Արամ Ավետիսյան (ազատամարտիկ)
ազատամարտիկ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Ավետիսյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Գուրգենի Ավետիսյան (սեպտեմբերի 13, 1960, Մաճկալաշեն, Մարտունու շրջան - հունվարի 14, 1994, Մաճկալաշեն), հայ ազատամարտիկ։
Արամ Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1960[1] |
Ծննդավայր | Մարտունու շրջան, Արցախ |
Մահացել է | հունվարի 14, 1994 (33 տարեկան) |
Գերեզման | Մաճկալաշեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1978-1980 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1983 թվականին ավարտել է ՀՀ Աբովյան քաղաքի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1989-1994 թվականներին կամավորական ջոկատի, Մարտունու ՊՇ ստորաբաժանումների կազմերում մասնակցել է Մարտունու, Խոջավենդի, Սալաքաթինի, Հադրութի ինքնապաշտպանական ու ազատագրական մարտերին։
Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Մաճկալաշենում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոն�� Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |