Արդաշավա (Զանգեզուրի գավառ)
Արդաշավա, գյուղ Մեծ Հայքի Արցախ աշխարհի Վայկունիք գավառում, իսկ ապա գյուղ Արևելյան Հայաստանի Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում։ Գտնվում էր Շուշի քաղաքից 20 կմ արևմուտք, լեռնային, անտառապատ վայրում։ Գյուղից 1 կմ հարավ գտնվում է համանուն Արդաշավա լեռնագագաթը։
Գյուղ | |
---|---|
Արդաշավա | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Նահանգ | Ելիզավետպոլի նահանգ |
Գավառ | Զանգեզուրի գավառ |
Այլ անվանումներ | Արդաշավի, Արտաշավա, Արտաշավի |
Ազգային կազմ | ադրբեջանցիներ |
Տեղաբնականուն | արդաշավացի |
Ժամային գոտի | UTC+3 |
Բնակչություն
խմբագրելԺամանակին եղել է հայաբնակ գյուղ։ 1886 թվականին գյուղն ունեցել է 240 ադրբեջանցի բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրել1986 թվականի դրությամբ գյուղում պահպանված էին հայկական եկեղեցու, գերեզմանոցի և այլ շինությունների ավերակները[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 412