Արմենակ Սարգսյանց
Արմենակ Սերգեյի Սարգսյանց (ապրիլի 23, 1872[1], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 25, 1939[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ սովետական լեռնային ինժեներ։
Արմենակ Սարգսյանց | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 23, 1872[1] |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 25, 1939[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական լեռնահանքային ինստիտուտ (1897)[1] |
Մասնագիտություն | լեռնային ճարտարագետ |
Երեխաներ | Երվանդ Սարգսյանց[1] |
Կյանքը
խմբագրելԱվարտել է Պետերբուրգի լեռնային ինստիտուտը (1897)։ Աշխատել է Ռուսաստանի հարավային գործարաններում, 1922 թվականին՝ Ալավերդու գործարանների ու հանքերի միավորման դիրեկտոր։ 1928 թվականից աշխատել է Խարկովում․ մինչև 1931 թվականը՝ մետալուրգիական գործարանների նախագծման պետական ինստիտոիտում (մետալուրգիական բաժնի պետ), 1931-1936 թվականները՝ մետաղների ինստիտուտում (ավագ գիտաշխատող)։
Արմենակ Սարգսյանցի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ Ռուսաստանում առաջին անգամ իրականացվել է ֆեռոմանգանի և ֆեռոսիլիցիումի հալումը (1900-1901), նախագծվել, կառուցվել և վերանորոգվել են դոմնային վառարաններ։ Ստեղծել է դոմնային գազի բաղադրության հաշվարկի մեթոդ, ուսումնասիրել դոմնային վառարանում բովախառնուրդի շարժումը։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 226)։ |