Արթուր Անդրյան
Արթուր Անդրյան (16 մայիսի, 1957, Ստեփանակերտ - 21 հոկտեմբերի, 1996, Մսմնա, Մարտունու շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Արթուր Անդրյան | |
---|---|
մայիսի 16, 1957 - հոկտեմբերի 21, 1996 (39 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահվան վայր | Մսմնա |
Գերեզման | Ստեփանակերտ |
Քաղաքացիություն | Արցախ |
Զորատեսակ | հրետանային ստորաբաժանում, հակաօդային պաշտպանություն |
Պաշտոն | կապի պետ |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԱրթուր Անդրյանը ծնվել է 1957 թ. մայիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքում։ Ավարտել է թիվ 3 միջնակարգ դպրոցը։ Զինվորական պարտադիր ծառայությունն անցել է Թբիլիսիում, այնուհետև՝ Երևանում։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել կոնդենսատորների գործարանում։ Արցախյան գոյապայքարի ազատամարտիկ էր։ Կամավորագրվել է ԻՊՈՒ-ի հրետանային ստորաբաժանումներից մեկին, որի կապի պետն էր։ Այնուհետև տեղափոխվել է հակաօդային պաշտպանության զորամաս։ Մասնակցել է մի շարք մարտերի։ Մահացել է 1996 թ. հոկտեմբերի 21-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արթուր Անդրյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում(չաշխատող հղում)