Արարատ Մելքումյան

զինվորական

Արարատ Միքայելի Մելքումյան (փետրվարի 1, 1973(1973-02-01), Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ), զինվորական, գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի մասնակից, Մարտունու շրջանի վարչակազմի նախկին ղեկավար (2019-2021), ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար (2023 հունվարի 7-16), ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։ Արցախի հերոս[1]։

Արարատ Մելքումյան
փետրվարի 1, 1973(1973-02-01) (51 տարեկան) -
ԾննդավայրԿարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ
Կոչումգեներալ-մայոր
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Արարատ Մելքումյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 1-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։ Ընտանիքը բաղկացած է եղել վեց երեխայից։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի հեռակա բաժինը։ 1991 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ։ Մեկ տարի անց վերադարձել է Մարտունի քաղաք և ընդգրկվել Կարմիր Շուկայի ինքնապաշտպանական ջոկատում։ Նրա հրամանատարներն են եղել Մոնթե Մելքոնյանն ու Մովսես Հակոբյանը։

Եղել է վաշտի հրամանատար, 1994 թվականին պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։

Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի համազորային ակադեմիայում, որից հետո աշխատանքի անցել Արցախի պաշտպանության բանակի խոշոր զորամիավորումներից մեկում։

Եղել է Արցախի N զորամասի հրամանատար։

2016 թվականին իր ջոկատի հետ մասնակցել է Քառօրյա պատերազմին և պարգևատրվել Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով[2]։

2018 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար[3][4]։

2019 թվականի հուլիսից Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարն է[5]։

2021-2023 թվականներին զբաղեցրել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։

2023 թվականի հունվարի 7-ից 16-ը, զբաղեցրել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

2023 թվականի հունվարի 16-ի ԱՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

2020 թվականի Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից Արարատ Միքայելի Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում[6]։

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանին Արցախի հերոսի կոչում է շնորհվել». Hetq.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Արարատ Մելքումյան. մեկնել է գրավված դիրքերի շրջան եւ կասեցրել հակառակրդի առաջխաղացումը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. «Արարատ Մելքումյանը նշանակվել է 1-ին զորամիավորման հրամանատար». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. Սարոյան, Նազենիկ. «Գնդապետ Արարատ Մելքումյանը նշանակվել է 1-ին զորամիավորման հրամանատար | Razm.info». Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. «Արարատ Մելքումյանը նշանակվել է Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.
  6. «Արարատ Մելքումյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում». www.panorama.am. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել