Արմեն Համբարձումյան (ֆուտբոլիստ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմեն Համբարձումյան (այլ կիրառումներ)
Արմեն Համբարձումյանը (փետրվարի 18, 1978[1], Պլովդիվ, Բուլղարիա), բուլղարահայ ֆուտբոլիստ, դարպասապահ
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Արմեն Համբարձումյան | ||
Քաղաքացիությունը | Բուլղարիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1978 (46 տարեկան) | ||
Ծննդավայր | Պլովդիվ, Բուլղարիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Դիրք | Դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Էնոսիս Նեոն | ||
Համար | 20 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1997 - 1998 1998 - 2001 2001 - 2003 2003 - 2007 2007 - 2008 2008 - ներկա |
Մարիցա Պլովդիվ Բոտեվ Պլովդիվ Մարեկ Դուպնիցա Սլավիա Սոֆիա Դոկսա Կատակոպիա Էնոսիս Նեոն |
21 (0) 70 (1) 53 (0) 63 (1) 6 (0) 5 (0) | |
Ազգային հավաքական‡ | |||
2002 - 2004 | Հայաստան | 8 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Արմենը իր մարզական կարիերան սկսել է 1997 թվականին։ Նա որպես դարպասապահ հանդես է եկել Պլովդիվի «Մարիցա», այնուհետև՝ «Բոտև» ակումբների թիմերում։ Երկու տարեշրջան խաղացել է Դուպնիցայի «Մարեկ»-ում։ 2003-2007 թվականներին հանդես գալով մայրաքաղաք Սոֆիայի «Սլավիա» թիմում՝ երեք անգամ գրավել է հինգերորդ տեղը[2][3]։ 2008-2010 թվականներին խաղացել է Կիպրոսում, սկզբում՝ Կատոկոպիայի «Դոքսա»-ում, ապա՝ Պարալիմինիի «Էնոսիս Նեոն»-ում[4]։ 2010 թվականին վերադարձել է Բուլղարիա և Պլովդիվի «Բոտև» թիմի կազմում երկու տարեշրջան մասնակցել երկրի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնությանը։ 2012 թվականին ավարտել է իր մարզական կարիերան։ Ընդհանուր առմամբ՝ Բուլղարիայի ֆուտբոլի առաջին դիվիզիոնի առաջնություններում Արմեն Համբարձումյանն անց է կացրել 186 հանդիպում։
2002 թվականին նա հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական, որի կազմում անց է կացրել ութ հանդիպում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ topsport.ibox.bg
- ↑ topsport.ibox.bg
- ↑ www.sport1.bg(չաշխատող հղում)