Արեգնի վանք, գտնվում է Կիլիկիայում, Ջահան և Զեյթուն գետերի միախառնման տեղում, բարձր սարահարթի վրա։ Հավանաբար հիմնադրվել է IX—X դդ․։ Առաջին անգամ հիշատակվում է 1065-ին, Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսի օրոք։ Եղել է դպրության խոշոր կենտրոն, ուր կրթություն է ստացել Ներսես Շնորհալին։ Արեգնի վանքն ավերված է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 21)։
|