Արճեշի դաշտ, դաշտ Հայկական լեռնաշխարհում։ Տարածվում է Վանա լճի հյուսիսային կողմում, Արճեշ գետակի ավազանում։ Ունի մոտ 10 կմ երկարություն և 2-4 կմ լայնություն։ Մինչև 1896 թվականը ուներ ոռոգովի շատ առուներ և խիտ բնակչություն, որի ճնշող մեծամասնությունը կազմում էին հայերը։ 1896 թվականի կոտորածների ժամանակ հայերի մի մասը ոչնչացվեց, մյուսները ցրվեցին տարբեր տեղեր, Հայկական գյուղերն ու բնակավայրերը զավթեցին անասնապահ քրդերը[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել