Արտաշես Ալեքսանյան
Արտաշես Վլադիմիրի Ալեքսանյան (հուլիսի 17, 1961, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ Հայաստանի վաստակավոր արտիստ (2017)։
Արտաշես Վլադիմիրի Ալեքսանյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 17, 1961 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելԱրտաշես Ալեքսանյան ծնվել է 1961 թվականի հուլիսի 17-ին, Երևանում։ 1978 թվականին ավարտել է Լենինականի ֆիզիկամաթեմատիկական թեքումով թիվ 33 միջնակարգ դպրոցը։ 1982-1984 թվականներին սովորել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ստուդիայում` Խորեն Աբրահամյանի ղեկավարությամբ, 1984-1988 թվականներին` Մոսկվայի համամիութենական պետական կինոինստիտուտում` Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ[1]։ 1986 թվականին նկարահանվել է Սվերդլովսկի կինոստուդիայում և «Ղազախֆիլմ»-ում։ 1988-1990 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիակն թատրոնի դերասան։ 1990 թվականին նկարահանվել է «Երեք թագավորների պատերազմը» և «Ինկած բերդի իշխանուհին» ֆիլմերում (վերջինիս համար արժանացել է «Տարվա լավագույն դերասան» մրցանակին)։ 1991-1992 թվականներին մասնակցել է Արցախի պատերազմին, եղել է ֆիդայի, Մահապարտների ջոկատի պատվավոր անդամ։ 1992-1994 թվականներին եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան։ 1994-1996 թվականներին նկարահանվել է «Լենֆիլմ» կինոստուդիայի ֆիլմերում։ 1994-1996 թվականներին աշխատել է հայկական մի քանի հեռուստաընկերություններում և Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ 1998-2001 թվականներին եղել է Չեխիայի Մայր թատրոնի ռեժիսոր, որտեղ բեմադրել է 5 ներկայացում` Ուիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», Լոպե դե Վեգայի «Շունը դեզի վրա», Նիկոլայ Գոգոլի «Ռևիզոր», Թ. Բրանդոյի «Չառլիի մորաքույրը», Ռ.Կալինովսկու «Գազանը լուսնի վրա»։ 2002-2003 թվականներին կրկին համագործակցել է «Լենֆիլմ» կինոստուդիայի հետ։
Բեմադրել է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին և Հայոց Մեծ եղեռնին նվիրված ներկայացումները։ 2003-1202 թվականներին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում խաղացել է բազմաթիվ ներկայացումներում։ Դասավանդում է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում։ 2011 թվականին հիմնել է թատրոն-ստուդիա, որտեղ բեմադրել է «Հայերի դատը մարդկության դատն է» ներկայացումը[2]։
Ներկայացումներ
խմբագրել- «Արա Գեղեցիկ»
- Ուիլյամ Շեքսպիրի «Համլետ»
- Վահրամ Սահակյանի «Ժանգոտ բանալի»
- «Մակբեթ»
- «Վասիլի արքա»
- «Հիշատակի օր 1915»
Ֆիլմեր
խմբագրել- «Սիրո անիվ»
- «Գարի Պալմեր»
- «Ջարդված լապտերների փողոց»
- «Մեր բակը»
- «Աբու Լալա Մահարի»
- «Երեք թագավորների կռիվը»
- «Ինկած բերդի իշխանուհին»
- «Մի վախեցիր»
- «Poker.am»
- «Գարեգին Նժդեհ»
- «Ռուսական տապան»
- «Հատուկ նշանակության ջոկատ»
- «Սուրը ամպերի մեջ»
- «Բանդիտական Պետերբուրգ»
Հեռուստասերիալներ
խմբագրելՆկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերության նկարահանած մի շարք հեռուստասերիալներում[3]։
- «Ճակատագրի գերիները»
- «Դժբախտ երջանկություն»
- «Եզրագծից այն կողմ»
- «Վերադարձ»
- «Ոստիկաններ»
- «Հարազատ թշնամի»
- «Առաջնորդները»
- «Պատվից առավել»
- «Սարի աղջիկ»
- «Կույր աշխարհ»
- «Վերջին զանգ»
Ցուցահանդեսներ
խմբագրելՉեխիայում ունեցել է անհատական նկարների երկու ցուցահանդես։
Պարգևներ, մրցանակներ
խմբագրել- «Վազգեն Սարգսյան» մեդալ
- Մարտական գործողությունների մասնակից կրծքանշան
- Հովհաննես Բաղրամյան շքանշան
- Սասունցի Դավիթ շքանշան
- Գարեգին Նժդեհ մեդալ
- «Տարվա լավագույն դերասան» մրցանակ, 1990
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ
- ՀՀ վաստակավոր արտիստ, 2017
- Պուշկինի և Յախունտովի ասմունքի մրցույթների 1-ին և 2-րդ մրցանակների դափնեկիր
- Գյումրու «Ոսկե Մուշարբա» մրցանակակիր
2004 թվականին սփյուռքում հայապահպանման և հայ մշակույթը տարածելու և մեծ վաստակ ունենալու համար Արտաշես Ալեքսանյանի անունը գրանցվել է հայկական սփյուռքի հանրագիտարանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Арташес Алексанян». Кино-Театр.РУ. Վերցված է 2019 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Արտաշես Ալեքսանյանի մասին zarkfoundation.com կայքում
- ↑ Դրանք բարդ ծնունդներ էին` «կեսարյան հատումով». Արտաշես Ալեքսանյան