Արջնագռավ
Արջնագռավ
Արջնագռավ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Ճնճղուկազգիներ (Passeriformes)
Ընտանիք Ագռավներ (Corvidae)
Ցեղ Ագռավ (Corvus)
Տեսակ Արջնագռավ (C. corax)
Միջազգային անվանում
Corvus corax
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Արջնագռավ (լատին․՝ Corvus corax), ագռավների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։

Արջնագռավ
Արջնագռավի տարածվածությունը երկրագնդի վրա

Արտաքին կառուցվածք

խմբագրել

Մարմնի երկարությունը 64 սանտիմետր է, թևերի բացվածքը՝ 120-150 սանտիմետր, կենդանի զանգվածը՝ 798-1560 գրամ։ Սև, փայլուն փետրածածկով խոշոր թռչուն է։ Կտուցը հաստ է, երկար, պոչը՝ երկար՝ բութ սրված։

Կենսակերպ

խմբագրել

Արջնագռավները հաճախ հանդիպում են փոքր խմբերով, սակայն բնադրում են մեկուսացած զույգերով՝ ժայռապատերին։ Ճարպիկ թռիչքի ընթացքում, թևերը պարբերաբար փակելով, արագ պտույտներ է գործում՝ կողքից կողք և, վայր ընկնելու տպավորություն թողնելով՝ կարճ տարածություն անցնելուց հետո նորից պարզում է թևերը։ Ձայնը հեռու տարածվող կոպիտ կռռոց է։ Լայնորեն տարածված է լեռներում։

Սննդառություն

խմբագրել

Սնվում է անողնաշարավորներով, մանր ողնաշարավորներով, լեշերով։

Բնադրում

խմբագրել

Հարսանեկան զույգերը պահպանվում են ողջ կյանքի ընթացքում։ Գարնանային թռիչքային խաղերը (արուների հետապնդումը էգին) նկատվում են դեռևս փետրվարի սկզբից մարտի ընթացքում։ Բների նորոգումը կամ նորերի կառուցումն ավարտվում է փետրվարի կեսերին։ Բույնը գավաթաձև է, ծավալուն՝ ճյուղերից, երբեմն՝ մետաղալարերից, ցամքարը՝ բրդե լաթերից։ Բնադրում է ժայռաքիվերին, երբեմն՝ էլեկտրասյուների հենակներին։

Սերունդը

խմբագրել
 
Արջնագռավի ձվերի տեսքը

Ձվերը բներում հայտնվում են փետրվարի կեսերից, լրիվ քանակով՝ մարտի ընթացքում։ Դնում է 49 մմ տրամագծով, բաց կապույտ՝ մուգ կանաչից սևավուն վրձնախազերով ու գծիկներով 4-6 ձու։ Թխսակալում է հիմնականում էգը՝ 19-21 օր։ Ձագերը բներում հայտնվում են մարտի 2-րդ տասնօրյակին, զանգվածաբար՝ մայիս-հունիսին։ Մայիսի առաջին կեսին նորելուկ ձագերի կողքին գրանցվում են հասուն, թռիչքի պատրաստ ձագեր։ Հունիսի վերջին նույնպիսի ձագեր են գրանցվում Խոսրովի անտառ արգելոցում։ Թռիչքին տիրապետող երիտասարդ ձագերը հայտնվում են հուլիսի 2-րդ տասնօրյակից։ Հաճախ թռիչքային խաղեր են նկատվում սովորական հողմավար բազեի հետ, համատեղ թռիչքի է դիմում սպիտակագլուխ անգղերի խմբում (սրանց հայտնաբերած լեշից օգտվելու համար)։

Օգտակար է որպես բնական սանիտար, սակայն վերջին տասնամյակում, տ��րածքների սեփականաշնորհումից հետո, դաշտերում լեշերի գոյությունը խիստ նվազել է, որը արջնագռավի թվաքանակի կրճատման պատճառ կարող է դառնալ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջնագռավ» հոդվածին։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջնագռավ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արջնագռավ» հոդվածին։