Արենի 1 կոշիկ
«Արենի 1» կոշիկ կամ 5500-ամյա կաշվե ոտնաման, 5500 տարեկան կաշվե կոշիկ, որը գտնվել է 2008 թվականին գերազանց վիճակում՝ Հայաստանի Վայոց ձորի մարզի Արենի-1կամ Թռչունների քարանձավում[1]։ Այն կաշվում թաքցրած մեկ մաս ունեցող կոշիկ է, որը մի քանի հարյուր տարի ավելի հին է, քան «Ötzi the Iceman»-ը և կաշվե կոշիկի ամենահին մասն է աշխարհում՝ հայտնաբերված հնագետների կողմից։ Կոշիկը թվագրվում է Ք.Ա. 4000-2600 տարի առաջ ընկած ժամանակահատվածին։ Հայտնաբերվել է միջազգային թիմի կողմից՝ Բորիս Գասպարյանի գլխավորությամբ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Իռլանդիայի համալսարանի ներկայացուցիչների, UCLA-ի դասախոս Գրիգոր Արեշյանի կողմից։
5500-ամյա կաշվե ոտնաման կամ Արենի 1 կոշիկ | |
---|---|
[[Պատկեր:|280px|]] ' | |
նյութ | կաշի |
Հայտնաբերումը
խմբագրելՀայ ասպիրանտ Դիանա Զարդարյանը հայտնաբերել է կաշվե կոշիկը պեղումների ընթացքում՝ Հայաստանի հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ԱՄՆ-ի և Իռլանդիայի հնագետների թիմի հետ[2]։ Կոշիկը հայտնաբերվել է մակերեսային հիմքի ներքևում, շրջված, կրով պատված շերտով, որը 45 սմ խորություն և 44-48 սմ լայնություն ուներ։ Շրջակայքում հայտնաբերվել են նաև այծի և եղջերուի եղջյուրներ։ Նույն տարածքում հայտնաբերվել է նաև գինի պատրաստելու ամենահին գործիքը։
Թիմի հայտնաբերումները հրապարակվեցին 2010 թվականի հունիսի 9-ին՝ «Plos One» ամսագրում։
Արենի 1 կոշիկը պահվում է Հայաստանի պատմության թանգարանում[3][4]։
Հետազոտություններ
խմբագրելԿոշիկը պահպանվել է Թռչունների քարանձավի զով և չոր պայմանների շնորհիվ։ Լայն պահեստի պարունակությունը հայտնաբերվել է նույն քարանձավում, որոնցից շատերը լավ պահպանված ցորեն, գարի և ծիրանի կտեր էին։ Կոշիկը պարունակում էր խոտ, և հնագետները համոզված չէին, որ այն օգտագործվել է ոտքը տաք պահելու համար։ Գլխավոր հնագետը՝ Ռոն Փինհասին չէր կարողանում որոշել, թե ում է պատկանում կոշիկը՝ տղամարդու՞, թե՞ կնոջ։ Նա նշել է, որ այդ դարաշրջանում կոշիկը կարող էր պատկանել և տղամարդու։ Կոշիկի թելերը նույնպես պահպանված էին շատ լավ։
Մեծ նմանություններ կան մանուֆակտուրային տեխնիկայի և մեկ մասով կաշվե կոշիկների միջև՝ հայտնաբերված Եվրոպայի տարածքում։ Ըստ Փինհասիի՝ Արենի 1 կոշիկը նման է իռլանդական կոշիկների՝ 1950-ական թվականներին օգտագործվող։ Կոշիկները նման են Բալկանների ազգային կոշիկներին՝ դեռ օգտագործվող և հայտնի որպես Օպանկ։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Կանադայի ազգային հրապարակում
- ↑ Azatutyun.am-ի հրապարակումը
- ↑ «Armenianow.com-ի հրապարակումը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ «5500 - ԱՄՅԱ ԿԱՇՎԵ ՈՏՆԱՄԱՆ». www.historymuseum.am (ամհարերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 7-ին.(չաշխատող հղում)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Արենի 1 կոշիկ կատեգորիայում։ |