Արծրունի Հարությունյան
Արծրունի Մարտիրոսի Հարությունյան (մայիսի 5 (18), 1910[1][2] կամ 1907[3], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - փետրվարի 18, 1994[2], Երևան, Հայաստան[2]), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
Արծրունի Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5 (18), 1910[1][2] կամ 1907[3] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | փետրվարի 18, 1994[2] |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Աշխատավայր | Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն[1][2], Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն[1][2] և Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն[1] |
Երեխա(ներ) | Արաքսի Սարյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի փեսան[4]։
Կենսագրություն
խմբագրել1926-1927 թվականներին հաճախել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան։ 1928-1963 թվականներին աշխատել է Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում (1941-1945 թվականներին տնօրեն)։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Լենինականի տիկնիկային թատրոնում, որի հիմնադիրներից է եղել։ 1966-1968 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան, 1969-1975 թվականներին՝ Դրամատիկական թատրոններում։ 1987 թվականին հեղինակել է «Լենինականի թատրոնի աստեղային ժամանակը․ դերասանի գրառումներ» գիրքը։ Պիեսի է վերածել և բեմադրել Լենինականի թատրոնում Ե. Օտյանի «Թաղականին կնիկը» վեպը, թարգմանել է Ա. Չեխովի վոդևիլները, գրել է ակնարկներ, հոդվածներ, հուշագրություններ, պատմվածքներ։
Դերեր
խմբագրելԼավագույն դերերից են՝
- Ոսկան (Ալեքսանդր Շիրվանզադեի «Չար ոգի»)
- էլիզբարով (Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար»)
- Լևշին (Մաքսիմ Գորկու «Թշնամիներ»)
- Միկոլա (Իվան Ֆրանկոյի «Գողացած երջանկություն»)
- Դառնակերյան (Նաիրի Զարյանի «Փորձադաշտ»)
- Արբակ (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»)
- Մագիստրոս իշխան (Դերենիկ Դեմիրճյանի «Արա Գեղեցիկ»)
- բանաստեղծ (Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»)
- Պոդկոլյոսին (Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն»)
- Կլեշչ (Մաքսիմ Գորկու «Հատակում»)
- խեղկատակ, Յագո (Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր», «Օթելլո»)
- Վլադիմիր Իլիչ Լենին (Զլատոգորովայի և Կապլերի «Լենին»)
Ֆիլմեր
խմբագրել1939 թ. նկարահանվել է «Մեր քաղաքի մարդիկ», 1940 թ.` «Քաջ Նազար»
Կոչումներ
խմբագրել- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1956
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ 3,0 3,1 Արծրուն Հարությունյան Artsrun Harutyunyan Date of birth: 1907 Date of death: 1994
- ↑ «Արծրունի Հարությունյան». zarkfoundation.com.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արծրունի Հարությունյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 318)։ |