլիոնավոր բեկորներից մեկը հայտնվել է Զարեչենսկ փոքրիկ քաղաքի բնակիչ Պավել Իվանովիչ Վասինի աչքի մեջ։
Լինելով հավասարակշիռ մարդ, բարեպաշտ ընտանիքատեր, պատասխանատու հարևան և համածառայակից՝ նա միանգամից փոխվում է անճանաչելիության աստիճանի։ Նա իր հարազատների և ծանոթների մեջ տեսնում է միայն վատ հատկություններ և արատներ. բացառություն է անում միայն թոռնուհու համար, ինչպես նաև հարաբերական հանդուրժողականություն է ցուցաբերում հարբեցողության նկատմամբ։ Վասինը տնից վռնդում է որդուն, վիճում կնոջ հետ, հայհոյում ծառայակիցներին աշխատավայրում և նույնիսկ հասնում նրան, որ պատրաստվում էր ինքնասպան լինել։
Դերերում
խմբագրել- Եվգենի Լեոնով – Պավել Իվանովիչ Վասին
- Իա Սավվինա – Իրինա, Վասինի կինը
- Նինա Գրեբեշկովա – Զինաիդա Պետրովնա Գալկինա, Վասինի գործընկերը
- Ալեքսանդրա Յակովլևա – Լյուսյա, Վասինի հարսը
- Բորիս Անդրեև – Նիկոլայ Վանիչկին, Ֆեոդորի հայրը
- Օլգա Մաշնայա – Նատալյա Սոլովյովա, Վասինի գործընկերը
- Լև Պերֆիլով – դաշնամուրի սեփականատեր
- Բորիսլավ Բրոնդուկով – Ֆեոդոր, հարբեցող
- Պյոտր Շչերբակով – պրոֆեսոր Սկլյանսկի, հոգեբույժ
- Նինա Ռուսլանովա – Դինա, Վասինների ընկերուհին
- Իա Նինիձե – միջնադարյան աղջիկ է, որի աչքերի մեջ հայելու բեկոր է հայտնվել
- Նիկոլայ Պարֆյոնով – Կուզյակին, Վասինի գործընկերը
- Անդրեյ Տոլուբեև – Տոլիկ Բոբիլյով, Վասինի գործընկերը
- Բորիս Սմորչկով – Վալենտին Մաքսիմովիչ Սորոկին, Վասինի ղեկավարը
- Անատոլի Սոլովյով – Ֆեոդոր Վանիչկին, Վասինի ծառայակից
- Գալինա Նովոժիլովա – Բելոզերսկայա, մանկապարտեզի աշխատակից
- Իրինա Շմելյովա – Լենա Նովիկովա, հարսնացու
- Գենադի Յալովիչ – Ստանիսլավ Պտաշուկ, Վասինի գործընկերը
- Ալեքսանդր Դենիսենկո – Սաշա Երմակով, փեսացու
- Տատյանա Նովիցկայա – գրասենյակային իրերի վաճառողուհի
- Ռաիսա Կուրկինա – ժողովի նախագահ
- Դանուտա Ստոլյարսկայա – ադմինիստրատոր հյուրանոցում
- Էլլա Շաշկովա – շինարարական կազմակերպության ներկայացուցիչ
- Ալեքսանդր Պավլով – շինարարական կազմակերպության ներկայացուցիչ
- Ռենե Խոբուա – հորինված դերասան, Դանելիայի կատակը
- Գեորգի Դանելիա – տրամվայում ընթերցող ուղևոր (լուսագրերում նշված չէ)
Հեղինակի տեքստը կարդում է Նիկոլայ Լիտվինովը։
Նկարահանման խումբ
խմբագրել- Սցենարիստ՝ Կիր Բուլիչով, Ալեքսանդր Վոլոդին, Գեորգի Դանելիա
- Բեմադրող ռեժիսոր՝ Գեորգի Դանելիա
- Կոմպոզիտոր՝ Գիա Կանչելի
- Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Մակարով, Ալեքսանդր Բոյմ
- Օպերատոր՝ Յուրի Կլիմենկո
- Հնչյունային օպերատոր՝ Սեմյոն Լիտվինով
- Ռեժիսոր՝ Յուրի Կուշներյով
- Մոնտաժող՝ Տատյանա Եգորիչևա
- Երաժշտական խմբագիր՝ Ռաիսա Լուկինա
- Դիրիժոր՝ Սերգեյ Սկրիպկա
- Ֆիլմի տնօրեն՝ Նիկոլայ Գարո
Փաստեր ֆիլմի մասին
խմբագրել- Ֆիլմի աշխատանքային անվանումը՝ «Գլադիատոր»[2]։
- Ֆիլմում հնչում է բանաստեղծ և սցենարիստ Գենադի Շպալիկովի բանաստեղծությունների հիման վրա գրված «Людей теряют только раз» երգը։ Կատարում է Գեորգի Դանելիան[3]։
- Ֆիլմն արգելվել է արտերկրում ցուցադրության, կես տարի մնացել է դարակում, իսկ հետո թողարկվել է «երկրորդ էկրանով» (միայն ծայրամասային կինոթատրոններում և միայն առավոտյան սեանսներում)[4]։
- Ֆիլմը նկարահանվել է Կալուգայում, Ռոստով Վելիկիում, Աշխաբադում[2] և Օդեսայում[5]։
- Տրոլների երգը, որը հնչում է ֆիլմի սկզբնական լուսագրերի ժամանակ («Чикита-чикита-чикита-чикита-ча»), հնչում է նաև Դանելիայի «Ку! Кин-дза-дза» (2013) մուլտֆիլմում (կոմպոզիտոր՝ Գիա Կանչելի)։
- Վասինի որդի Գերայի դերը հնչյունավորել է Եվգենի Լեոնովը։
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ http://www.imdb.com/title/tt0084696/
- ↑ 2,0 2,1 Зоркий А. «Гладиатор». // «Советский экран», № 4, 1982. Стр. 10-11.
- ↑ Данелия Г. Безбилетный пассажир \\ «Дружба Народов» 2002, № 12.
- ↑ Данелия Г. Безбилетный пассажир \\ «Дружба Народов» 2003, № 1.
- ↑ «Одесса в кино». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 26-ին.